Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

ԹՐԻՓՓ-ը զուտ ռազմական պլանավորման նշանակություն ունի

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ և քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը։

Խոսելով Արտաքին հետախուզության ծառայության 2026 թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցում տեղ գտած գնահատականների ու կանխատեսումների թեմայի շուրջ՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով՝ Հայաստան-Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ վաղուց գոյություն չունի, քանի որ Ադրբեջանն իր նպատակներին ու հայկական կողմից ակնկալվող զիջումներին հասնում է զուտ դիվանագիտական-քաղաքական ճանապարհով։
«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան ռազմական բախման վտանգներին՝ ես հաճախ ասել եմ, որ նման վտանգ գոյություն չունի դեռ վաղուց, երբ Հայաստանը վերջնագիր ստորագրեց պատերազմից հետո։ Ըստ էության, այդ վերջնագրից հետո Ադրբեջանը միայն թելադրում է, և հաշվի առնելով թե՛ մեր բանակի, թե՛ պետության վիճակը՝ հարձակումը՝ որպես այդպիսին, անիմաստ բան է դառնում։ Ինչո՞ւ պիտի Ադրբեջանն իր վրա վերցնի քաղաքական մեղք, որ ինքն ագրեսոր է, չնայած որ ստորագրած պայմանագրից հետո հարձակվում է Հայաստանի վրա, երբ այն, ինչին որ նա ձգտում է, կարող  է ստանալ զուտ դիվանագիտական և քաղաքական ճանապարհով, այսինքն՝ իր թելադրանքները Հայաստանին պարտադրելով»,-  կարծում է Վարդան Հակոբյանը։

Վարդան Հակոբյանի մեկնաբանությամբ՝ ներկա իշխանությունները չեն խոսում կորուստների, Արցախի հայաթափման մասին, նրանց խոսքում կարմիր թելի պես անցնում է իբր թե խաղաղության հասնելը, մինչդեռ իրականում Հայաստանն այսօր գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական և քաղաքական թելադրանքի ու ճնշման տակ։

Ըստ դիվանագետի՝ Հայաստանի ներկա ղեկավարները «շնորհակալություն» են հայտնում Ալիևին՝ իրենց վարքագիծն արդարացնելու համար։

Վարդան Հակոբյանը թերահավատորեն է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդ» միջազգային կազմակերպությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ «Խաղաղության խորհրդին» միանալու մասին ժպիտով նշում է՝ Հայաստանի պես փոքր պետությունների համար «դա հետաքրքիր զբաղմունք է»։ Նա նաև հարց է բարձրացնում՝ Հայաստանը որտեղի՞ց պիտի վճարի մշտական անդամակցության համար պահանջվող 1 մլրդ ԱՄՆ դոլարը։

Դիվանագետի կարծիքով՝ «Խաղաղության խորհրդի» գաղափարը կավարտվի Թրամփի հեռանալով, երբ կավարտվի նրա երկրորդ նախագահության ժամկետը։

«Թրամփի այս նախաձեռնությունը դեռևս տուն-տունիկ խաղալու մակարդակի վրա է»,- հավելում է քաղաքական վերլուծաբանը։

Նախորդ տարվա Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի և Իրանում արձանագրված ներքին անկայունության հետնախորքին Վարդան Հակոբյանն Իրանի դեմ նոր պատերազմի կամ իսրայելա-ամերիկյան հարձակման լուրջ վտանգ է տեսնում՝ առաջ քաշելով այն տեսակետը, որ հակաիրանական ուժերն այդ պատերազմում կներգրավեն հարևան պետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին։

Հարցին, թե Իրանի դեմ գործողությունների համատեքստում ինչ դեր ունի ԱՄՆ նախագահի հովանու ներքո ստորագրված ԹՐԻՓՓ նախագիծը, որը պետք է իրականացվի Հայաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, դիվանագետը պատասխանեց՝ ԹՐԻՓՓ-ը զուտ ռազմական պլանավորման նշանակություն ունի։

Վարդան Հակոբյանը շեշտում է՝ Միացյալ Նահանգները դա անելու է հիմնականում «ուրիշների ձեռքերով»՝ ինչպես Եվրոպան է «մինչև վերջին ուկրաինացին» կռվում Ռուսաստանի դեմ։

Դիվանագետի խոսքով՝ ամերիկացի զինվորը չի կռվելու Իրանի դեմ, այլ հեռահար հարվածներ է հասցնելու հրթիռներով, իսկ զոհվողները կլինեն հարևան՝ «թելադրանքի տակ գտնվող» պետությունները, օրինակ՝ ադրբեջանցիները։

«Միացյալ Նահանգները հեռահար հզորագույն հարված է հասցնելու Իրանին։ Այնտեղ արդեն ավելի անմիջական կմասնակցի Իսրայելը, հետո արդեն՝ արբանյակները՝ թելադրանքի տակ գտնվող պետությունները։ Թուրքիան անպայման կխառնվի այդ հարցում, չնայած որ նա իբր թե դեմ է Իրանի դեմ գործողություններին, բայց Թուրքիան միանգամից կօգտվի և կփորձի լուծել Իրանի հետ 4-5 դար գոյություն ունեցող հակասությունները։ Այս իմաստով «Զանգեզուրի միջանցքը», Խոյը և այլն, այսինքն՝ այդ ուղին շատ կարևոր է դառնում նրանց համար։ Թուրքիայի համար շատ կարևոր է Օսմանյան Թուրքիայի դեմ կառուցված այդ պատը։ Դրան էլ օգնում է Ադրբեջանը»,- նշեց Վարդան Հակոբյանը։

Զրուցակիցը համամիտ չէ այն տեսակետին, որ Իրանի մասնատումը վտանգավոր է նաև Թուրքիայի ամբողջականության տեսանկյունից, և թուրքերը վախենում են դրանից։

«Թուրքիայի տեսանկյունից վտանգավոր չէ։ Թուրքիայի համար վտանգավոր է այլ բան, որ նույն Միացյալ Նահանգների որոշ կառույցներում պլանավորված է նաև Թուրքիայի՛ մասնատումը։ Հասկացե՛ք, աշխա՛րհ է փոխվելու, երկրներ, սահմաններ։

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ հայ-թուրքական սահմանը, որն իրականում ԽՍՀՄ-Թուրքիա սահմանն է, ի՞նչ եք անելու, այսինքն՝ ինչպե՞ս է ձևակերպվելու այդ սահմանը։ Այսինքն՝ դու քո երկրի տարածքի տերը չես դեռ։ Այսինքն՝ դու ընդունո՞ւմ ես 1921 թվականի Մոսկվայի թուրք-բոլշևիկյան պայմանագիրը։ Այնպես որ, այստեղ միջազգային շատ հարցեր կան։ Կարելի է, իհարկե, մարդկանց ասել՝ «խաղաղություն է», «Ադրբեջանն այլևս չի հարձակվելու», «սահմանները կգծեն», «շնորհակալություն Ալիևին մեր երջանիկ կյանքի համար», և այլն, «այ, եթե արևմտյան Ադրբեջանով էլ մեզ երջանկացներ, ավելի լավ կլիներ», այսինքն՝ ամբողջ աշխարհը փոխվում է, պրոցեսներ են տեղի ունենում, և դու չես որոշողն այդ պրոցեսների, դու դեր չես խաղում այդ պրոցեսներում։ Կարող էիր ինչ-որ բան օգտվել, բայց այսօր դեր չես խաղում»,- հավելեց Վարդան Հակոբյանը։

Քաղաքական վերլուծաբանը կանխատեսում է, որ աշխարհաքաղաքական այս թոհուբոհի մեջ հայ ժողովուրդն ընդամենը դիտորդի դերում է լինելու, բայց կարող է նաև մասնակից դառնալ, եթե աշխարհի հարցերը թողած՝ մտածի իր ապագայի մասին.

«Այս իրավիճակում՝ ինչ կլինի, ինչպես, դրանք զարգացման փուլեր են, մենք նստելու ենք և նայենք՝ ինչ է լինելու։ Իհարկե, մեր «հպարտ քաղաքացիները» ընտրություն կանցկացնեն, կխոսեն մեծ քաղաքականությունից՝ Չերչիլից, Ռուզվելտից, Ստալինից, բայց որ իրենք, որպես ժողովուրդ, կարող են հարցեր լուծել, կարո՛ղ են, այդ մասին չեն մտածում։ Ես միշտ ասել եմ՝ եթե ժողովուրդը քաղաքական այդ միտքն ունենա, մտածի իր ապագայի մասին, կարող է այդ քաոսի մեջ այդ հարցերը լուծել»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>