Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց
20
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ «Մենք կանք»... Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Պատերազմ Արցախում
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,- Արմեն Աշոտյան Փաշինյանը «խաղաղություն» է հաստատել մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք. Վարդան Պողոսյան Փաշինյանն ու Ալիևը այնքան հարազատ են, որ եղբայրության, ասել է, թե՝ «ախպերության» մրցանակ են ստանում Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ) Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ Փրկարար ծառայության ղեկավար Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս Փաշինյանը Լևոն Ֆարմանյանին ազատել է պաշտոնից Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր ՔՊ-ականները պիտի գերթանկարժեք շորեղեն հագնեն, թե չէ ցնցոտիներով «խաղաղություն» չեն կարող շինել Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ Ահա թե ինչ է տիրում Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան «Մենք կանք»... «Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան

Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Բոլոր խելոք մարդիկ արդեն հասկացել են, որ եկեղեցու դեմ ստեղծված լարվածությունը չի ունենալու արագ լուծում։
Ոչ մի այլանդակ արարք՝ հաշվարկելի կամ նույնիսկ բանականությունից դուրս, մի օրում ոչինչ չի լուծելու։ Առավելագույնը՝ ստեղծելու է նոր իրավիճակ։ Հետևաբար, հակառակ պրոցեսը, կոչենք այն աջակցություն, նույնպես պետք է պատրաստ լինի երկարատև պրոցեսի՝ պատրաստ ունենալով տարբեր սցենարներ։ Ելքը միանշանակ պարզ է. իշխանությունն ի վերջո փոխվելու է, երկիրն ի վերջո մտնելու է հանդարտ-խաղաղ մի փուլ։
Բայց դրան տանող պրոցեսը դեռ որոշակի ժամանակ պահանջելու է, լի է ռիսկերով և շատ տոքսիկ է։ Հենց այդ պատճառով է պետք զինվել ստրատեգիական համբերությամբ և քայլերը հաշվարկել այդ տրամաբանության մեջ։
Պրոցեսը դարձնել հասկանալի
Եթե աջակցությունը սպասի, թե հարձակվողն ինչ նոր ագրեսիվ բան կմտածի, ապա պրոցեսը դառնալու է շատ տոքսիկ, մաշող։ Բայց եթե աջակցությունը լինի ակտիվ, ապա էապես մեղմվելու է իրավիճակը։
Այս տրամաբանության մեջ, պետք է հստակ հասկանալ, որ հանրային գերիշխող մթնոլորտն ունենալու է վճտռորոշ նշանակություն։ Բայց մի բան է՝ ունենալ աջակցության հուսահատ կամ անզորությունից կատաղած մթնոլորտ, և այլ բան է՝ ունենալ մասնակցային, ռացիոնալ պրոցես՝ անելիքի իմացությամբ։
Սա ստանալու համար հարցադրումները պետք է ճիշտ անել.
1. Ո՞վ ես դու
2. Ո՞ւմ անունից ես պահանջում

Հարց առաջին
«Ով ես դու»-ն շատ կարևոր հարցադրում է։ Նա պատասխանելու է՝ 680 հազարի ձայնով ընտրված վարչապետ։ Սրանից բխելու է երկրորդ կարևոր հարցը. արդյոք ՀՀ օրենսդրությամբ ՀՀ վարչապետն իրավունք ունի՞ նման քայլերի, գործողությունների։ Արդյոք դա Սահմանադրության ակնհայտ խախտում չէ՞։ Վարչապետի կողմից եկեղեցու դեմ ձևակերպումների, պարտադրանքի և հրահանգների թեմայով անպայման պետք է դիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետ՝ սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հիմքով: Դա կարող են անել ընդդիմադիր պատգամավորները։ Նա, որպես վարչապետ, չունի լիազորություն՝ ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազանների պաշտոնանկություն պարտադրելու և այլն։ Սա է պրոցեսը, և հենց այս գործելաոճն է, որով ազնիվ էմոցիան վերածվում է գործնական քայլերի։ Ինչո՞ւ չի արվում նման բան՝ համոզիչ պատասխան չի լինելու։

Հարց երկրորդ.
Ո՞ւմ անունից է պահանջում։ Չափազանց կարևոր է՝ ձևավորել դոմինանտ և իրական կարծիք, որ նա չի խոսում ժողովրդի անունից։ Բոլոր հետազոտությունները ցույց են տաիս, որ համազգային աջակցությունը եկեղեցունն է։ Նա չունի որևէ մեխանիզմ՝ ապացուցելու, որ ժողովրդի անունից է խոսում, իսկ դա նշանակում է, որ իշխանական լծակներով ցանկացած «կազմակերպված գործողություն» կարող է տեղավորվել կազմակերպված հանցագործություն հասկացության մեջ։ Ի դեպ, Եկեղեցու վերջին հայտարարությունը, որով պարտավորեցնում է իրավապահներին՝ կասեցնել հնարավոր ապօրինությունները, միանշանակ ճիշտ էր։

Այնուհանդերձ, եթե արեց անթույլատրելին

Վերը նշված երկու հարցադրումները ճիշտ և ինտենսիվ աշխատեցնելու դեպքում աննորմալ սցենարների հավանականությունը էապես նվազում է։ Մյուս կողմից, յոթ տարում ամեն ինչ տեսած Հայաստանում պետք է պատրաստ լինել իշխանության կողմից ցանկացած կարմիր գծերի հատման։
Այս տրամաբանության մեջ, ըստ իս, լավագույն և ռացիոնալ քայլը Իմպիչմենտի պրոցեսը հրատապ սկսելն է։
Սա ոչ թե որևէ խմբակցության ցանկության կամ նախաձեռնության իմպիչմենտն է, այլ՝ նոր հանրային պրոցես։ Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես՝ հանրային լայն, մասնակցային մի պրոցես, որտեղ հարցադրումը կլինի՝ ոչ թե ո´վ կբերի պակասող ձայները, այլ՝ ինչպես բոլորով ապահովել անհրաժեշտ ձայները։ Հուսահատության ու բողոքի էմոցիաները պետք է փոխակերպել հանրային մեծ պրոյեկտի՝ իմպիչմենտի հանրային պահանջի։ Սա է քաղաքական թերևս միակ կանխարգելիչ քայլը, որի մասին պետք է հայտարարել։ Այդ մասին պետք է հայտարարեն խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր ուժերը՝ առանց այլևայլությունների։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan