Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ պաշտոնում վերականգնելու հայցը վարույթ ընդունելն ու հայցի ապահովում կիրառելու որոշումը ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, այլև՝ անիրատեսական է կատարման տեսանկյունից․ Նախշքարյան

ՀՀ Սահմանադրությունը շատ հստակ կարգավորում է՝ պետությունն անջատվում է եկեղեցուց։ Նման պայմաններում եկեղեցական ծեսերը, գործողություններն, արարողությունները կարգավորման ենթակա չեն Աշխատանքային օրենսգրքով։ Տվյալ գործառույթը նախատեսված չէ Աշխատանքային օրենսգրքով՝ որպես պաշտոն, որ դատարանն էլ, թեկուզ ժամանակավոր՝ որպես հայցի ապահովման միջոց, նրան վերականգնի՝ տվյալ պաշտոնում։ Թեմի առաջնորդը պաշտոն չէ, պաշտոնի սահմանումը ևս Աշխատանքային օրենսգրքով սահմանված է։ Իմ խորին համոզմամբ՝ այս հայցը ենթակա չէր վարույթ ընդունման և դատարանում քննության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը՝ անդրադառնալով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցին։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Սա, Նախշքարյանի դիտարկմամբ, չլսված բան է։ Թե արդյոք նախագահող Էդգար Հովհաննիսյանի համար կանխատեսելի չէ, որ պետության կողմից  եկեղեցու գործերին նման միջամտությունը հետագայում վիճարկվելու է ՄԻԵԴ-ում՝ Նախշքարյանը նշեց, որ չի կարող ասել, թե նախագահող դատավորը, այսինքն, կազմը, որը նման որոշում է կայացրել՝ ինչ նկատառումներից ելնելով է կայացրել։ Նախշքարյանը նաև նկատում է՝ պետք չէ մոռանալ, որ Էդգար Հովհաննիսյանը նաև ԲԴԽ անդամ է հանդիսանում, որտեղ տեսականորեն պետք է պաշտոնավարեն լավագույն դատավորները և վերլուծաբանները։

«Այդ որոշումը տարակուսանք է առաջացնում, հատկապես, որ այն կայացվել է հենց Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Ես չգիտեմ, թե նա ինչ էր մտածում, որովհետև սա վաղ թե ուշ ոչ միայն ՄԻԵԴ-ում կարող է քննարկման առարկա դառնալ, այլև՝ ներպետական օրենքով նախատեսված կանոններով և պատասխանատվության շրջանակներում»,- նշեց Նախշքարյանը։

Դիտարկմանը, որ ստեղծվել է իրավիճակ, որ մի կողմից ունենք իրավիճակ, որ նման հարցերը դատական քննության առարկա չեն, մյուս կողմից՝ առկա է հայցի ապահովման որոշում, որքանով է այս որոշումը տարածվում Մայր Աթոռի վրա՝ Նախշքարյանն արձագանքեց՝ նշելով, որ այս որոշումն այնքան խորը և անհաղթահարելի հակասության մեջ է գտնվում սահմանադրական օրենքի հետ, որ դրա կատարումն էլ է դժվար պատկերացնել։ 
«Այսինքն՝ ենթադրվում է, որ եթե նման որոշում կայացվում է, ապա պետք է հարկադիր կատարման ենթակա էլ լինի, այսինքն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պետք է կատարի որոշումը, պատկերացնու՞մ եք՝ դրա կատարման եղանակները»,- նշեց Նախշքարյանը՝ նկատելով, որ նշանակման համար հրաման պետք է լինի,  Աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգի համաձայն՝ աշխատանքում ժամանակավորապես ընդունելու դեպքում հրաման պետք է լինի, հրամանն ո՞վ պետք է տա․ «Սա անիրատեսական է ոչ միայն իրավակիրառ պրակտիկայի և իրավահարաբերությունների սահմանադրականության տեսանկյունից, այլև՝ պրակտիկա կատարման, կյանքի կոչելու տեսանկյունից»։

Տվյալ դեպքում, Նախշքարյանի դիտարկմամբ, խնդրահարույց է ոչ միայն հայցի ապահովման կիրառված լինելը, այլև՝ վարույթի հարցը, դատարանում դա դեռ պետք է քննության առարկա դառնա, այսինքն՝ ով է պատասխանողը, ինչ կարգավիճակով է, ինչ նյութեր պետք է ներկայացնի, ապացուցման բեռն ինչպես պետք է բաշխվի, դեռ երկար ճանապարհ կա՝ հասկանալու, թե ինչպես է դատարանը դա կատարելու, դատաքննություն իրականացնելու, դատական ակտ կայացնելու։ Բացի այդ, Գևորգ Սրբազանը դատարան դիմել է ավազանի անունով, Նախշքարյանը նշում է, որ այդտեղ ևս պետք է տարբերակում լինի, այսինքն՝ եթե քննարկվում է քաղաքացիաիրավական հարաբերություններ, դատական գործընթաց, դատավարության մասնակիցներ, ապա պետք է քննարկել բացառապես ֆիզիկական անձանց՝ ըստ անձնագրի անունի․ «Չես կարող տեղ-տեղ կիրառել կրոնական ծեսը, եկեղեցական օրենքը, տեղ-տեղ՝ քաղաքացաիրավական հարաբերությունները՝ ըստ ընտրության։ Դատարանն էլ սա հանդուրժում է։ Որպես քաղաքացիական իրավունքի մասնագետ՝ գտնում եմ, որ սա մեծ խնդիրներ է առաջացրել Սահմանադրությանը հակասող որոշումը»։ Վտանգավոր նախադեպ, սակայն, սա չի կարող ձևավորել՝ ըստ Նախշքարյանի, մեր զրուցակիցը նկատում է՝ նախադեպ չի կարող դառնալ մի որոշում, որը հակասության մեջ է գտնվում Սահմանադրության հետ։ Նախշքարյանը նշեց, որ հետաքրքիր է, որ դատարանը Սահմանադրության հետ խնդիր չի տեսել, այլապես, կկասեցներ վարույթը և կդիմեր ՍԴ,  դատարանն ակնհայտորեն համաձայնել է հայցվորի հետ առնվազն չորս հարցում, առաջինը՝  այս պահանջը ենթակա է քննության քաղաքացիաիրավական կարգով, երկրորդը՝ նման պահանջ կարող է հարուցվել ՀՀ դատարանում, երրորդը՝ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կանոններին, ավելին, գտել է, որ հայցը պետք է ապահովել, քանի որ կա անհնարինություն՝ հայցի բավարարման դեպքում չկատարման, ինչը ևս խնդրահարույց է։
«Ենթադրենք՝ հայցը բավարարվում է, ապա որն է խնդիրը դա կյանքի կոչելու, որն է խնդիրը  դա կյանքի կոչելու»,- նշեց Նախշքարյանը։ 

Զարուհի Նախշքարյանն ընդգծում է՝ դատարանն այնպիսի որոշում է կայացրել, որը ոչ միայն խնդրահարույց  է իր համար, իրավական հանրության համար, հակասում է Սահմանադրությանը, այլև՝ իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից, ինչպե՞ս է այն կատարվելու։

Աղբյուր՝ Փաստինֆո

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>