ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Դատավորը մտածում է, որ նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» եւ զրուցում է իր «պադեզդի» հարեւանների հետ

Հակակոռուպցիոն դատարանում օրերս շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի  դատավարությունը։ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը, թե` «իմ համբերության բաժակը լցվել է»` 7 տարի գործ են քննում դատարանները, անմիջապես ազդեց այս դատավարության վրա, եւ դատավորը, որ 2018-ին ՔՊ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել, ապա դատավոր դարձել, անմիջապես որոշում կայացրեց բերման ենթարկել «մեղադրյալներին»: Այս գործի ողջ աբսուրդն այն է, որ չկա մեղադրանք, չկա հոդված, որով ընթանում է դատավարությունը, եւ մեղադրյալները չէին ներկայանում դատարան` ի նշան բողոքի: Այդ որոշումից հետո` նոյեմբերի 28-ին կայացած դատական նիստին նրանք կամովին ներկայացել էին:

Քանի որ կարծես թե երկրում նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, մենք պետք է պատրաստ լինենք առաջիկայում շատ նման տեսարաններ տեսնելու: Այդ շարքում էին նաեւ վերջին պաշտոնանկությունները ուժային եւ մյուս կառույցներում, նոր նշանակումները, Գյումրիում փրայմերիս անելը: Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նման քայլերով դեռ կարող է խաբել մարդկանց ու ձայներ փախցնել: Եվ այդ շոուների պարտադիր մաս է կազմում նախկինների ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի հրապարակային «խոշտանգումը»: Երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը, որը շատ լավ է ընկալել հրահանգը, փորձում էր ՀՀ նախկին նախագահին նվաստացնել, վերաբերվել որպես շարքային հանցագործի, պահանջում էր, որ նա ոտքի կանգնի, հանի ականջակալը: Դատավորի կեցվածքում, խոսքում նկատելի էր, որ նա հարգանքի զգացում չունի եւ չի գիտակցում, որ երկիրը 10 տարի ղեկավարած անձի հետ է խոսում: «Հրապարակը» զրուցել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ:

- Դատավոր Սարգիս Պետրոսյանը դատական նիստի ընթացքում Քոչարյանին նվաստացնելու փորձեր էր անում: Սրանից առաջ էլ Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն էր ՍԴ դատավորին փորձում նվաստացնել: Թեպետ մարդու իրավունքները հավասար են, եւ պետք է բոլորի հանդեպ հարգալից լինել, բայց պետական բարձր պաշտոն զբաղեցրած, վաստակ ունեցող անձանց հանդեպ առավել հարգալից է պետք լինել, տարբերություն չկա՞ նախկին նախագահի ու շարքային ամբաստանյալի միջեւ` դատավորների տեսանկյունից: Էթիկապես ճի՞շտ է այդ պահվածքը:

- Ականատես եղանք, մեղմ ասած, անհասկանալի դատավարության: Ուզում եմ դատավորին արդարացնել, ասեք՝ ինչո՞ւ:

- Ինչո՞ւ:

- Դուք պատկերացնո՞ւմ եք` մի անփորձ դատավորի տվել են անօրինական մի գործ, որն իրավաչափ չէ: Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ քրեական գործ, որտեղ մեղադրանք չառաջադրվի: Նա շատ լավ գիտակցում է, որ ոչ իրավաչափ դաշտում է գործում, իրեն ուղղակի տվել են, հանձնարարել են այդ գործը: Սա մի գործ է, որն էն գլխից անօրինական է եւ չունի օբյեկտիվ քննության հեռանկար: Այդ վիճակում ի՞նչ է մնում այդ դատավորին, մնում է դերասանություններ անելը, դատավորին ոչ վայել պահելը, մանր-մունր հարցեր քննարկելն ու կռիվներ տալը, որը ո՛չ դատարանին է վայել, ո՛չ էլ դատավորին: Բայց ի՞նչ անի այդ դատավորը, նրան դրել են անհասկանալի իրավիճակի մեջ: Նա օրինաչափության պակասը լրացնում է անհասկանալի պահվածքով: Ես նման բան չէի տեսել: Դատարանում չկա նման բաներ անելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի այնտեղ իր տղայի նկարից պատմել կամ խոսել հայրենասիրությունից: Այդ մարդը, լինելով դատավոր, չի պատկերացնում իր առաքելությունը: Նա մտածում է, որ նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» եւ զրուցում է իր «պադեզդի» հարեւանների հետ: Խայտառակություն է ուղղակի, ես, որպես դատավոր, ցավով եմ արձանագրում այդ ամենը: Այս մոտեցմամբ ուղղակի ծաղրում են դատական իշխանությանը:

- Դատավորի անկախ լինելն ամենակարեւոր հանգամանքներից է, բայց Սարգիս Պետրոսյանը ՔՊ-ական է եղել: Այս առումով ի՞նչ խնդիրներ են առաջանում:

- Սա էլ է խայտառակություն: Արդեն նախկին ԲԴԽ նախագահի քաղաքական հայացքներն իրեն չարգելեցին դառնալ ԲԴԽ նախագահ: Այնպես որ, այս դեպքում էլ զարմանալի ոչինչ չկա: Առաջ ո՞վ գիտեր՝ կուսակցությունն ինչ բան է: Կուսակցական դատավորի մասին խոսելն ավելորդ է: Ի՞նչ տեսանք մենք` տեսանք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բոլորին հրեց ու առաջ անցավ, որ շուտ հրաժարական տա: Այդ քայլին գնաց SMS ստանալուց հետո: Բայց նա հաշվի չառավ, որ դատական իշխանության առաջ պատասխանատվություն ունի: Ինչո՞ւ լքեց իր պաշտոնը, այդ դեպքից հետո ո՞ր դատավորն ինչ կարող է անել: Դա օրինակ էր` նվաստացրին ամբողջ դատական իշխանությանը: Բոլոր դատավորները վիրավորված են, դեռ ոչ ոք նման ձեւով չէր նվաստացրել դատավորներին: Նույնիսկ պատգամավոր Աղազարյանի չափ համարձակություն չունեցավ դիմադրելու` մեկ շաբաթ սպասելու: Անգամ չմտածեց, որ այդ քայլով նսեմացնում է բոլորին:

- Ի դեպ, Եվրոպական դատարանը քննում է լիազորությունները դադարեցված դատավորների գործերը: Կարո՞ղ է Կարեն Անդրեասյանի այս քայլն այդ գործերի վրա ազդել: Սա ապացույց չէ՞, որ ԲԴԽ-ն գործադիր իշխանությունից կախված մարմին է եղել այս ընթացքում:

- Այդ գործերն իրենց բնականոն հունով գնում են: Այստեղ խոսքը միայն մեր մասին չէ, խոսքն այն մասին է, որ դատական իշխանության վիճակը խայտառակություն է:

- Ձեր կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի գործն ի՞նչ ընթացք կստանա: Ինչպե՞ս կհանգուցալուծվի այդ գործը:

- Այդ գործի իմաստը ոչ մեկը չի հասկանում: Նույնիսկ մեղադրական եզրակացություն այդտեղ չկա: Եթե չկա մեղադրանք, չկա գործ: Ստացվում է, որ արդեն երեք նիստ է՝ պաշտպանական կողմը «խնդրում» է դատարանին ասել, թե ինչի մեջ են մեղադրում Քոչարյանին, դատարանն ասում է` համբերեք: Նման բան պատմության մեջ, դասագրքերի մեջ, որպես վատ օրինակ անգամ, չի եղել: Եթե օբյեկտիվ լինի դատարանը, ապա այս գործը կա՛մ պետք է կարճվի, կա՛մ Քոչարյանը պետք է արդարացվի:

Բնօրինակ հրապարակումը՝ այս հասցեով : https://hraparak.am/post/82342f5751a88b60d83eb7c09ac516ad?fbclid=IwY2xjawG3nItleHRuA2FlbQIxMQABHUgmAtALd1W0iLqok-rd1k_gX2wmsFaRSu4xms9WWgckBGqS9AH0v6lo-w_aem_45LQH13kfvX8PKzBPjYXHw

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>