Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Պատերազմ Արցախում
Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

Տիրադավների խումբը ոչ թե Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդ է, այլ պառակտող խորհրդի գործիք․ Տեր Սերոբ

Տեր Սերոբ քահանա Ազարյանը գրել է․

«Պատասխանս տիրադաւների նորագոյն դաւին, Եպիսկոպոսաց ժողովի գումարման վերաբերեալ։

Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցին 1956-ին Գահիրէում Եպիսկոպոսաց ժողով ունեցել է Երջանկայիշատակ Վազգէն Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ եւ ներկայութեամբ պատրիարք հայրերին եւ եպիսկոպոսներին։

Նիկոլական դաւախմբի մեծագոյն սուտ է մի տիրադաւի՝ Վազգէն արք. Միրզախանեանի կողմից civic.am-ում երէկուան այն տարածուած սուտը՝ թէ իբր Եպիսկոպոսաց ժողովը 1956-ին տեղի չի ունեցել Հայաստանում, քանի, իր խօսքերով «Խորհրդային իշխանութիւնը մուտքի թոյլտւութիւն չէր տալիս» Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ենթակայ եպիսկոպոսներին։ Ինչպէ՞ս կարելի է այդպիսի սուտ ներկայացնել հանրութեան մի տիրադաւ «եպիսկոպոսի» կողմից, երբ 1945-ին՝ Ստալինեան տարիներին, Տանն Կիլիկիոյ եպիսկոպոսներ եւ նոյնիսկ Գարեգին Ա. Յովսէփեանց Կիլիկիոյ կաթողիկոսը որն (եթէ յիշողութիւնս չի դաւաճանում) կատարել է օծումը Գէորգ Զ. Չորէքճեան Ամենայն Հայոց Կաթողիկոսին, եւ ապա 1955-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ազգային Եկեղեցական ժողովին մասնակցում էին Վազգէն Ա. Կաթողիկոսի ընտրութեան։

«Գերշ.» նիկոլապաշտ արքեպիսկոպոսը մոռացաւ աւելացնելու, եւ անամօթաբար ՍՏԵՑ ժողովրդին, որովհետեւ լուսահոգի Վազգէն Ա. Կաթողիկոսը Եգիպտոսում Եպիսկոպոսաց ժողով գումարումէն ԱՌԱՋ, համազգային եւ մեծաշուք հանդիպում ունեցաւ հենց Անթիլիասի մէջ, 1956-ի մուտքին։ Նրան ջերմօրէն դիմաւորեցին Տանն Կիլիկիոյ ամբողջ եպիսկոպոսաց դասը՝ մէջը լինելով Խադ, Զարեհ, Խորէն, Ղեւոնդ եւ միւս բոլոր Կիլիկեան եպիսկոպոսները, եւ ամբողջ Լիբանանահայ ժողովուրդը, նախքան Անթիլիասի ներքին տագնապը։ Վազգէն Ա. Կաթողիկոսը որեւէ խնդիր չունէր եպիսկոպոսաց ժողով գումարելու արտերկրում, ինչպէս որ դա տեղի ունեցաւ Գահիրէում՝ 1956-ին։

Նաեւ յիշեցում «Գերաշնորհի» դիւրախաբ լսարանին, որ յետ Լիբանանում անհամաձայնութեան եւ յարաբերութիւնների սրման ֆոնին՝ Վազգէն կաթողիկոսի նախագահութեամբ Գահիրէում կատարուած Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները ընդգրկում էին Մայր Աթոռի եւ Երուսաղէմի պատրիարքութեան ենթակայ եպիսկոպոսները, իսկ պաղ պատերազմի այդ տարիներին՝ Խորհրդային իշխանութեանց կողմից Մայր Աթոռի դէմ ճնշումների պատճառով, Անթիլիասում տեղի ունեցած անհամաձայնութիւնից յետոյ, Եպիսկոպոսաց ժողովը տեղի ունեցաւ Գահիրէում, երբ այլեւս նոյնիսկ որեւէ յոյս չկար որ Անթիլիասից նոյնիսկ որեւէ եպիսկոպոս պիտի մասնակցէր ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ենթակայ Եպիսկոպոսաց ժողովին։

Եթէ Վազգէն վեհափառ հանդիպում ունէր Լիբանանում, Եգիպտոսում կամ ինչպէս նաեւ յետագայում հաշտութեան հանդիպումը Երջնկ. Խորէն Ա. կաթողիկոսին հետ որ տեղի ունեցաւ 1963-ին՝ Երուսաղէմում, որեւէ խնդիր չկար ու պիտի չլինէր որ Եպիսկոպոսաց ժողովը «անպայման պէտք է լինէր» Հայաստանում։ Դա բացարձակ սուտ է, եւ նոյնիսկ Վազգէն վեհափառ իր ողջութեան ժամանակ այդպիսի խօսք չի արտայայտել։ Դրա ժամանակի ականատեսներից ու պատմագիրներից է հանգ. Բիւզանդ Եղիայեանը՝ իր գիրքով, որ փաստում է որ Եպիսկոպոսաց որեւէ հանդիպում կամ ժողով տեղի կարող էր ունենալ Լիբանանում, Եգիպտոսում, կամ Երուսաղէմում՝ ինչպէս որ տեղի ունեցել է 1651-ին Էջմիածնի Փիլիպպոս եւ Կիլիկիոյ Ներսէս կաթողիկոսների միջեւ։

Իմաստութիւն ունեցող որեւէ բանական սովորական անձ, կամ Հայց. Առաքելական Եկեղեցու եպիսկոպոս, վարդապետ, քահանայ կամ սարկաւագ, 2018-ի թրքախունտայից առաջ պիտի չհամարձակէր ասելու, կամ ՍՏԵԼՈՒ՝ թէ 1956-ին Եպիսկոպոսաց ժողով տեղի չի ունեցել Գահիրէում, Հայաստանից դուրս։ Այսօր տիրադաւների խումբին ձեռնտու է խաբել, ստել ու խծբծել, որպէսզի իրականութիւն դառնայ Հայց. Եկեղեցու պառակտման իրենց մութ ծրագիրը։

Այսօր Հայաստանի Հանրապետութիւնում իշխող ռեժիմը հակաեկեղեցական, հակահայկական եւ հակամիասնութեան թուրքական պատրաստութեամբ, օրհնութեամբ, սատարմամբ եկեղեցաքանդ, ազգաքանդ եւ դաւաճան ռեժիմ է, որն թուրքական օրակարգով քանդեց Արցախը, պահանջատիրութիւնը, մեր արժէքները եւ միասնութիւնը, եւ հիմա այդ տիրադաւ եպիսկոպոսների խմբով փորձում է վերջնականապէս քանդել Հայց. Առաքելական Եկեղեցին ու իր միասնականութիւնը։

Որեւէ տիրադաւ եպիսկոպոս չպատասխանեց այն հարցին թէ ինչու էր նիկոլ կոչեցեալ սրիկան՝ նոյնիսկ տարիներ առաջ իր դաւաճան եւ եկեղեցաքանդ ռեժիմի սպառնալիքները Հայց. Եկեղեցու եպիսկոսպոսներին դէմ գրում էր թէ նրանք «ծնկի կբերուեն»։ Այն ժամանակ ո՞ւր էին ներկայ տիրադաւաց խումբը, ինչի չէին բացում իրենց «բարենորոգիչ» բերանները, որոնք այսօր լի են կեղծաւորութեամբ, բաժանարարութեամբ եւ խառնակչութեամբ։

Որեւէ բանսարկու տիրադաւ եպիսկոպոս չպատասխանեց այն հարցերին թէ՝ որեւէ այլ երկրի կամ միջազգային անաչառ դատարանի դատողութեամբ, ինչո՞ւ չորս անմեղ բարձրաստիճան հոգեւորականներ, քահանաներ չարչարւում են թուրք նիկոլական բանտերում։ Ի՞ՆՉ ՄԵՂՔՈՎ, որոնք բոլորը շինծու գործեր են։ Ինչո՞ւ Եկեղեցու քահանաները բռնաճնշումների եւ խուզարկութիւնների են ենթարկւում, մինչեւ որ ընդունեն «բարենորոգիչ» դառնալ։ Ինչո՞ւ առգրաւում են իրենց գոյքերը, համակարգիչները «ձուի միջից մազ փնտռելու» պատրուակներով։

Որեւէ մեծբերան տիրադաւ չպատասխանեց այն հարցին՝ թէ ի՞նչ ԵՐԱՇԽԻՔ տուեց նիկոլական թշնամի իշխանութիւնը ներկայ համասփիւռ Եպիսկոպոսաց դասին, թէ Հայաստանում չեն լինի նորանոր ձերբակալութիւններ, ճնշումներ, գործի յարուցումներ, մեղադրանքների շինծու ստեղծումներ Հայց. Եկեղեցու դէմ, երբ դա տեսանք մեր աչքերով երբ մի եպիսկոպոս ՅԱՆԿԱՐԾ «գործակալ է», իսկ քահանաների դէմ մինչեւ օրս կատարւում են բռնաճնշումներ, կաշառքներ, հալածանք կամ սպառնալիք։ Նիկոլական իշխանութեան իրական նպատակը Եպիսկոպոսաց դասը պատուհասելն է, նրանց գաղտնալսելը, պատմութիւն ստեղծելը, գործեր յարուցելը եւ նրանց դէմ գաղտնի սպառնալիքներ եւ կոմպրոմատներ ստեղծելը։ Նիկոլիզմի նպատակը Հայց. Առաքելական ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՆԴԵԼՆ է, ինչպէս որ քանդեց Արցախը, պահանջատիրութիւնը եւ մեր արժէքներից շատ բան։ Այսօր Հայաստանում Եպիսկոպոսաց ժողով գումարելը որեւէ տարբերութիւն չունի դա Բաքւում կամ Անգարայում գումարելուց։

Եթէ Վեհափառ հայրապետը կամ Եպիսկոպոսաց դասը փափաքի՝ իր ժողովը կարող է՝ եւ ԻՐԱՒՈՒՆՔԸ ունի գումարել դա Աւստրիայում, Նիւ Եորքում, Սիդնեյում, կամ յետագայ դարերի ընթացքում նոյնիսկ Լուսնի վրայ կամ Հրատ (Մարս) մոլորակի վրայ։ Որեւէ անձ իրաւունք չունի Հայց. Եկեղեցու Եպիսկոպոսներին պարտադրանքներ ներկայացնելու։

Որեւէ խառնակիչ տիրադաւ չպատասխանեց այն հարցերին՝ թէ ինչո՞ւ Արցախում հարիւրաւոր եկեղեցիներ թշնամիներին յանձնող ռեժիմը այսօր յանկարծ «եկեղեցասէր», «սրբութիւն բուրող» դերասան-կապիկութիւն է, երբ բռնի միջոցներով եւ սպառնալիքներով է փոխում Ս. Պատարագի լեզուն, բնագիրը եւ հայրապետական յիշատակութեան բաժինը։ Եթէ նրանք մինչեւ երկու ամիսներ առաջ գրաւոր, բերանացի եւ ընկալմամբ ընդունում էին Ամենայն Հայոց կաթողիկոսի հանգամանքը եւ օծումը, ապա ինչո՞ւ հենց նրանք էին յանկարծ կրճատում, զեղչում Վեհափառին անունը եւ Պատարագի սրբութիւնը, մի փողոցային, պղծաբերան ՍՐԻԿԱՅԻ համար։ Եթէ կողմ են նիկոլին եւ նրա պղծութեանց՝ ապա արդէն Հայց. Եկեղեցու թշնամիներ են, իսկ եթէ ոչ՝ ապա ինչո՞ւ էին գիտակցաբար դա զեղչում։

Թող ընտրեն..՝ կա՛մ տիրադաւ են՝ ստախօս, զեղծարար եւ հակաեկեղեցական հերձուածի կողմնակիցներ. ԵՒ ԿԱ՛Մ ճնշուած ու նիկոլական բռնութեան ենթակայ, ու այդ պարագայում ամբողջովին օրինական է բռնատիրական Հայաստանի պարագաներում որեւէ Եպիսկոպոսաց ժողով չգումարել։ Բայց չե՛ն կարող երկու աթոռների վրայ միաժամանակ նստեն, որովհետեւ դա է հենց կեղծաւոր, աթոռամոլ, յափշտակիչ, նենգադաւ, տիրադաւ եւ Եկեղեցու թշնամի բառերի լիիրաւ իմաստը։

Տիրադաւների խումբը ոչ թէ Եկեղեցին բարենորոգման համակարգող խորհուրդ են, այլ Եկեղեցին պառակտող խորհրդի գործիքներ։ Բոլոր տիրադաւ բերանները պէտք է լռեցուեն, եւ այսպէ՛ս կը ԼՌԵՑՈՒԵՆ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>