Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան
Համառոտ տեղեկանք Տիրան Խաչատրյանի վերջին տարիների գործունեության մասին
• 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի հունվարի 24-ի հրամանագրով՝ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ՝ Բանակի օրվան ընդառաջ։
• ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, 2020 թվականի հունիսի 12-ին, Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-124-Ա հրամանագրով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։
• 44-օրյա պատերազմի ընթացքում հրաման է ստացել լքել ԶՈՒ հրամանատարաշտաբային կետը և մենել առաջնագիծ, որտեղ ստացել է հրազենային վիրավորում, այսինքն` թշնամուց գտնվել է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
• 2020թ. հոկտեմբերի 22 Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-260-Ա հրամանագրով, Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով (արժանացել է Ազգային հերոսի կոչման):
• Նույնը օրը նույն շքանշանով պարգևատրվել է նաև Անդրանիկ Փիլոյանը, ով հետագայում նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, որից հետո ձերբակալվել է և դատապարտվել գազի կաթսայի յուրացման անհիմն մեղադրանքով։
• Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմից հետո իրականացրել է մի շարք իշխանահաճո հայտարարություններ, մասնավորապես, Սոթքի հատվածում ՀՀ ԶՈՒ հետքաշման մասին: 2020 թվականի նոյեմբերի 26-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով www.youtube.com/live/h1v64y3DELY
• ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է 2021 թվականի փետրվարի 24-ին Հանրապետության նախագահի ՆՀ-25-Ա հրամանագրով՝ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով։ Պաշտոնազրկման պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից «Իսկանդեր» զինատեսակի 10%-ով կրակելու մասին մինչ այդ կատարված հայտարարությանը քմծիծաղով արձագանք է եղել։
• Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո` ՀՀ ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան գեներալներ և սպաներ, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ։
• 2021-2024 թվականներին Տիրան Խաչատրյանը մասնակցել է ընդդիմադիր շարժումներին, եղել է «Համախմբում» շարժման անդամ, ընդգրկված է եղել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության կազմում։
• 2024թ. հունվարի 12-ի գիշերը Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մեկ անձի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վարույթի շրջանակներում Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է, հետագայում ազատ է արձակվել։
• 2025 թվականի հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ է ունեցել «հերոսների» և «հերոսությունների», նրանց գնահատման և արժեզրկման մասին։ Նույն օրը Ազգային հերոսի կոչման արժանացած Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման։
Աղբյուր` Panorama.am