Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ
5
Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը. Խաչիկ Գալստյանը՝ ընդդիմադիր դաշտին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ Միքայել Սրբազանին նշանակված է ևս մեկ վիրահատություն՝ նոր գանգատներով պայմանավորված «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումի տանիքը փլվում է (տեսանյութ) Ձուկը գլխից է հոտում․ Ավինյանը կոռուպցիոն սխեմաներից փա՞յ ունի (տեսանյութ) Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Թռնի օդ, թե իջնի գետնին, Փաշինյանի օրոք տեղի է ունեցել պատմական ողբերգություն. Աննա Գրիգորյան Վալենտին, դիմակահանդես, Նիցցա․ երեւանցիների փողերով Ավինյանի մտերմուհիները մեկնում են Ֆրանսիա ՔՊ-ական պատգամավորի եղբայրը առաջարկում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Բժիշկը հիվանդին կհասնի մոտոցիկլով. նոր նախագիծ Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդղանի սրտի ղեկավար․ պատգամավոր Քրիստինե Վարդանյան Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս․ Արամ Վարդևանյան Աղոթում եմ, որ կարողանանք խթանել և պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով․ Վարդևանյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Մահացել է Ագնեսա Խամոյանի մայրը «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Գավառի մանկատան նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. Մանրամասներ Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել» Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Ընտրությունը կայանալու է ՔՊ գրասենյակում Միասնական սոցիալական ծառայությունը իրազեկում է փետրվար ամսվա կենսաթոշակների վերաբերյալ

«Օրվա իշխանությունը փաստացի կյանքի է կոչում դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի ծրագիրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանական վերջին օրերի քարոզչությունը կառուցված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված փաստաթղթերի վրա։ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե դրանցով խաղաղություն են բերել տարածաշրջան, Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ միշտ պատրաստ է պատերազմի։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ վաշինգտոնյան փաստաթղթերն առաջին հերթին անհրաժեշտ էին Նիկոլ Փաշինյանին և Թուրքիային։ «Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց՝ իրենք ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի գալիք տարվա առաջին կեսին։ Բայց չէ՞ որ դա հակասում է Ադրբեջանի պնդումներին, ըստ որոնց, միայն սահմանադրական փոփոխություններից հետո կողմերի միջև կստորագրվի խաղաղության փաստաթուղթ։ Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են այս տեսակ տարբեր գնահատականներ գալիս Թուրքիայից և Ադրբեջանից։ Թուրքիայում ակնհայտորեն նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ վաշինգտոնյան փաստաթուղթը ստորագրելուց հետո ունի խնդիր իշխանության վերարտադրության հետ։ Իսկ Թուրքիային անհրաժեշտ է, որ հաջորդ հինգ տարում՝ 2026-2031 թվականներին, Նիկոլ Փաշինյանը շարունակի ղեկավարել Հայաստանը, որ իր ձեռքով լուծարի անվտանգային համակարգն ամբողջությամբ, 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահներին հանի, բանակը գրեթե լուծարման մակարդակի հասցնի, հայ-ռուսական բարեկամության մասին 1997 թվականի պայմանագիրը և փոփոխության մասին պայմանագիրը միակողմանի չեղարկի։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է հանրային աջակցություն այդ ամենը կյանքի կոչելու, իշխանության մնալու համար։ Դրա համար էլ անհրաժեշտ է ինչ-որ մի բան տալ հասարակությանը։ Որոշեցին տալ նախաստորագրված փաստաթուղթ Վաշինգտոնում՝ ամերիկացիներին էլ «փայատեր» դարձնելով մեր տարածաշրջանում պոտենցիալ անցնելիք կոմունիկացիաներին։ Բայց ակնհայտ է, որ նույնիսկ այդ փաստաթղթի նախաստորագրումը Նիկոլ Փաշինյանին այն աջակցությունը չի ապահովում, որն իրեն թույլ կտար հեշտությամբ վերարտադրել իշխանությունը 2026 թվականին։ Այդ իսկ պատճառով թուրքերն արդեն խոսում են պայմանագրի ստորագրման մասին։ Վաշինգտոնյան փաստաթուղթը հենց այդ նպատակն ուներ թուրքերի համար՝ Նիկոլ Փաշինյանին տալ մի թղթի կտոր, որով նա կներկայանա հանրությանը՝ փորձելով համոզել, որ եկել է խաղաղություն, իմ օգտին քվեարկեք և դրանից հետո նաև տնտեսական զարգացում կունենաք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Ստորագրված փաստաթղթերի հետ կապված մտահոգությունների մասին խոսելիս մեր զրուցակիցն անդրադառնում է Սիրիայի օրինակին։ «Սիրիան փլուզումից առաջ բաժանվել էր ազդեցության գոտիների։ Այնտեղ իրենց ազդեցության գոտիներն ունեին Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, քրդերը, իսլամական «Իգիլը»։ Վերջնարդյունքում դա հանգեցրեց նրան, որ Սիրիան փաստացի փլուզվեց, և տեսնում ենք, որ այդ փլուզման գործընթացը շարունակվում է։ Վերադառնանք մեր հարցին։ Հայաստանի պարագայում, եթե Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը հատուկ ռեժիմով տրվի 3-րդ կողմին, չեմ խոսում այն մասին՝ դա կլինի Թուրքիան, Ադրբեջանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, կստացվի հետևյալ իրավիճակը։ Տեսեք, Ռուսաստանն ունի իր ազդեցության, ներկայության գոտին՝ 102-րդ ռազմաբազան, Էրեբունու ռազմական օդանավակայանը, սահմանապահները հայ-թուրքական, հայիրանական սահմաններին, եվրոպացիներն ունեն իրենց ազդեցության, ներկայության գոտին, որը դրսևորվում է հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգ իրականացնող խմբով, իրենք նաև ներկայացուցչություններ ունեն Հայաստանի տարբեր քաղաքներում, Ադրբեջանն ունի իր ազդեցության, ներկայության գոտին Ջերմուկի հարակից հատվածում, Սև լճի հարակից հատվածում, Գեղարքունիքի մարզում, Տավուշում, այսպես կոչված, սահմանազատման արդյունքում ստացան ներկայության գոտի Հայաստանի Հանրապետության տարածքում, Թուրքիայի ներկայության մասին կառավարական առաջին շենքում նույնիսկ չենք էլ ասում։ Եթե Սյունիքով արտատարածքային կոմունիկացիա անցնի, որի շրջանակներում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվելու է, մենք ևս Հայաստանում ունենալու ենք մի քանի ազդեցության գոտի՝ դրանից բխող հետևանքներով։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համակերպվել էր նրա հետ, որ պետությունը բաժանվել է ազդեցության գոտիների, բայց անձամբ Ասադին դա էլ չփրկեց, և նա վերջում ստիպված եղավ փախչել Ռուսաստան, հավանաբար, Յանուկովիչի կողքի տունն էլ իրեն են տվել։ Նիկոլ Փաշինյանը կունենա՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ, ցույց կտա ապագան»,-նշում է մեր զրուցակիցը։

Նույն այս շրջանում ակտիվացել են հայ-թուրքական շփումները։ Քաղաքագետի գնահատականը մի փոքր այլ է՝ ոչ թե ակտիվացել են շփումները, այլ բացարձակ ուրիշ իրողության հետ գործ ունենք։ «Հայ-թուրքական գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կայացած ՔըլըչՌուբինյան հանդիպումով։ Հետագայում՝ 2022 թվականին, եթե չեմ սխալվում, երեք հանդիպում տեղի ունեցավ, որոնցից վերջինը 2022 թվականի հունիսին էր։ 2022 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիս հանդիպումներ չկային, այդ ընթացքում տեղի ունեցավ Պրահյան գործընթացը, Արցախը հանձնեցին Ադրբեջանին, հետո, այսպես կոչված, սահմանազատում-սահմանագծում իրականացրեցին, 2,5 գյուղ Տավուշում հանձնեցին ադրբեջանցիներին, մեզ վրա հավել յալ պարտավորություններ վերցրեցինք, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների, և այլն։ Այդ ամենի վերջնարդյունքում 2022 թվականին ընդհատված բանակցային գործընթացը վերսկսվեց 2024 թվականի հունիսին, բայց առանց Արցախի և մի շարք գյուղերի։ 2024-25 թվականներին ի՞նչ փոխվեց։ Վաշինգտոնում համաձայնեցինք մեզ վրա վերցնել հստակ պարտավորություն միջանցք տրամադրելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, Սահմանադրությունը փոխելու։ Դրանից հետո Քըլըչը եկավ Հայաստան, և իշխանությունները ևս մեկ, այսպես ասած, պատկեր ստացան, որը կարողացան Հանրայինով ներկայացնել, փորձեցին հասարակության վրա վաճառել, թե՝ տեսեք, գործընթացում կա առաջխաղացում։ Սա առաջխաղացում չէ, Թուրքիայի պայմանները կյանքի են կոչվում, մեզ էլ դա ներկայացնում են որպես առաջընթաց գործընթացում»,-հավելում է նա։

Պատմական հիշողությանը, մեր արժեքներին ուղղված հարվածներն առավելապես և առաջին հերթին դիտարկում ենք էմոցիոնալ դաշտում՝ չնայած հասկանում ենք, որ ուղիղ կապ ունեն զրույցում ներկայացված իրողությունների հետ։ Որո՞նք են այս հարվածների խորքային պատճառները։ Ըստ քաղաքագետի, նացիստական Գերմանիայի կապիտուլ յացիայից հետո, հավանաբար, Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունն է, որն այս ֆորմատով ենթարկվում է դենացիֆիկացիայի, դեմիլիտարիզացիայի։ «Ռուսները դա Ուկրաինայում իրականացնելու համար արդեն 3 տարի է, ինչ պատերազմում են, իսկ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ պատերազմի միջով չի անցել, որովհետև իշխանությունները նաև հպարտանում են դրանով, որ 44-օրյա պատերազմի հրձիգը չտեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ 44օրյա պատերազմում պարտությունից հետո, բայց պարտություն, որով նույնիսկ Արցախն ամբողջությամբ չէինք հանձնել թշնամուն, իշխանություններն ընտրել են հետևյալ ճանապարհը՝ կատարել Թուրքիայի բոլոր պահանջները, իսկ Թուրքիան պահանջում է, որ հայերը հայեր չլինեն, դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա տեղի ունենա։ Ի՞նչ է նշանակում դենացիֆիկացիա։ Դրանք ազգի ինքնության դեմ ուղղված քայլերն են. ստիպել մեզ հրաժարվել բաներից, որոնք մեզ հայ են դարձնում, որոնք մեզ միավորում են՝ անկախ նրանից՝ Արմավիրի հայ ենք, Երևանի հայ ենք, Էջմիածնի հայ ենք, Ավստրալիայի հայ ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ ենք և այլն։ Ի՞նչն է մեզ միավորում։ Իրականում միավորում է մի քանի գաղափար և երևույթ՝ Քրիստոնեությունը, մեր Հայ առաքելական եկեղեցին, Ցեղասպանության հարցի ընկալումը և, որպես սիմվոլ, Արարատը։ Այս ամեն ինչի դեմ իշխանությունները քայլեր են ձեռնարկում։ Նացիստական Գերմանիայում դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան իրականացրեցին նոր իշխանությունները, որոնք եկան Հիտլերից հետո, մեր պարագայում նույն իշխանությունը, որը խրոխտ հայտարարություններ էր անում, ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, փաստացի կյանքի է կոչում մեր ազգի դենացիֆիկացիան, այսինքն՝ մեզ ստիպում են հրաժարվել ազգայինից, ազգային պետությունից։ Դրա վերջնարդյունքում լինելու այն, որ ոչ թե պարզապես մտնելու ենք թուրքական աշխարհի մեջ, այլ ձուլվելու ենք թուրքական աշխարհում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>