Արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում են գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից. Լևոն Քոչարյան
Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից»: