Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն էր այն գործիչը, որ մեր իրականություն ներմուծեց «իրական ու պատմական Հայաստանների» դիսկուրսը: Կարծիք կա, որ այս կերպ նա փորձում է կտրել Սփյուռքին Հայաստանից, ամեն ինչ անում է, որ Սփյուռքը դադարի մեր պետության համար գործոն լինել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այս հարցին անդրադառնալիս առաջարկում է սկսել «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգից: «Մեր ընթերցողները կարող են որոնողական համակարգում փնտրել SETA հետազոտական կենտրոնը: Դա Թուրքիայի պետական քաղաքականությունն իրականացնող, պետական քաղաքականությունը մշակող կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկն է: Այն աշխարհի հիսուն տարբեր երկրներում նախագծեր է իրականացնում: Նրա՝ 2025 թվականին ներկայացված գնահատականներն այն մասին են, թե ինչպիսին են լինելու իրադարձությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձ կա մեր նշած՝ «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգին: Այնտեղ բառացիորեն նշում են, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի այն քաղաքական գործիչն է Հայաստանում, որ կարողացավ խզել այդ կապն իրական ու պատմական Հայաստանի միջև: Դա խիզախ քայլ են որակում: Ուզում եմ հասկանանք, թե այդ հայեցակարգը, որպես այդպիսին, որտեղից է գալիս, ովքեր են դրա իրական կնքահայրերը: Ընթերցողներն էլ, սա նկատի ունենալով, պետք է վերլուծություններ անեն այս իշխանության ծագումնաբանության առումով:

Ինչ վերաբերում է Սփյուռքի հետ կապերը խզելուն, նույն թուրքական պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ Սփյուռքը բացասական ազդեցություն ունի Հայաստանի վրա, որ, ինչպես իրենք են կոչում, «ռևանշիստական ուժերը» սնվում են Սփյուռքի միջոցով և այլն: Տրամաբանությունը մեզ հուշում է, որ, այո՛, ցանկանում են ընդհանրապես խզել կապերը հին, ավանդական Սփյուռքի հետ, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Մյուս կողմից՝ լիակատար անտարբերություն է Ադրբեջանում ընթացող դատավարությունների նկատմամբ։ Սա նույն՝ Արցախը մոռանալու, դրա մասին այլևս չխոսելու «քաղաքականության» տիրույթո՞ւմ է՝ չկա հարց, չկան խնդիրներ։ Դատավարության, Արցախը մոռացության տալու մասով քաղաքագետն առաջարկում է հարցին մի փոքր այլ տեսանկյունից նայել:«Սովոր ենք շատ դեպքերում վերլուծել իրողությունները՝ ելնելով ազգային, պետական շահերից, այսպես ձևակերպեմ՝ գոնե հրապարակային դաշտում վերլուծությունները հիմնական այս տիրույթում են ընթանում: Եկեք փորձենք հարցին այլ տեսանկյունից նայել:

Քաղաքականությունը որոշակի էլիտար խմբերի պայքարն է իշխանության հասնելու համար: Եթե այս տրամաբանությամբ մոտենանք գործընթացներին, ստացվում է հետևյալը՝ ազատվելով Արցախի Հանրապետությունից, ազատվելով Արցախում գործունեություն ծավալած որոշակի քաղաքական գործիչներից, միավորումներից և այլն՝ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական պայքարի շրջանակներում ազատվել է մրցակիցներից: Ասեմ ավելին՝ եթե մի փոքր հետ նայենք՝ մեր նորանկախ պետության պատմությանը, կտեսնենք հետևյալը, որ 1998 թվականին, երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, այն Հայաստան եկավ նաև Արցախից: Այդ ալիքը «սրբեց» նաև Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրերին: Հետագայում տեսանք, որ, ցավոք, իշխանությունից «սրբվեցին», բայց քաղաքական, պետական, հասարակական համակարգում շատ խոր արմատներ են տվել: 1998 թվականին դրա փորձը եղել է: Եթե այս տրամաբանությունից դիտեք, Նիկոլ Փաշինյանին ձեռք էր տալիս Արցախի անկումը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկումը՝ ելնելով նրանից, որ քաղաքական դաշտում նա ազատում է իր համար մանևրելու տարածքը, որովհետև այն ուժերը, որոնք կարող էին իր համար մրցակից լինել, այլևս գոյություն չունեն: Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք իրադարձությունները, կհասկանանք, թե այս լռությունը, հանգիստ վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ որտեղից է գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանում այսօր գլուխ են բարձրացնում սոցիալական խնդիրները, արտաքին մարտահրավերները չեն պակասում, եթե չասենք՝ ավելանում են։ Զուգահեռ իրականությունում Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ի՞նչ իրավիճակում ենք հիմա: «Եթե Փաշինյանը նման գնահատական է տալիս, ապա ունենք առնվազն իրավունք մտածելու, որ նույն մտայնությունը նա ուներ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ կոչ էր անում քաղաքացիներին զինվորագրվել, որպես կամավորներ գնալ մարտի դաշտ: Փաստորեն, այդ պատերազմն ընկալում էին որպես հնարավորություն իրական անկախություն ձեռք բերելու, բայց իրական անկախությունն, իրենց ընկալմամբ, Արցախի հանձնումն է: 2023 թ. հայտնի իրադարձություններից հետո իրեն ֆիկտիվ հանրապետական անվանող Գևորգ Պապոյանը ամերիկյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի իրական անկախությունը, եթե ուզում եք իրականությունը իմանալ, ձեռք է բերվել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ այն օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Նիկոլ Փաշինյանը և Գևորգ Պապոյանը նույն բանն են ասում: Ի՞նչ է իրենց համար անկախությունը նշանակում: Իրենց ընկալմամբ, դա այն է, որ Ռուսաստանից կախվածության մեջ չենք լինելու: Ի՞նչ է ստացվում. երբ, իրենց ձևակերպմամբ, Ռուսաստանից կախված էինք, ունեինք Արցախի Հանրապետությունը, 120 հազար մարդ իր պատմական հայրենիքում էր ապրում, ադրբեջանցիներն էլ Ջերմուկում չէին, դա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար անկախություն չէր: Իրենք և իրենց գաղափարակից անձինք, որոնք, չգիտես ինչու, դիրքավորվել են ընդդիմության դաշտում, թեև հոգու խորքում, նաև իրենց հայտարարություններից ելնելով հասկանում ենք, որ ոչ պակաս նիկոլական են, քան Նիկոլ Փաշինյանը, գուբերնիա էին անվանում Հայաստանը: Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչը երկար ժամանակ մտածել է:

Այստեղ վերադառնամ մեր զրույցի երկրորդ մասին: 1998 թ. փոփոխությունների ալիքը «սրբեց», տարավ այդ մարդկանց պետական կառավարման համակարգից, իշխանությունից, բայց հասարակական դաշտում այդ մարդիկ արմատավորվել էին, ինչի արգասիքն էլ եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Առանձնացրել էիք սոցիալական խնդիրները: Սա լավ հնարավորություն է քաղաքական ուժերի համար նախ փորձել իրենց ուժերը՝ հասարակությանը համախմբելու նաև սոցիալական հարցերի օրակարգի շրջանակներում, չհակադրել սոցիալականը և ազգայինը: Մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Տրանսպորտի թանկացումն անդրադառնում է մեկ միլիոն մարդու զգալի մասի ամենօրյա կենցաղային իրողությունների վրա: Եթե որոշ քաղաքական ուժեր հավակնում են գալ իշխանության, բայց այս հարցում չեն կանգնում քաղաքացիների կողքին, ապա քաղաքացիները պետք է հետևություն անեն, թե իրականում ինչով են զբաղված այդ քաղաքական ուժերը և որքանով նրանց հայտարարություններն աղերս ունեն իրականության հետ»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>