ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է տեսել Արմինե Տիգրանյանի՝ Արցախի մշակութային Ժառանգությանը նվիրված մենագրություն

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել պ․գ․թ․ Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․)» ուսումնասիրությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունից հայտնում են, որ ույն ուսումնասիրությամբ հեղինակն անդրադարձել է 2020-2025 թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների, էթնիկ զտման և ռասայական խտրականության հետևանքով Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման քաղաքականությանը, մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության գործիքակազմին։

Մենագրության մեջ քննվում են զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային համակարգը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի հայկական մշակութային ժառանգության՝ միջազգային սկզբունքների դիտանկյունից անօրինական թիրախավորման դեպքերը, դրա ոչնչացման և յուրացման միջոցները: Ներկայացվում են մշակութային արժեքների պաշտպանության միջազգային կանոնակարգերը, իրավական և հումանիտար գործիքակազմը (միջազգային կոնվենցիաներ, հռչակագրեր, բանաձևեր, կանոնադրություններ, սովորութային նորմեր)՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից վանդալիզմի ենթարկված Արցախի հայկական մշակութային ժառանգության։ Ակադեմիական հոդվածների, գրքերի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, ԻԿՕՄՕՍ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի բանաձևերի, Հռոմի կանոնադրության, տեսական և իրավական համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել գտնելու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղիները՝ համամարդկային արժեքների պահպանության կարևորության, անկախ քաղաքական իրավիճակից միջազգային հումանիտար իրավունքի գործարկման, մշակույթի իրավունքի հարգման շարակարգում։

Panorama.am-ի հետ զրույցում Արմինե Տիգրանյանն անդրադառնալով Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղիներին, ասաց, որ դրանք հիմնականում միջազգային օրենքներն են, միջազգային իրավունքը, որոնք դատապարտում են մշակութային ժառանգության դեմ ցանկացած հանցագործություն, անկախ նրանից, թե այդ ժառագությունը որտեղ է գտնվում, ում է պատկանում։

«Ժառանգության պահպանությունը պետք է վեր լինի ցանկացած միջպետական, քաղաքական խնդիրներից։ Ժառանգության պահպանությունը համընդհանուր պարտավորություն է, որը վերաբերում է  բոլորին, որի ժառանգորդը սերունդներն են։ Մեր պարտքն է  ժառանգությունն անխաթար փոխանցել ապագա սերունդներին, պահպանել այն իրենց կրած ողջ ինֆորմացիայով, բովանդակությամբ, քանի որ սա է սերունդների դաստիարակման բանալին»,- նշեց Ա. Տիգրանյանը։

Նա ընդգծեց, որ Արցախի մշակութային ժառանգությունն իրականում ունի պահպանության լիարժեք հնարավորություններ՝ անկախ որպես առանձին պետություն ճանաչված լինել կամ չլինելու փաստից, որովհետև ժառանգությունը  պահպանվում է  որպես ժողովուրդների սեփականություն, այս դեպքում որպես Արցախի ժողովրդի սեփականություն։

«Միջազգային իրավունքը ժառանգության իրավունքը դիտում է  որպես մարդու մշակույթի իրավունք և այս կոնցեպտում այն պահպանվելու լիարժեք հնարավորություններ ունեն։

Մարդու մշակույթի իրավունքն է անարգել մուտք ունենալ իր ժառագության տարածքներ, հաղորդակցվել այդ արժեքների հետ, զարգանալ այդ արժեքներով ու այն փոխանցել սերունդներին»,- ասաց Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․)» մենագրության հեղինակ Արմինե Տիգրանյանը։

Մենագրությունը նախատեսված է մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագետների, պետական կառույցների, գիտական հաստատությունների, ուսանողների և արցախահայության մշակութային ժառանգության պաշտպանությամբ ու պահպանությամբ մտահոգ ընթերցողների լայն շրջանակի համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>