Փաշինյանի կանադական մտերիմ Թրյուդոն հրաժարական է տալիս. տարոսը... գիտեք, թե՝ ո՛ւմ էլի ոմանք կմեղադրեն խաբված վարորդներին (տեսանյութ) Իրանը հայտարարել է Թուրքիայի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների մասին
7
Ինչ ընտրություններ են սպասվում Գյումրիում Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավոր Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Սուրբծննդյան Հայրապետական պատարագ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում (ուղիղ) Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում. ներկա էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հեղափոխական ամբոխն ու սպասվող ընտրությունները Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը Մերժել Նիկոլին, Նիկոլին սնածներին և Նիկոլին խուճապահար պահող «ընդդիմադիրներին» Բանակի և հերոսների դեմ արշավ է, որը նաև սահմանին կանգնած զինվորի վրա է ազդում․ Գեղամ Մանուկյանը՝ Տիրան Խաչատրյանի ձերբակալման մասին «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի կանադական մտերիմ Թրյուդոն հրաժարական է տալիս. տարոսը... գիտեք, թե՝ ո՛ւմ էլի ոմանք կմեղադրեն խաբված վարորդներին (տեսանյութ) Ինչ ընտրություններ են սպասվում Գյումրիում Ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը ստուգում է տրամադրությունները․ Տաթևիկ Հայրապետյան Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավոր Աղբահանության կոլապս Երևանում (տեսանյութ) Երկրաշարժ՝ Հայաստանում. զգացվել է որոշ մարզերում Իրանը հայտարարել է Թուրքիայի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների մասին Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները Երբ հունվարին 5 սմ ձյունը դառնում է ազգային տոն. Գագիկ Սուրենյան Երկրաշարժ՝ Իրանում և Թուրքիայում Սուրբծննդյան Հայրապետական պատարագ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում (ուղիղ) Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը Երևանում երկհարկանի բնակարան է այրվել․ կա երկու զոհ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում. ներկա էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում Հեղափոխական ամբոխն ու սպասվող ընտրությունները Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը Նիկոլը հարցնում է Նիկոլին Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ Աղբահանության վճարի փոփոխությունն արդար մոտեցո՞ւմ, թե՞ հավելյալ բեռ տուգանքի ու թալանի մատերիալ բնակիչների համար Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Մերժել Նիկոլին, Նիկոլին սնածներին և Նիկոլին խուճապահար պահող «ընդդիմադիրներին» Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան Որևէ հիմք, արարք չկա, զուտ ենթադրութուններ են․ փաստաբանը՝ Տիրան Խաչատրյանին վերագրվող մեղադրանքի մասին Բանակի և հերոսների դեմ արշավ է, որը նաև սահմանին կանգնած զինվորի վրա է ազդում․ Գեղամ Մանուկյանը՝ Տիրան Խաչատրյանի ձերբակալման մասին

Աղբահանության վճարի փոփոխությունն արդար մոտեցո՞ւմ, թե՞ հավելյալ բեռ տուգանքի ու թալանի մատերիալ բնակիչների համար

Երևանի 2,5-անոց իշխանության որոշմամբ աղբահանության վճարի հաշվարկման մեխանիզմում տեղի ունեցած փոփոխությունը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում: Այժմ վճարը կգանձվի բնակելի տարածքի մակերեսի՝ 1 քառակուսի մետրի արժեքը 13 դրամ հաշվարկով, այլ ոչ թե անձանց թվին համապատասխան, ինչն առաջ է բերում մի շարք հարցեր սոցիալական արդարության առումով:

Նախկինում աղբահանության վճարը հաշվարկվում էր ըստ բնակարանում գրանցված բնակիչների թվի: Սա համեմատաբար ավելի տրամաբանական էր, քանի որ ստեղծվող աղբի քանակը, մեծամասամբ, կախված է մարդկանց թվից: Սակայն, նոր մեխանիզմի համաձայն՝ վճարը որոշվում է բնակելի տարածքի մակերեսով, ինչն անհամաչափ բեռ է դնում սոցիալապես խոցելի խմբերի վրա, առաջացնելով՝

1․ Սոցիալական անհավասարություն

Մեծ բնակելի տարածք, սակայն փոքր եկամուտ ունեցող մարդիկ կարող են հայտնվել ծանր իրավիճակում: Օրինակ, միայնակ թոշակառուն, ով ապրում է ժառանգված մեծ բնակարանում, ստիպված կլինի վճարել ավելին, քան փոքր բնակարանում ապրող մեծ ընտանիքը:

Թանկացած գույքահարկի բարձրացումը զգալի բեռ է շատ ընտանիքների համար, և աղբահանության վճարի բարձրացումն այս ֆոնին լրացուցիչ բեռ է ստեղծում հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար:

Եվ, ի վերջո, հաշվարկման նոր մեթոդն անարդար է այն ընտանիքների համար, որոնք, չնայած մեծ բնակելի տարածքին՝ քիչ աղբ են կուտակում: Օրինակ, մեկ կամ երկու անձից բաղկացած ընտանիքները նույն հարկն են վճարելու, որքան չորս, հինգ, վեց և ավելի անդամ ունեցող ընտանիքները:

«Մայր Հայաստանն» առաջարկում էր խոցելի խմբերի համար սուբսիդիաներ` հարկ է ներդնել համակարգ, որը թույլ կտա ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին ստանալ աջակցություն կամ զեղչեր աղբահանության վճարի համար:

2․ Կոմպրոմիսային հաշվարկման մեթոդ

Հարկավոր է մշակել համակցված մեխանիզմ, որը հաշվի կառնի և՛ բնակիչների թիվը, և՛ բնակելի տարածքի մակերեսն ավելի արդար վճարումներ ապահովելու համար:

Մինչև այսպիսի փոփոխություններ կատարելը, անհրաժեշտ էր լայն հանրային քննարկումներ անցկացնել, որտեղ կլսվեին բնակիչների և փորձագետների կարծիքները, ինչը չի արվել և այս թանկացումներն զգալի բեռ են առաջացնում երևանցիների առանց այդ էլ քաոսային կյանքում։

Հ.Գ. Աղբահանության վճարի նոր մեխանիզմը կարևոր քայլ է քաղաքային տնտեսության զարգացման և աղբահանության համակարգի կայունության ապահովման համար: Սակայն, իմ կարծիքով, անհրաժեշտ է հաշվի առնել նաև սոցիալական արդարության սկզբունքը: Երևանցիների մեծ մասի համար այս փոփոխությունը կարող է դառնալ լուրջ ֆինանսական մարտահրավեր: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ոչ միայն վերանայել գործող մեխանիզմները, այլև մշակել սուբսիդիաների, զեղչերի և այլընտրանքային մոտեցումների համապարփակ ծրագիր, որը կհամապատասխանի սոցիալական բոլոր խմբերի շահերին:

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan