Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների» Ինչը ինչով է պետք փոխարինել Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում
3
Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Պոպուլի՞զմ թե պրոֆեսիոնալիզմ (տեսանյութ) Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Պատերազմ Արցախում
Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Հրեշը բոլորին է խժռում Այն, ինչ անում է իշխանությունը Եկեղեցու դեմ, թուրքական ուղիղ պահանջ է. Ռուբեն Մելքոնյան Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Փաստ» Այդ վախկոտներն անգամ լրագրողի հարցից են փախչում․ Վեհափառը պետք է դուրս շպրտի նրանց Եկեղեցուց․ Տեր Սերոբ Փաշինյանը վախենում է պարտվել եկեղեցուն, և որ դա կարող է նախադեպ դառնալ. Կարեն Քոչարյան ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա. Պեսկով Գարեգին Նժդեհի փողոցն է՝ ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը (տեսանյութ) Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Մարի Պետրոսյանի ամուսինն ազատվել է կալանքից Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է Անտարբերությունը քաղաքական որոշում է, ոչ թե պատահականություն (տեսանյութ) Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների» Ինչը ինչով է պետք փոխարինել Պոպուլի՞զմ թե պրոֆեսիոնալիզմ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Վստահ ենք, որ ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում. Լավրով Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ Քայլարած բառիգայի հեքիաթը Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Առաջին հերթին թող կրճատեն իրենց ծառայողական մեքենաների թիվը․ Սամվել Հակոբյանը՝ Երևանում խցանումների մասին Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին

Այն, ինչ անում է իշխանությունը Եկեղեցու դեմ, թուրքական ուղիղ պահանջ է. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։

«Չեմ վախեցնում մարդկանց, ես թուրքագետ եմ, 30 տարի սա եմ ուսումնասիրել. այն, ինչ անում է իշխանությունը Եկեղեցու դեմ, թուրքական ուղիղ պահանջ է»,- ասում է թուրքագետը և թվարկում Թուրքիայի պատմական թիրախները՝  Հայ Առաքելական Եկեղեցի (որպես ինստիտուցիոնալ ուժ),  Հայկական Սփյուռք (որպես ցանցային կառույց), Ցեղասպանության հարցը (որը պետք է լռեցվի քայքայման միջոցով):

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն առաջին հերթին տրվում է բարի գործ անելու համար: Եվ զարմանալ կարելի է, թե ինչպես են մրցանակ շնորհողները բարի գործ համարել Արցախից 150.000 մարդու՝ իրենց տներից զրկվելը, 44-օրյա պատերազմում ռազմական հանցանքները, Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիների առկայությունը… Սրանով կորում է այդ մրցանակի արժեքը։ Սա՝ Ալիևի մասով:

Այն, ինչի տակ ստորագրել է Փաշինյանը, և այն գործողությունները, ինչի պատճառով սկսվել է պատերազմը, պետք է առիթ լինեին, որ նա մեկուսանար, մարդամեջ չերևար: Բայց Փաշինյանի պարագայում նա չի էլ ամաչում այդ պարտություններից: Բոլորը գիտեն, չէ՞, այդ մրցանակի դափնեկիրներից մեկը հաղթող է, մյուսը՝ պարտվող: Զարմանում ես, որ գնում է մասնակցելու այդ մրցանակաբաշխությանը՝ առանց ամոթ ու խղճի խայթ զգալու: Այս մրցանակները քաղաքական ներքին կուլիսային առևտրի երևացող, փաթեթային մասն է:

Հիշեցնենք. «Զայեդ» շքանշանը (Order of Zayed) Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն պետական պարգևն է: Մյս մրցանակը ենթադրում է նաև դրամական պարգև (մոտ 1 միլիոն դոլար, որը կիսվում է դափնեկիրների միջև)։ Քանի որ 2026թ. համար հայտարարվել է երեք հիմնական մրցանակակիր, գումարը բաշխվելու է նրանց միջև։ 2026թ. մրցանակակիրներն են.

  1. Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը (ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի)։
  2. Զարկա Յաֆթալի (աֆղանստանցի իրավապաշտպան)։
  3. Taawon (պաղեստինյան մարդասիրական կազմակերպություն)։

Սովորաբար 1 միլիոն դոլարը հավասարապես կիսվում է երեք անվանակարգերի միջև (յուրաքանչյուրին՝ մոտ 333,333 դոլար)։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, որպես խաղաղության պայմանագրի կողմեր, միասին կստանան այդ մեկ բաժինը, յուրաքանչյուրը կստանա մոտ 166,666 ԱՄՆ դոլար։

Ի դեպ, 2026թ. «Մարդկային եղբայրության» մրցանակի հանձնաժողովի կազմում էր նաև Եվրոպական խորհրդի նախկին նախագահ չարաբաստիկ Շառլ Միշելը, որը, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, իր սև գործն արեց Արցախն Ադրբեջանին հանձնելու հանցավոր գործում:

Ցավոք, այն դերը, որ հիմա Փաշինյանն ու իր իշխանությունը ստանձնել են՝ ամենուր Ալիևին շնորհակալություն հայտնելը, ամոթալի է, որովհետև Ալիևը բացարձակ ռասիստ է, բռնապետ, անձ է, ով կոչումներ է տալիս քնած հայ սպանած Ռամիլ Սաֆարովին… Ու հիմա Ալիևին ամենաշատը փաշինյանական իշխանությունն է պաշտպանում: Այնքան են գովերգում, որ միգուցե Ալիևը մի օր ինքն էլ հավատա, որ ինքը հումանիստ է: Փաշինյանն այսքան պարտություններից հետո շարունակում է իր բռնած գիծը: Աշխարհում նա հիմա էլ ներկայացնում է, որ հայերը հիշողություն չունեն, Արցախն իր համար կարևոր չէ, Ալիևը մեղավոր չէ… Պատկերացնո՞ւմ եք՝ աշխարհի պետությունների ղեկավարներն ինչքան կդժվարանան Ալիևին ինչ-որ բանում մեղադրել, եթե մեր երկրի ղեկավարը նման դիրքորոշում է որդեգրել: Սա անդառնալի վնաս է՝ հասցված մեր պետությանը
: 

  • Եթե Ալիևը հիմքեր է ստեղծում հետագա կռիվներից հաղթող դուրս գալու համար, Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Ալիևի հիմքերն ավելի ամուր լինեն: Ինչքա՞ն կարելի է վնաս տալ սեփական երկրին ու ժողովրդին։ 
  • Ես որևիցե շփում այս իշխանության ներկայացուցիչների հետ չունեմ ու ամեն կերպ խուսափում եմ դրանցից՝ ելնելով տարբեր շարժառիթներից: Խուսափում եմ անգամ նրանցից, ովքեր իմ ուսանողներն են եղել: Աշխատում եմ նույն տարածքում չգտնվել նրանց հետ, ուր մնաց՝ գիրք նվիրել: Բացի դրանից, գիրքն իրենց կյանքում ոչինչ չի փոխելու: Իրենք ունեն մեկ գիրք, մեկ ասող, մեկ Աստված՝ Նիկոլ Փաշինյան անունով, և եթե նա ասի՝ մածունը սև է, ուրեմն սև է: Իրենք այլ բան ընկալել, տեսնել չեն կարող: Իրենք մտովի են կուրացած: Եկեղեցու, Վեհափառի դեմ քայլեր ձեռնարկող, նախկին կաթողիկոսի գերեզմանին ցատկոտող ու հայհոյող մարդկանց հետ խոսելն ավելորդ է:
  • Արարատ Միրզոյանի պատասխանը նայե՛ք ադրբեջանցուն ու մեր նախկին նախագահներին, արգործնախարարին: Կողմնորոշվե՛ք՝ դուք ա՞րջ եք, թե՞ որսորդ: Նույն բառապաշարով խոսեք թուրքերի ու ադրբեջանցիների հետ, եթե ձեր ոճը դա է: Կամ դուք շատ ագրեսիվ տղաներ ու աղջիկներ եք, կամ մեղմ եք: Այդպես չի լինում: Ձեզ մոտ անձի երկվություն կա: Ալիևն ասում է՝ TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, Ալիևին բան չեն ասում, բայց այստեղ մեկը նման բան ասի՝ կհարձակվեն վրան:
  • Կա՞ տարբերություն՝ որտեղո՞վ է անցնելու TRIPP-ը, և որտեղո՞վ՝ «Զանգեզուրի միջանցքը»: Կա՞ տարբերություն… Ո՛չ: Դա նույն ճանապարհն է՝ Մեծ Թուրանը: Ադրբեջանը, Թուրքիայի տրանսպորտի նախարարը շաբաթը մեկ այդ քարտեզը ցույց է տալիս, շինարարությունն արդեն սկսված է: Դա այն ճանապարհն է, որով երազում էին անցնել ադրբեջանցիները: «Զանգեզուրի միջանցքի» և TRIPP-ի աշխարհագրությունը նույնն է, որովհետև գտնվում են նույն տարածքում: TRIPP-ով ադրբեջանցիներն անցնելու են անխոչընդոտ, ինչն իրենց ուզածն է, կապվելու են թյուրքական աշխարհին: Դա այն է, ինչ նախատեսված է «Զանգեզուրի միջանցքով»: Հստակ չէ Հայաստան-Իրան սահմանի հարցը, և սա այն է, ինչը բացառապես հետաքրքրում է Թրամփին: Հենց սա է աշխարհի համար կարևոր հատվածը: Դրա համար չհասկանալ այս ամենը, չհասկանալ, որ Թրամփը հետաքրքրված չէ Ծաղկաձորով կամ Ապարանով, այլ, որ հետաքրքրված է Սյունիքի՝ հենց հայ-իրանական սահմանի հատվածով, անհնար է: Ընդ որում, այնքան է հետաքրքրված, որ ասում է՝ դրեք իմ անունով:
    • Ո՞ւր է ձեր մեծ, ոչ ողորմելի դիվանագիտությունը, երբ ո՛չ Լաչինի միջանցքը կա, ո՛չ Քարվաճառի ճանապարհը: Ի՞նչը ինչի դիմաց եք տալիս: Դուք ձեր ժողովրդի համար ի՞նչ եք արել: Ալիևն իր ժողովրդի համար ամեն հարմարություն ստեղծել է, դուք ձեր ժողովրդի համար համարժեք ի՞նչ եք արել, կարո՞ղ եք ցույց տալ:
    • Թուրքական պահանջները ձևավորվել են Հայաստանի անկախությունից հետո՝ 1991-92թթ.: Այդ պահանջները չեն փոխվել, սկսած Արցախից մինչև Արարատ սարի սիմվոլիկա՝ նույնն են: Եթե խոսում ենք Փաշինյանի զրոյական կետի մասին, դա հետևյալն է՝ իջնել մինչև նախնական պահանջներ ու կատարել Թուրքիայի բոլոր պահանջները:
    • Ադրբեջանցիներն այնքան չեն գովում իրենց, որ թույլ են տվել՝ իրենց տարածքով Հայաստան ցորեն կամ բենզին գա, որքան փաշինյանական իշխանությունը: Տրամաբանությունդ թույլ չի տալիս հասկանալ, որ սրանց համար Ամենայն Հայոց կաթողիկոսը թշնամի է, Ալիևը՝ բարեկամ:
    • Էրդողանը կոպիտ դիվանագիտական գործիչ է, շատ փորձություններով անցած, բայց անգամ այդ պարագայում մեր նախորդ իշխանությունների դիվանագիտության շնորհիվ ճկունություն էր դրսևորում: Էրդողանն անգամ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացմանն ինձ էր հրավեր ուղարկել ժամանակին, ոչ թե, որ ես հզոր կերպար էի, այլ որովհետև ինքը փորձում էր որևէ ձևով Հայաստանի խնդիրը լուծեր, ու այդ ճանապարհին դիվանագիտություն էր բանեցնում հասարակության բոլոր շերտերի առնչությամբ: Այո՛, Հայաստանը խնդիր էր Թուրքիայի համար, ու ինքն այդ խնդրի լուծման առաջ էր կանգնած:

    Փաշինյան, դու ո՞նց չես ամաչում: Քո մասին երգերը չե՞ս հիշում, որ երգում էին ադրբեջանցիները, ասածները չե՞ս հիշում: Ամոթ է, քեզ համար է ամոթ, որ դու գնաս, դու, որ ներքին կյանքում վրեժխնդիր ես անգամ քո թիմակիցների հանդեպ, հիշում ես անգամ ամենափոքր դետալները, ո՞նց ես կուլ տալու Ալիևի կողմից էդ նվաստացումները: Վեհափառի ասածները հիշում ես, բայց չես հիշում, որ Էրդողանի կինն ուղիղ եթերում գերեվարված հայ մարդու առևտուր էր անում:

    • Թուրքիայի արտաքին քաղաքական հայեցակարգի մեջ, որն ավելի հայտնի է՝ որպես Դավութօղլուի տեսություն, կա 2 թիրախ՝ աշխարհասփյուռ ցանցային կառույց Հայոց Եկեղեցին և հայկական Սփյուռքը: Ֆիքսված է նաև՝ ինչ անել հայկական Սփյուռքի դեմ՝ պառակտել ու ստեղծել թուրքական սփյուռքները: Նույնը գրված է նաև Հայ Եկեղեցու վերաբերյալ՝ պետք է քայքայել, որ Հայոց եկեղեցին չխոսի Ցեղասպանության մասին: Սա արվել է և արվում է, և ցավալի է, որ հիմա նույն այդ քայլերն իրականացնում են Հայաստանի ներսում:

