«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
22
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Ինչո՞ւ է Եվրոպան դատապարտում Ռուսաստանին Ուկրաինայում, սակայն չի արձագանքում Թուրքիայի օկուպացիային՝ Կիպրոսում

Շատ հետաքրքիր քննարկումներ են անցկացվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շուրջ նաև Իսրայելում:

Այդ քննարկումների մասին  իր վերլուծությունն է ներկայացրել իսրայելական Israel Hayom Պարբերականի վերլուծաբան Շեյ Գալը:

Եվրոպայի հռետորաբանությունը միայն քմծիծաղ է առաջացնում: Երկու տարի շարունակ Բրյուսելը «տարածքային ամբողջականություն» արտահայտությունը կրկնել է ինչպես մանտրա՝ կիրառելով Ուկրաինայի նկատմամբ: Այդ սկզբունքը հատկապես բարձր արձագանք գտավ Մոսկվայի գործողությունների դեպքում. կիրառվեց պատժամիջոցների 19 փուլ: Սակայն տասնամյակներ շարունակ Եվրոպան նախընտրում էր աչք փակել Անկարայի գործողությունների վրա, օրինակ՝ Կիպրոսում:

ԵՄ անդամ Կիպրոսը մնում է բաց վերք Եվրոպայի քարտեզի վրա։ Նրա մայրաքաղաքը բաժանված է, իսկ տարածքի 37%-ը օկուպացված է Թուրքիայի կողմից։ Երկրում տեղակայված են տասնյակ հազարավոր թուրքական զորքեր։ Սակայն Եվրոպան ծպտուն չի հանում Անկարայի այս գործելաոճի վերաբերյալ, նշում է իսրայելցի վերլուծաբանը:

Եվրոպան  վճռականություն է ցուցաբերում Ղրիմի և Դոնբասի հարցում՝ տարածքներ, որոնց նկատմամբ այն իրավական պարտավորություններ չունի, բայց չի ձեռնարկում գործողություններ Կիպրոսի հարցում, որը միակ վայրն է, որտեղ իր պարտավորությունները հստակորեն ամրագրված են և չեն հարգվում, քանի որ Կիպրոսը ԵՄ լիարժեք անդամ-պետություն է: Պատճառը հիերարխիան է. Ռուսաստանը պատժվում է, քանի որ դա են պահանջում ներկայիս եվրոպական էլիտաների շահերը, մինչդեռ Թուրքիան պարգևատրվում է, քանի որ նա նրանց համակարգի մաս է կազմում:

Նույնը վերաբերվում է նաև Կոսովոյին:

Իսրայելի համար սա ակադեմիական հետաքրքրության հարց չէ: Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսը թուրքական ուժերի և թշնամական ցանցերի համար կարևորագույն գործառնական բազա է: Այստեղ կենտրոնացված են մարտական ​​անօդաչու սարքեր, հրթիռներ և հետախուզություն, նշում է իսրայելցի վերլուծաբանը:

Կիպրոսը Իսրայելի անվտանգության ճարտարապետության կարևոր մասն է կազմում, որտեղ տեղակայված են գազային հարթակներ, ստորջրյա մալուխներ, օդային միջանցքներ և նավագնացության ուղիներ։

Եվրոպայի՝ ԵՄ անդամ պետությանը պաշտպանելու դժկամությունը և միաժամանակ փարիսեցիաբար անխնա մեղադրանքները Մոսկվայի հասցեին, լուրջ նախազգուշացում է Իսրայելին,  որը նա չի կարող անտեսել։

Ըստ նրա՝ գրեթե նույնանման մոտեցում նույն  Եվրոպան դրսևորեց նաև Իսրայելի նկատմամբ:

Իսրայելը հասկացել է, որ արևմտյան համերաշխությունն ունի իր շահերի սահմանները։ Հոկտեմբերի 7-ին աշխարհը  համակրանք հայտնեց տուժած ժողովրդավարության նկատմամբ, իսկ Արևմուտքը՝ աջակցություն Իսրայելին։ Սակայն, մի քանի շաբաթ անց այս համակրանքը բախվեց ինքնապաշտպանության անհրաժեշտությանը, և աջակցությունը զիջեց անվճռականությանը, պատժամիջոցների սպառնալիքներին և դիվանագիտական ​​ճնշմանը։ Իսրայելը մերժեց Արևմուտքի երկերեսայնությունը, քանի որ երբեք հույսը չի դրել ուրիշների հավանության և աջակցության վրա՝ իր գոյատևման համար։

Այս պահը ցույց տվեց Իսրայելի և Ուկրաինայի միջև եղած տարբեր մոտեցումները։ Կիևը մտավ ռազմական հակամարտության մեջ՝ հավատալով, որ հավաքական Արևմուտքը  կպաշտպանի իրեն։ Սակայն, երբ սկսվեցին ռազմական գործողությունները,  նրա տնտեսությունը կախված էր արտաքին օգնությունից, նրա հակաօդային պաշտպանությունը կապված էր արևմտյան զինանոցների հետ, և նրա ռազմավարությունը որոշվում էր արևմտյան խորհրդարանների կողմից։ Եվ պարզվեց, որ դրա արդյունքում Ուկրաինան դարձել էր մանրադրամ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում:

Իր ստեղծման օրվանից Իսրայելը պատրաստ էր, որ ոչ ոք չկռվի իր համար։ Հետևաբար, այն ստեղծեց իր սեփական հրթիռային պաշտպանության համակարգը, անկախ հետախուզությունը, հզոր կիբերհնարավորությունները և արդյունաբերական զսպման համակարգը։ Ավելին, Իսրայելը մշակեց դոկտրիններ, որոնք օգնում են նրան հաղթահարել անսպասելի իրավիճակները, մինչ իր դաշնակիցները վիճում են իրար հետ։

Դա մեծամտության վրա հիմնված քաղաքականություն չէր, այլ իրատեսական հաշվարկների վրա ռազմավարական խնդիրների լուծման ուղի էր, նշում է իսրայելցի վերլուծաբանը:

Իսրայելը վաղուց գիտակցեց այն, ինչ շատերը սկսում են հասկանալ միայն ճգնաժամի ժամանակ. դաշինքները կարող են փլուզվել, պայմանագրերը կարող են փոխվել, և բարոյական սկզբունքները, որոնք թվում են ինքնին ակնհայտ արտասահմանում, կարող են խաթարվել ներքին քաղաքական ճնշումների պատճառով: Ահա թե ինչու այն ստեղծում է հուսալի, երկարաժամկետ երաշխիք՝ ուժ, որը կարող է գործել առանց լիազորության, ցանկացած պահի, նշում է վերլուծաբանը:

Փարիսեցիական Եվրոպան այժմ հասկանում է այս ճշմարտությունը ժխտելու գինը։ Այն պատժամիջոցներ է կիրառում ռուսական էներգետիկայի նկատմամբ՝ միաժամանակ մեծացնելով իր կախվածությունը «Թուրքական հոսքից»։ Այն զգուշացնում է Ռուսաստանի կողմից հնարավոր միջուկային հարկադրանքի մասին՝ միաժամանակ չքննադատելով  Թուրքիայում «Ռոսատոմ» ռեակտորի տեղադրմանը։ Այն օգնում է զինել Ուկրաինային՝ միաժամանակ գնելով թուրքական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ օկուպացված Կիպրոսից արձակված մոդելներ։

Եվրոպան չի կարող պաշտպանել Կիպրոսը, բայց դասեր է տալիս Իսրայելին։ Այն պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի նկատմամբ՝ միաժամանակ բարյացակամություն ցուցաբերելով Անկարայի նկատմամբ։

Իսրայելը նոր անվտանգային ճարտարապետություն  չի տեսնում ռուս-ուկրաինական առաջիկա համաձայնագրում: Փոխարենը, այն տեսնում է ծանոթ օրինաչափություն, ըստ որի՝ խոշոր տերությունները ձգտում են ապահովել իրենց համար խաղաղություն և անվտանգություն, մինչդեռ հարևան երկրները ստիպված են ապրել մշտական ​​սպառնալիքի տակ: Եվ չկա մեկ միասնական արժեքային համակարգային մոտեցում՝ բոլոր կոնֆլիկտները լուծել մեկ միասնական սկզբունքի հիման վրա:

Քանզի, դու չես կարող դատապարտել ռուսներին՝ Ղրիմի գրավելու համար և, միաժամանակ, ջայլամի քաղաքականություն վարես Թուրքիայի օկուպացիայի վերաբերյալ՝ Հյուսիսային Կիպրոսում:

Ընդ որում, ռուսները գրավում են տարածքներ, որտեղ ապրում են ռուսներ, մինչդեռ թուրքերը օկուպացրել են Կիպրոսի 37 տոկոսը, որտեղ թուրքերը բնակչության  10 տոկոսից ավել  չէին:

Վերջում իսրայելցի վերլուծաբանը նշում է, որ իսրայելական քաղաքական դասը վաղուց այն եզրակացության է եկել, որ ավելի լավ է տարաձայնություններ ունենալ, քան կախված լինել ուրիշներից։ Ավելի լավ է անհաշտ  լինել սեփական շահերի պաշտպանության հարցում,  քան հավանություն ստանալ Արևմուտքից և հատկապես փարիսեցիական Եվրոպայից։ Ավելի լավ է ինքնիշխան լինել, քան գոյատևման համար հույսը դնել ուրիշի բարեհաճության վրա։

Կարծում եմ, որ իսրայելցի այս վերլուծաբանի տեսակետը պիտի հետաքրքրի նաև մեր փորձագիտական և քաղաքական շրջանակներին:

Քանի որ այն հիասթափությունները, որոնք տեսել են իսրայելցիները, տեսել ենք նաև մենք՝ հայերս, երբ Մակրոնն ու Միշելը, ձեռք-ձեռքի տված, Փաշինյանին ստորագրել տվեցին Արցախի հանձնումը՝ դրա դիմաց խոստանալով «խաղաղություն»:

Դրա հետևանքով մեր ավելի քան 120 հազար հայրենակիցներ զրկվեցին իրենց պատմական Հայրենիքից, իսկ Հայաստանի անվտանգային խնդիրները այդպես էլ մնացին չլուծված:

Որտե՞ղ է այսօր Միշելը, չգիտե ոչ ոք: Մեկ-երկու տարի անց, պատմական աղբանոցում կհայտնվի նաև Մակրոնը:

Սակայն Արցախը մենք հավերժորեն կորցրեցինք, քանի որ այս իսրայելցի վերլուծաբանի նման չկարողացանք ճիշտ գնահատել և հասկանալ Եվրոպայի  փարիսեցիական և կեղծավոր դեմքը, իրենց տարածքից դուրս գտնվող փոքր ժողովուրդների հանդեպ նենգ քաղաքականության բովանդակությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>