Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները կհանգուցալուծվեն զուգահեռաբար. Ալիև
Եթե մենք չկարողանանք հասնել նրան, ինչ ցանկանում ենք տարածաշրջանում, չենք կարող որևէ գլոբալ իրադարձության ձգտումներ ունենալ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․
«Այսօր ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում։ Անշուշտ, այդ գործընթացները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- նշել է նա։
Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար, Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
«Այսօր փոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, բայց կգա մի օր, երբ դա ուղիղ Ադրբեջանից Հայաստան ու Հայաստանից Ադրբեջան կլինի, և այդ օրը շատ հեռու չէ»,-ասել է նա։

