Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
5
Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Պատերազմ Արցախում
Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անհասկանալի է, թե ինչպես է Արարատ Միրզոյանի նամակը հայտնվել արևմտյան ռադիոկայանի ձեռքում. Զախարովա (տեսանյութ) ՔՊ-ի հաղթաթուղթ դարձած հերթական խաղահրապարակը (տեսանյութ) Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է Կանաչապատում՝ հողով․ «ժամանակակից» կրեատիվ մեթոդ (տեսանյութ) 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ Տիգրա՛ն Ավինյան, հայդե՛, դուրս արի փողոց ու էս վիճակը տես (տեսանյութ) Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ) Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության պլակատային արձագանքները ամերիկյան ագրեսիային Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից 90-ը ՀՀ քաղաքացիներ են Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրենյանց Էս ա ոմանց շատ սիրելի «քաղաքակիրթ Արևմուտքի» իրական դեմքը: Է՛ս են նրանք բերում, հատկապես ԱՄՆ-ը Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Խամենեիի որդին ընտրվել է որպես Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ․ ԶԼՄ Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են

...Եկեք նախ՝ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն անդրադարձել է մայրաքաղաքում իշխանության կողմից պարբերաբար իրականացվող ծառամորթին.
«Լսելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարի ելույթը այսօրվա գործավարական նիստին՝ թվում է, թե նա սպասում է, որ ծափահարենք ու իր ճակատը պաչենք Թումանյան փողոցի 85 ծառը կտրելու համար:
Ես մասնագետ չեմ այս ոլորտում, բայց որոշ հետազոտություն անելուց հետո եկա այն եզրակացության, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառերը միաժամանակ այդքան հիվանդ լինել, որ անհրաժեշտ լինի դրանք կտրել։ Մինչդեռ մենք բոլորս տեսնում ենք, որ այս ծառերը լիարժեք կատարում էին իրենց հիմնական գործառույթը՝ տերևներ էին տալիս, ստվեր ապահովում և պաշտպանում երևանցիներին ամառվա խեղդող արևից։
Եվս մեկ ուշագրավ փաստ. ասում են՝ այդ ծառերը ծեր էին ու իրենց ժամանակն արդեն սպառել էին։ Բայց դրանք տնկվել են խորհրդային տարիներին, մինչդեռ բազմաթիվ աղբյուրներ, ներառյալ համացանցը, նշում են, որ մանրատերև թեղիները (Ulmus parvifolia) կարող են ապրել մինչև 100 տարի։ Բացի այդ, դրանք հիանալի կերպով հարմարվում են Երևանի կլիմային, քանի որ ունեն բարձր դիմադրողականություն շոգին, օդի աղտոտվածությանը, երաշտին և նույնիսկ որոշ հիվանդություններին։ Այս ամենը նշանակում է, որ ոչ թե ծառերն էին «մահացած», այլ հերթական անգամ սպանվում է քաղաքի կանաչ տարածքը։
Բայց եթե մի պահ մի կողմ դնենք ծառերի հարցը, ապա ես մեծ հաճույքով կուզենայի, որ Արմեն Բեգոյանի տրամաբանությունը կիրառվեր պետական մակարդակով, բայց ոչ թե ծառերի, այլ պաշտոնյաների նկատմամբ։ Որովհետև այո՛, նրանք իսկապես հիվանդ են՝ կոռուպցիայով, անպատասխանատվությամբ ու անբարոյականությամբ վարակված։ Նրանց ներկայությունը մեր «անտառում»՝ մեր երկրում, սպառնում է ոչ միայն ծառերին, այլ նաև օդին, ջրին, բնակչությանը, ընդհանրապես՝ կյանքի շարունակականությանը։
Այնպես որ, նախքան «հին» և «հիվանդ» ծառերից ազատվելը, եկեք նախ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>