Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները

Քաղաքապետարանը կարող էր քաղաքացիներին առաջարկել քնաբեր խմեն, որ Երևանն այդ վիճակում չտեսնեին. Պիպոյան

«Քաղաքապետարանի անգործության հետևանքով ոչ միայն բողոքներ ենք ստացել, այլ ցավակցություններ եմ հայտնել»,-արձագանքելով այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հնչեցրած հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Կազմակերպություն զանգահարած քաղաքացիներին Պիպոյանն ուղղորդել է քաղաքական իշխանությունների մոտ՝ հիշեցնելով, որ ձյան մաքրումը նրանց կողմից ապահովվելիք անմիջական գործառույթ է, ապա հուշել, որ  քաղաքային իշխանության անգործության հետևանքով կրած վնասների համար քաղաքացիները կարող են փոխհատուցում պահանջել դատական կարգով։

«Երևանում կոլապսը փաստ էր և տեսանելի։ Ավելին, ոչ միայն որպես սպառողների իրավունքների պաշտպան, այլև որպես քաղաքացի ինքս եմ բախվել խնդրին։ Մեր գրասենյակի հարակից տարածքում շատերն ուղղակի չեն կարողացել տեղաշարժել իրենց մեքենաները, այնքան վատ վիճակում են եղել ճանապարհները։ Ավելին, մեր մտերիմներից մեկը զանգել, կատակում էր, որ քաղաքապետարանը շատ ճիշտ է արել՝ չի մաքրել ճանապարհները, քանի որ ինքը սղացել, ընկել է, գլուխը բորդյուրին չի կպել ձյան հաստ շերտի շնորհիվ, հակառակ դեպքում գլուխը վնասելու էր։ Բացի այդ, անցած ուրբաթ օրն ակտիվորեն  համեմատություններ էին արվում, նայեք քաղաքի վիճակը, պատկերացրեք երկրի վիճակը»,-ասաց նա։

Ինքնահավանության բարձր մակարդակով ու ինքնաքննադատության բացակայությամբ օժտված քաղաքային իշխանության այսօր հնչեցրած հայտարարությունները Պիպոյանը զարմանալի չի համարում։

«Ձևական մի քանի արտահայտություն հնչեց, որ իբր դժգոհությունները հասկանալի են, բայց հաշվի առնելով ձյան ծավալը... Էդ ինչքա՞ն ձյուն էր եկել որ, ոչ ամբողջ գիշեր էր ձյուն եկել, որ առավոտյան տեխնիկան դժվարանար աշխատել, ցերեկը սկսել էին տեղումները։ Քաղաքային իշխանությունները պետք է հասկանային, որ ձյուն է գալու և տեխնիկան պետք է պատրաստ լիներ, ոչ թե սպասեին լրիվ սառեր, խցանումներ սկսեին։ Եթե տեխնիկան սկսեր աշխատել ժամը 15։00-ից, մենք ժամը 17։00-ին կլիներ նորմալ վիճակ, խցանումներ էլ չէին լինի»,-նշեց ՀԿ նախագահը։

Ինչ վերաբերում է քաղաքային իշխանությունների՝ ճանապարհների մաքրման մեթոդի ընտրության մասին հայտարարություններին, ապա Պիպոյանի խոսքով, այդ տրամաբանության մեջ կարող էին քաղաքացիներին առաջարկել քնաբեր հաբեր խմել, քնել  ու չնկատել, թե ինչ էր կատարվում այդ օրը քաղաքում։

«Նման հայտարարությունները միշտ արվում են մի նպատակով, ուզում են տպավորություն ստեղծել, որ փնտրում են լավագույն լուծումներ, իբր առկա լուծումները բավարար չեն խնդրի լուծման համար։ Ի՞նչ է, հին մեթոդներով հնարավո՞ր չէր քաղաքը մաքրել, իհարկե, հնարավոր էր»,-ասաց նա։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը խայտառակություն է որակում այդ պայմաններում տրանսպորտի վատ աշխատանքն ու դրա մասին քաղաքապետարանի հայտարարությունը։

«Ամբողջ Երևանը կոլապսի մեջ է, իսկ քաղաքային իշխանությունները խոսում են, որ հնարավոր են տրանսպորտի ուշացումներ։ Պետք է հակառակը լիներ, տրանսպորտը պետք է հաճախ աշխատեր, որ մարդիկ իրենց մեքենաներով չտեղաշարժվեին։ Սա տրանսպորտի «բարեփոխման» իրական պատկերն էր։ Մենք բազմիցս ասել ենք,  բարեփոխված տրանսպորտ դա մի քանի շարժակազմի ավելացումն  ու ավտոբուսի գեղեցիկ տեսքը չեն։ Բարեփոխված տրանսպորտային համակարգն ամբողջական ենթակառուցվածքներն են՝ կանգառներով, տրանսպորտային միջոցների համապատասխան քանակով ու չվացուցակների ապահովմամբ»,-ընդգծեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>