    Պատմականորեն նույնպես այդպես է եղել: Թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ելույթները կան, որոնցում նա անուններով որպես թիրախներ է դիտարկում Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին: Հայոց հայրապետները միշտ ուղիղ կամ ենթագիտակցական թիրախներ են թուրքերի համար: Գարեգին Երկրորդն էլ եղել ու շարունակում է մնալ թուրքական թիրախում: Հստակ կարող ենք ասել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսներն ինստիտուցիոնալ թիրախ են՝ Թուրքիայի, և անձնապես թիրախ են՝ թուրք տարբեր ղեկավարների համար: Հետևաբար՝ այն, ինչ արվում է հիմա, եկեղեցու դեմ է և թուրքական պահանջ: Գարեգին Երկրորդը, ՔՊ-ականնե՛ր, ձեզնից առաջ Թուրքիայի թշնամին էր: Ես չեմ վախեցնում մարդկանց, ես թուրքագետ եմ, 30 տարի դրանով եմ զբաղվում, իմ խոսքերի տակ փաստեր կան, որ տարիներով ուսումնասիրել եմ… Դա այն է, ինչ ուզում են թուրքերը: Ոչ ոք ինձ չի կարող հակառակում համոզել, որովհետև ես դրա մասնագետն եմ: Հետևաբար՝ էդ լոլոները՝ եկեղեցու բարենորոգում անունով, ուրիշ տեղ պատմեք: Նախ ինքներդ ձեզ բարենորոգեք, հետո անցեք մյուսներին: 

    • Ես չգիտեմ՝ Ցեղասպանության հուշահամալիրն ինչպե՞ս են վերանորոգում ու կհասցնե՞ն, թե՞ ոչ Ապրիլի 24-ին բացել, բայց միայն այն, որ սրանց յուրաքանչյուր քայլ հակազդեցություն է առաջացնում հանրության մոտ, ամեն ինչի մասին խոսում է: Որևէ մեկն այլևս չի հավատում սրանց խոսքին: 
    • Վլադիմիր Վարդանյանը Հայոց ցեղասպանության մասին գիտական աշխատանքներ ունի: Կա՛մ պետք է իր աշխատանքներն այրի, կա՛մ հայտարարի, որ ինչ հիմա է անում, ճիշտը դա է, ու ինքը նախկինում սխալ է եղել: Անձի երկվություն ունեն, էլի եմ կրկնում: 
    • Հաքան Ֆիդանի կենսագրությանը քիչ թե շատ ծանոթ մարդ գիտի, որ նա նաև պաշտոնի բերումով Թուրքիայի հակահայկական քաղաքականության առանցքային դեմքերից էր: Պարզ է, չէ՞, Հայաստանի դեմ ինչպես պետք է աշխատի Թուրքիայի հակահետախուզության ղեկավարը: Նա գիտությունների դոկտոր է: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով առանցքային դերակատարություն ուներ 44-օրյա պատերազմի մեջ, նույնպես գիտությունների դոկտոր է: Նրա գիտական աշխատանքի թեման է՝ «հայկական հարցը և միջազգային քաղաքականությունը»: Հիմա նայե՛ք՝ ովքեր են մեր դեմ, ու ումով ենք մենք պայքարում նրանց դեմ: Եթե այն, ինչ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ ասել էր Ֆիդանը, ասեր որևէ ռուս պաշտոնյա, Երևանի կենտրոնում կայրվեին Ռուսաստանի դրոշները: Հայաստանում փորձում են արդարացնել մարդու, ով 10 տարի ի պաշտոնե պայքարել է Հայաստանի դեմ: 
    • 10 տիրադավներն իրենց կոմֆորտի համար ուրանում են ոչ միայն Գարեգին 2-րդին ու իրենց եղբայրներին, ովքեր, ի դեպ, գտնվում են անազատության մեջ, այլև իրենց կրոնական ուսմունքին: Սա ոչ թե պետություն-եկեղեցի, այլ ժամանակավոր իշխանություն-եկեղեցի հակամարտություն է: Լավ, ինչո՞ւ եք նման ճղճիմ քայլերի գնում: Ասենք՝ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովը չկայացավ, մի օր լինելու է, չէ՞: Հանուն ինչի՞ եք դուք սա անում:
      • Մենք մեր պաշտպանունակությունը կորցրել ենք, որովհետև մեր ազգային ու պետական ամրոցի դռներն ենք բացել ներսից:
      • Պատկերացրե՛ք՝ հայ մարդը Բաքվում հայերեն խոսի, ի՞նչ կանեն, Լինչի դատաստանի կենթարկեն: Իսկ այստեղ մենք լսում ենք ադրբեջանական խոսք իրանցի ադրբեջանցիների կատարմամբ, և մարդիկ տոլերանտ են: Հասարակությունները տարբեր են:
      • Թուրքիայում հատկապես ծայրահեղական է Էրզրում նահանգը: Հայերին հատկապես չեն սիրում: Եթե տուրիստական խմբեր են գնում Արևմտյան Հայաստան, ձգտում են չգիշերել էնտեղ: Ցեղասպանությունից 110 տարի է անցել, վտանգը դեռ կա: Բա դուք ինչո՞ւ եք ասում՝ 44-օրյա պատերազմից 5 տարի անց հայերը հանգիստ կգնան-կգան Սումգայիթ:

      Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan