«Ռուսաստանը ձեզ հետ է». Հրազդանում մարդասիրական օգնություն են տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին
Մարդասիրական օգնություն՝ սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ են ստացել Արցախից բռնի տեղահանված և Հրազդանում ու մերձակա համայնքներում հաստատված քաղաքացիները։ Նախաձեռնությունը, որը նոր չէ, իրականացրել են «Եվրասիա» միջազգային կազմակերպությունը՝ «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ և Россотрудничество-ի աջակցությամբ։
Շուրջ 400 ընտանիք արդեն ստացել է մարդասիրական օգնություն։ Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում մարդասիրական այս ծրագիրը ներառում է 5730 ընտանիք։
Ծրագիրն այս փուլով չի ավարտվում․ մարդասիրական աջակցություն կբաժանվի Հայաստանի այլ համայնքներում ևս, համաձայն նախաձեռնության հեղինակների՝ այն համայնքներում, որտեղ առավել անհրաժեշտ է։
Մանրամասն՝ տեսանյութում։

