Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են

Կառավարության անիրատեսական սպասումները 2025թ. բյուջեի շուրջ

168.am-ի տնտեսական մեկնաբանն անդրադարձել է օրեր առաջ կառավարության  հավանությանն արժանացած ՀՀ 2025թ. պետական բյուջեի նախագծին ու նկատել. «Այս նախագիծը կազմելիս կառավարությունը կրկին չհիմնավորված լավատեսություն է դրսևորել. նախագծի նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունը վերհանում է մի շարք խութեր, որոնք կարող են լրջորեն վտանգել բյուջեի «նավի ընթացքը»։

Նախագծով 2024թ.-ի համեմատ բյուջեի թե՛ եկամուտների, և թե՛ ծախսերի գծով պլանավորված է շոշափելի աճ, սակայն դրանց իրատեսականությունը կասկածի տեղիք է տալիս։ Մասնավորապես, 2025թ. նախագծով պլանավորված է 2024-ի հաստատված բյուջեի համեմատ՝ բյուջեի եկամուտների 5.5% աճ, այն դեպքում, երբ համաձայն հենց այդ նախագծի բյուջետային ուղերձի՝ 2024-ին սպասվում է բյուջեի եկամուտների 4.8%-ով թերակատարում։ 2024-ի հաստատված բյուջեի նկատմամբ 2025թ. հարկային եկամուտների և պետական տուրքերի ծրագրվող աճը 5.6% է, մինչդեռ ուղերձով սպասվում է, որ 2024թ.-ին դրանք 6.0%-ով թերակատարվելու են։ Էլ չասած, որ մասնագետների մեծ մասի կարծիքով՝ 2024թ.-ին տարեկան թերակատարումն ավելի մեծ է լինելու, քան ամրագրված է 2025թ. բյուջետային ուղերձում։

Ամենայն հավանականությամբ, 2025-ի պետական բյուջեի նախագծում թե՛ եկամուտների, և թե՛ ծախսերի աճերի պլանավորման համար լավատեսության հիմք են հանդիսացել 2024-ի առաջին 8 ամիսներին դրանց գծով արձանագրված աճերը։ Մինչդեռ, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ այս տարվա 8 ամիսների կտրվածքով բյուջեի եկամուտների (և, մասնավորապես, հարկային եկամուտների) աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն՝ գրեթե եռակի, դանդաղել է։ Այդ մասին գրված է նաև բյուջետային ուղերձում. մասնավորապես, նշվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ հարկային եկամուտների աճի տեմպը դանդաղել է՝ պայմանավորված հարկման բազաների աճի տեմպերի թուլացմամբ։

Փաստորեն պաշտոնապես ընդունվում է, որ չնայած այն բանին, որ 2024թ. բյուջեի եկամուտները պլանավորվել էին անցյալ տարվա 8 ամիսների բարենպաստ մակրոտնտեսական իրավիճակի և բյուջեի եկամուտների չափազանց բարձր աճի տեմպերի հիման վրա, դրանք, միևնույն է, տարեկան կտրվածքով կթերակատարվեն։ Այս պարագայում ինչպե՞ս կասկածի տակ չառնել 2025թ. բյուջեի իրատեսականությունը, եթե այն պլանավորվել է անցյալ տարվան էապես զիջող մակրոտնտեսական իրավիճակի և բյուջեի եկամուտների անգամներով նվազած աճի տեմպի պայմաններում։

Ավելին, մակրոտնտեսական իրավիճակը գնալով վատթարանում է, իսկ բյուջեի եկամուտների հավաքագրումը՝ դժվարանում, և առնվազն զարմանալի է, որ դա ոչ միայն կառավարության համար մտահոգիչ չէ, այլ նույնիսկ չի խանգարում, որպեսզի 2025-ի բյուջեի նախագծում նման աճեր պլանավորվեն։

Բյուջեի եկամուտների մասում ուրվագծվող «ոչ հաճելի» պատկերն առկա է նաև բյուջեի ծախսերի մասով։ Մասնավորապես, ծրագրված է, որ ընդհանուր ծախսերը 2024-ի հաստատված բյուջեի համեմատ աճելու են 8.6%-ով, չնայած, որ, ըստ բյուջետային ուղերձի, 2024-ին սպասվում է դրանց 4.1% թերակատարում։ Այսինքն՝ ստացվում է, որ 2025-ին ընդհանուր ծախսերը՝ 2024-ի պաշտոնապես սպասվող ցուցանիշի համեմատ, պետք է աճեն 13.2%-ով։ Իսկ բյուջեի ծախսերի նման բարձր աճը՝ առանց եկամուտների համարժեք աճի, միանշանակ, հանգեցնելու է պետական պարտքի աճի։

Ծախսերի մեջ թե՛ բացարձակ մեծությամբ, և թե՛ տոկոսային արտահայտությամբ ամենամեծ աճը նախատեսվում է սոցիալական նպաստների և կենսաթոշակների գծով։ Սոցիալական նպաստների աճն առավելապես պայմանավորված է բռնի տեղահանված արցախահայերին տրամադրվող սոցիալական աջակցությամբ, իսկ կենսաթոշակների գծով ծախսերի աճը ոչ թե կենսաթոշակի չափի բարձրացման հետևանք է (միջին կենսաթոշակի չափը նույնիսկ 2.3%-ով նվազել է), այլ պարզապես պայմանավորված է կենսաթոշակառուների թվի աճով (այդ թվում՝ ի հաշիվ արցախահայերի)։

Բյուջեի ծախսերի՝ ըստ գործառնական դասակարգման ուսումնասիրությունից երևում է, որ 2025-ին 2024-ի հաստատված բյուջեի համեմատ 22.0%-ով (71.0 մլրդ դրամով) ավելանալու են պետական պարտքի գծով գործառնություններին ուղղվող ծախսերը։ Դա մի կողմից՝ կապված է այն հանգամանքի հետ, որ աճել է պետական պարտքը, մյուս կողմից, որ ավելացել են դրա դիմաց վճարվելիք տոկոսագումարները (այդ թվում՝ ի հաշիվ այն բանի, որ պետական պարտքի կառուցվածքում շեշտակիորեն ավելացել է ներքին պարտքի կշիռը, որը, համեմատած արտաքին պարտքի, էապես ավելի «թանկ» պարտք է)։

Եկամուտների և ծախսերի հավասարակշռման մասին խոսելը նույնպես առանձին զավեշտ է: Կառավարությունը պլանավորում է բարձրացնել ծախսերը՝ կարծես թե գումարը գալիս է անվերջ աղբյուրից։ Սակայն ոչ մի հստակություն չկա, թե որտեղի՞ց են այդ գումարները ներգրավվելու, երբ որևէ լուրջ ներդրումային ծրագիր չի նախատեսվում։

2024-ի հաստատված բյուջեի համեմատ զգալիորեն ավելանալու են նաև ոստիկանության, ազգային անվտանգության և պետական պահպանության գծով ծախսերը։ Ի դեպ, դրանք 2024-ի բյուջեում ևս ավելացվել էին։ Փոխարենը, մի շարք կարևոր ուղղություններով ծախսերի բավական շոշափելի նվազում է պլանավորվում՝ օրինակ, կապի, նախադպրոցական կրթության, աղբահանման և ջրամատակարարման գծով։ Առնվազն դժվար է հիմնավորել, թե ինչո՞վ է, օրինակ, ոստիկանությանն ուղղվող հավելյալ ծախսերի հատկացումն այնչափ հրատապ, որ դրա պատճառով հանրությունը պետք է «հանդուրժի» վերոհիշյալ ծախսային ուղղությունների էական կրճատումները։ Կարելի է բերել նմանատիպ մի շարք այլ օրինակներ ևս, որոնք նույնպես կփաստեն, որ բյուջեի ծախսերի ավելացումը բնավ չի վկայում դրա կառուցվածքի բարելավման մասին։

Այնուամենայնիվ, իրականությունը կարող է նույնիսկ այս ոչ այնքան «նախանձելի» վիճակից ավելի ծանր լինել։ Բանն այն է, որ բավական մեծ է հավանականությունը, որ 2025 թվականին կարող է արձանագրվել բյուջեի եկամուտների զգալի թերակատարում, և, այս պարագայում, բյուջեում ծախսերի նման աճ ակնկալելն առնվազն անլուրջ է: Այդ մասին խոսվում է անգամ 2025թ. բյուջետային ուղերձում (իհարկե, հնարավորինս աննկատ տողերում)։ Պատահական չէ, որ բյուջեի ուղերձում բավական բարձր է գնահատվում այնպիսի սցենարի հավանականությունը, որ որոշ ռիսկերի առկայության (այդ թվում՝ կանխատեսվողից մինչև 2.2 տոկոսային կետով ավելի ցածր տնտեսական աճի) դեպքում կարող է արձանագրվել բյուջեի հարկային եկամուտների մինչև 94.7 մլրդ դրամի չափով թերհավաքագրում։ Համաձայն ուղերձի՝ իրականանալու հավանականության առումով այդ սցենարը շատ աննշան է զիջում բյուջեի պլանավորման համար հիմք հանդիսացած հիմնական սցենարին։

Ենթադրաբար առաջիկայում մասնագետները կհրապարակեն 2025թ. պետական բյուջեի վերաբերյալ առավել խորը մասնագիտական վերլուծություններ։ Սակայն նույնիսկ այս մակերեսային ուսումնասիրությունն արդեն իսկ բավարար է տարակուսելու համար, թե ինչի վրա է հիմնված բյուջետային ուղերձի հենց սկզբից «ցայտող» լավատեսությունը։ Կառավարության 2025թ. բյուջեի նախագիծը հստակ ապացույց է, որ իշխանությունը շարունակում է ապրել իրականությունից հեռու՝ փոխանակ բախվի տնտեսական և քաղաքական իրական խնդիրներին։ Փաստացի, մեր երկրի ղեկավարությունը կրկին ցույց է տալիս, որ հույսը դրել է օդում կախված հրաշքների վրա։ Եվ, մինչ իշխանությունը թաքնվում է իր լավատեսության ետևում, ժողովուրդը շարունակում է զգալ իրական սոցիալական ծանրաբեռնվածությունը:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>