20 թուրք «կոմանդոս» է անշնչացել վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով
20 թուրք է անշնչացել Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով: Ինքնաթիռի կործանման տեղեկությունը հաստատել է թշնամական Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանից Թուրքիա թռչող C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ APA-ի փոխանցմամբ։
Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ ինքնաթիռի մեջ եղել են Բաքվում օրերս հակահայկական ռազմական շքերթին մասնակցած թուրքական «կոմանդոս»-ները: Լուրերի համաձայն, ինքնաթիռի կործանման հետևանքով, դրա մեջ եղած բոլոր թուրքերն անշնչացել են:
Առայժմ հայտնի չի. Փաշինյանի թրքասեր կառավարությունը ցավակցե՞լ է Էրդողանին, թե՞ ոչ:
Իսկ այս հղումով կարող եք տեսնել թուրքական ինքնաթիռի ընկնելու կադրերը
https://www.facebook.com/gagik.hambaryan.71/videos/809027988573959/?comment_id=851999343912523¬if_id=1762876908682544¬if_t=feedback_reaction_generic&ref=notif

