ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից»

BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և, այդ համատեքստում, Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածը՝ որոշ կրճատումներով. «Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները օգուտ չունեն այժմ, երբ նա հարևան Ադրբեջանում ցմահ բանտարկության հեռանկարի առջև է կանգնած: Կովկասի այս երկու հարևան երկրները համաձայնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տևող հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն Վարդանյանը և ԼՂ-ի էթնիկ հայկական ղեկավարության մյուս 15 նախկին անդամները ընդգրկված չեն այս համաձայնագրում։ Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ մեղադրվելով պատերազմական հանցագործությունների մեջ:

… Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, որը պատմականորեն բնակեցված էր էթնիկ հայերով, բայց Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմել։ Վարդանյանը հրաժարվեց իր ռուսական քաղաքացիությունից և դարձավ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետը, որը հայերը կոչում են Արցախ։ Նա օգտագործեց իր անունը, կապերը և անգլերենի իմացությունը ՝ բարձրաձայնելու Ղարաբաղի հայերի դժվարին վիճակի մասին։ «Ղարաբաղի նկատմամբ միջազգային այդ ուշադրությունը ակնհայտորեն գրգռում էր Ադրբեջանին»,- BBC-ին պատմել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ Եղել են ենթադրություններ, որ Վարդանյանը տեղափոխվել է այնտեղ՝ խուսափելու Ռուսաստանի միլիարդատերերի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներից, ովքեր կապեր ունեն Կրեմլի հետ։

Բաքվի կառավարությունը նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու որոշումը համարում էր անօրինական։ Նրա որդին պնդում է, որ նա առաջնորդվում էր տեղի հայերին օգնելու ցանկությամբ. «Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք վիճ ունեցանք. ես լիովին դեմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում իրեն ու ամբողջ ընտանիքին։ Նա ասաց, որ չի կարողանա ապրել՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»։ Նրա հոր երկարամյա ընկեր Արման Ջիլավյանն ասում է, որ էթնիկ հայերին իրենց նախնիների հողում պահելու հարցում օգնելու նույնիսկ ամենահեռավոր հնարավորությունը բավարար էր նրա համար։ «Ոմանք կասեն, որ սա իռացիոնալ էր, ոմանք ասում են, որ սա հաշվարկված քաղաքական քայլ էր։ Կարծում եմ՝ դրանցից ոչ մեկը ճիշտ չէ»,- ասում է նա: Ռուբեն Վարդանյանն արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք ոչ պատշաճ դատական գործընթացի՝ խոշտանգումների մեղադրանքների ֆոնին։ Ղարաբաղի նախկին ղեկավարության մյուս 15 անդամները նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ 1980-ականների վերջից մինչև հիմա իրագործած պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։ Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և իրավասու է դատել պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Սակայն, անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հանձնարարեց փակել Միջազգային Կարմիր խաչի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպության, որը մուտքի հնարավորություն ուներ հայ բանտարկյալների մոտ։

…Խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Բանտարկյալների մասին չհիշատակելը քննադատության է արժանացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ երկրի ներսում և արտերկրում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի առանձին։ «Սա հակամարտող երկրների միջև խաղաղության պայմանագիր է։ Ես անձամբ կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ավարտը կամ ստորագրումը կարող է հիմք ստեղծել քաղաքական բանտարկյալների հարցը լուծելու համար»։ Վարդանյանը բանտից զգուշացրել է, որ սա սխալ է։ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը», – ասել է նա՝ աջակիցներին ուղղված ձայնագրության մեջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>