Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Լսի՛ր, այ բանսարկու ստախոս՝ Հովհաննավանքը հորիցդ ժառանգություն չես ստացել. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Ստեփան Ասատրյանին

Սամվել դպիր Գրիգորյանն արձագանքել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին՝ նրան անվանելով բանսարկու ու ստախոս։

«Լսիր այ բանսարկու ստախոս, ուշադիր ականջ դիր.

1) Եկեղեցու բանալին չե՞ս փոխել: Քահանա չես, գոնե տղամարդ եղիր, ասա արել եմ, ոչ թե վախկոտի պես ժխտիր:

2) Քեզ Եկեղեցին է կարգալույծ արել եկեղեցական իշխանությամբ, որն ի վերուստ տրված է իրեն Աստծո կողմից: Քրիստոս է Գլուխ Եկեղեցու, իսկ Եկեղեցին` Մարմինը Քրիստոսի:

3) Դու քո ներկայությամբ ու ծեսերի իմիտացիայով նմանվում ես կրկեսի աշխատողի. ծափեր, դերակատարություն, բեմադրություն…

4) Կիրակի քո կատարմամբ տեսանք քծնանք, երեսպաշտություն, ցուցադրական աղոթք, շուրջդ` հակառակության ոգի, մոլորված մարդիկ:

Իսկ ու՞ր էր Աստված: Պատասխանեմ.

Քրիստոս Աստված պատարագվում էր Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցիներում և բախշվում Իր հավատավոր զավակների մեջ` նրանց մեղքերի քավության և թողության համար, հոգու, մտքի և մարմնի բժշկության համար: Փա՜ռք Աստծո, Իր անսահման ողորմության ու գթառատության համար:

5) Կրկին, մտքումդ պահիր. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգեւորականն իր կարգի մեջ է: Կարգից լուծարումը վերաբերում է նաեւ օծումից լուծարելուն» (Հովհաննես Արճիշեցի): Դու քեզ պատկերացնում ես ինքնաբուխ շնորհի աղբյու՞ր: Դա հերետիկոսություն է:

6) Այդպես էլ չընկալեցիր, որ քահանան Աստծո ծառա է, ոչ թե ժողովրդի: Երբ մարդահաճությունդ վերցվի, տակը կմնա դատարկություն:

7) Հովհաննավանքը հորիցդ ժառանգություն չես ստացել, որ միշտ այդտեղ քեզ պատկերացնես: Դու ինքնիրավչությամբ ես զբաղվում ու քեզ թվում է թե պատասխանատվության պահը չի՞ գալու:

8) Թող մարդիկ լսեն Աստվածաշնչի զգուշացնումը. «Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն» (Տիտոս 3:10-11):

9) Մկրտությունը վկայականով չի վավերական դառնում: Դու Եկեղեցուց կտրվելով, զրկվել ես քահանայական շնորհներից ու քո կատարածը առոչինչ է, չկա այդտեղ Սուրբ Հոգու ներգործություն, աստվածային դրոշմ, մկրտություն, այլ պարզ լվացվել:

Անգամ մեռոնը քսելով բացի այն մարմնին հպվելուց ոչ մի խորհուրդ չի կատարվում: Բավական է խաբես ու մոլորեցնես մարդկանց:

10) Պսակը քո տեսանելի կերպով արածը չէ, այլ դարձյալ խորհուրդ է, որը քո ձեռամբ չի կատարվում այլևս: Երկնքում այդ զույգի միություն չի արձանագրվում:

11) Առ այսօր չե՞ս հասկացել, որ վկայականը թղթի գինը չէ, այլ եկեղեցուն աջակցելու ձև, որով գոյատևում է մեր Եկեղեցին: Դու հանգանակությունը ու վաճառքի տարբերությունը չե՞ս գիտակցում, թե՞ միտումնավոր մանիպուլացնում ես անտեղյակ մարդկանց: Ծառայակից քահանաներից մեկի վկայությամբ դու վերջին ժամանակներում ծեսերից գումար չես վերցրել տեղացիներից, իսկ ինչո՞վ ես ընտանիքիդ կարիքները հոգացել:

12) Հայր Շնորհքը աստվածահաճո հոգևորական է ու առաջնորդվում է Տիրոջ կամքով, ոչ թե քո պես պոպուլիստական լոզունգներով: Ժողովրդի անունից բավական է խոսես, գնա Հայ Առաքելական ցանկացած եկեղեցի ու իմացիր ժողովրդի կարծիքը քո մասին: Զգուշացիր. «Տէրն ընդունում է հեզերին,եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին» (Սաղմ. 146:6):

13) Եվ վերջում. դու լավ կլինի Տիրոջ անունը այլևս չհոլովես ու ընկած վիճակդ ավելի չխորացնես, քանզի. «Քո Տէր Աստծու անունը սուտ բանի համար չարտասանես, որովհետեւ քո Տէր Աստուածը չի արդարացնի նրան, ով իր անունը սուտ բանի համար է արտասանում» (Բ Օրին. 5:11)»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>