Եթե Արևմուտքը կոծկում է Թուրքիայի հանցագործությունները Սիրիայում, ապա ի՞նչ կլինի Հայաստանի դեպքում Նաջարյանը փոշմանել է, Փաշինյանը հասկացել է, որ Արցախը իզուր տեղն է հանձնել. Հրանտ Բագրատյան Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, բայց...
28
«Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Ալիևը ստացավ իր ուզածը, պատերազմը ավելի քան մոտ է, ՔՊ ներսում գզվռտոց է. տարվա ամփոփում․ ուղիղ Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան. Ուղիղ Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց հրապարակայնացնել իր բախումը Փաշինյանի հետ՝ փորձելով նվաստացնել վերջինին Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն Նիկոլենց համար ՀՀ քաղաքացիները ժեխ են, թնդանոթի միս և համբալ. Տիգրան Ավինյանի հայրը պայթեցրել է համացանցը (տեսանյութ) Այս իշխանության ապազգային քայլերից մեկն է զրկել Վեհափառ Հայրապետին ամանորից անմիջապես առաջ խոսք հղել մեր հայրենակիցներին Փաշինյանը տարին ամփոփում է 200 մլն դոլար նոր վարկով Ցիկլոն է գալիս, տեղումներ են սպասվում, նաև՝ Երևանում Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ» Փաշինյանը դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու հարցով ՌԴ նախագահին կից խորհուրդը դիմել է ՄԱԿ Երևանում 10 բալանոց խցանում է․ մեղավորն ու պատասխանատուն «Օպելներով համբալներն» են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Փաշինյանը պարտակում է իր ամենամեծ հանցագործությունը հայ ժողովրդի նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի 33-ամյա տղամարդը կրակ է բացել հարևանի տան ուղղությամբ Ալիևը ստացավ իր ուզածը, պատերազմը ավելի քան մոտ է, ՔՊ ներսում գզվռտոց է. տարվա ամփոփում․ ուղիղ «Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքը փոխվել է նույնքան աբսուրդ մեղադրանքով»․ Ռուբեն Մելիքյան Ձյուն, բուք, մառախուղ․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին «Օփելով հպարտներից»՝ «Օփելով համբալ»․ «Կարճ ասած» Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ Բաքվում քնում են ու տեսնում, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից. Դմիտրի Ռոդիոնով Փաշինյանը հիմա աղավաղում է բանակցային գործընթացը՝ Մինսկի խումբը լուծարելու՝ Ալիևի պահանջը կատարելու նպատակով. Քրիստինե Վարդանյան Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը Եթե Արևմուտքը կոծկում է Թուրքիայի հանցագործությունները Սիրիայում, ապա ի՞նչ կլինի Հայաստանի դեպքում Ալիևն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են Ակտաուի ավիավթարը Հանրային հեռարձակողի խորհուրդը, բնականաբար, պաշտպանում է կաթողիկոսի ուղերձի մասով Հ1-ի որոշումը Ադրբեջանը ՀՀ-ին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ կյանքից հեռացած կնոջ մարմինը վերցնելու համար Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան. Ուղիղ Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց հրապարակայնացնել իր բախումը Փաշինյանի հետ՝ փորձելով նվաստացնել վերջինին Պայթած մեքենայում կնոջ են թաքցրած եղել. մանրամասներ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից Հերթական կռուտիտը` կռուտիտի արքաների կողմից

Եթե Արևմուտքը կոծկում է Թուրքիայի հանցագործությունները Սիրիայում, ապա ի՞նչ կլինի Հայաստանի դեպքում

«Քաղաքակիրթ» աշխարհը մահացավ դեռ 2020 թվականին Արցախում:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնի դարձավ, որ Արևմուտքի կողմից եղել են փորձեր խոսել Ռուսաստանի հետ Ուկրաինայի կարգավորման մասին՝ առանց Կիևի մասնակցության: Այս դեպքում խոսքը Փարիզի ոչ պաշտոնական նախաձեռնությունների մասին է, սակայն այս ընթացքում մենք նկատում ենք, որ բանակցություններ են ընթանում նաև Հայաստանի մասին, բայց առանց Հայաստանի։

Մասնավորապես, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Անկարայում «Տրանսպորտային միջանցքներ և տարանցիկ փոխադրումներ «Թուրքական դարում»» համաժողովում իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Թուրքիան շարունակում է քննարկումները Ադրբեջանի հետ «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ:

Հատկապես Սիրիայում վերջին դեպքերի ֆոնին, երբ առանց սիրիական ժողովրդի և նրա քաղաքական իշխանությունների մասնակցության, Թուրքիան, իր հսկողության տակ գտնվող ահաբեկիչների ձեռքերով, փոխեց իշխանությունը, պարզ է, որ Անկարայի պատկերացումներով, հենց այդպիսի մոտեցումն է աշխարհաքաղաքական պայքարի մոդել՝ բանակցություններ վարել երրորդ կողմի մասին, պլանավորել ինչ-որ բան երրորդ կողմի վերաբերյալ և չտեղեկացնել նրան։ Կարևոր է նաև նշել, որ Սիրիայի պարագայում այդ գործողությունները ոչ միայն չեն դատապարտվում «քաղաքակիրթ աշխարհի» կողմից, այլ հաճախ ողջունվում են հենց այդ աշխարհի կողմից:

Հայաթ Թահրիր ալ-Շամը ահաբեկչական կազմակերպություն է, նրա ղեկավարը՝ ահաբեկիչ, անգամ պաշտոնական Վաշինգտոնի համակարգում: Դեռևս 5 օր առաջ գործում էր 10 միլիոն դոլար պարգևատրում՝ Սիրիայի փաստացի նոր առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի ձերբակալությանը նպաստելու համար։ Պարգևատրման չեղարկումը տեղի ունեցավ գրեթե այն օրը, երբ Դամասկոս իր առաջին պաշտոնական այցով եկավ Թուրքիայի նախկին հետախուզության ղեկավար (այսինքն՝ ալ-Ջուլանիի երկարամյա «կուրատորը»), իսկ այժմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ներկայումս Սիրիայում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունները կարելի է հստակ բնութագրել որպես էթնիկ զտումներ քրիստոնյաների, ալավիների և Սիրիայի շատ այլ ժողովուրդների նկատմամբ։ Բռնություններ, կողոպուտներ, մահապատիժներ, ցեղասպանություն, բայց «սպիտակ պարոնները լռում են», քանի որ Թուրքիան նրանց փոխարեն կատարում է «կեղտոտ աշխատանքները»։ Չնայած ոչ միայն լռում են, այլ նաև հարցազրույցներ կազմակերպում Սիրիայի ղեկավար ահաբեկչի հետ՝ զանգվածային սպանությունների ֆոնին՝ հարցնելով նրան կանանց իրավունքների և ալկոհոլի մասին:

Այս իրավիճակում մեզ կարող է անհանգստացնել միայն մեկ հարց, թեև մենք արդեն գիտենք դրա պատասխանը։ Եթե կամ երբ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն զավթել Սյունիքի միջանցքը, այն միջանցքը, որը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենի, պետք է կապի Թուրքիան և Կենտրոնական Ասիան, «քաղաքակիրթ աշխարհի» «սպիտակ պարոնները» շարունակելո՞ւ են լուռ հետևել իրադարձություններին:

Այս հարցի պատասխանը բոլորիս համար պետք է հստակ լիներ դեռևս 2020 թվականի աշնանից: «Քաղաքակիրթ աշխարհը» մեր ընկալմամբ պետք է մահանար Թուրքիայի և Ադրբեջանի ներխուժմամբ Արցախ: «Աշխարհի» լռությունն այն ժամանակ կար, այն հիմա էլ կա և այն կլինի Սյունիքի իրադարձությունների վերաբերյալ, եթե Հայաստանում քաղաքական փոփոխությունները ուշանան։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan