Զուրաբիշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Մենք ականատես եղանք մի արտասովոր երևույթի, դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ հափշտակում»,- նշել է նա։ Զուրաբիշվիլին կոչ է արել բնակչությանը երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ։
Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական պաշտոնական արդյունքների, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը։