Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Թուրքիայի նախագահին (տեսանյութ)
Վատիկանում հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության:
Էրդողանը մինչ հանդիպումը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ այս այցը գնահատում է որպես աշխարհին բարեկամության ու խաղաղության ուղերձներ հղելու կարևոր առիթ:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։ Այս կարծիքն էր, մասնավորապես, հայտնել Regnum լրատվական գործակալության եկեղեցա-քաղաքական նյութերի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկին:
Zham.am