«Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան
Դիտել նաև
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները
«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի»
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձախողված բեռնաթափման հետևանքով քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն։
Բեռնաթափման առաջին քայլերը պետք է լինեին՝
*Տրանսպորտային հանգույցների կառուցում,
*Կարմիր կետագծերի հեռացում հիմնական փողոցներից,
*Ավտոկայանատեղիների կառուցում,
*Առանձնացված գծերի համաժամանակյա իրացում, *Լուսացույցերի մոտնիթորինգ և ճշգրիտ կառավարում,
*Երթևեկելի հատվածներում շատ վայրերից հետիոտնային անցումների վերացում և վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում( ըստ երթևեկության խտության),
*Մայթին մոտ ոչ մի շինթույլտվություն չտալ ճանապարհների հետագա լայնացման համար»:

