Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Պատերազմ Արցախում
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է

Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ 1-ի կողմից հիմնարկված եկեղեցում (տեսանյութ, լուսանկար)

Գյումրու մերձակայքում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող բարձրադիր բլրի գրեթե կենտրոնում վեր է հառնում մի վեհաշուք եկեղեցի, որը, շրջապատված լինելով Ալեքսանդրապոլ ամրոցի հինավուրց պարիսպներով ու շինություններով, կարծես «թաքնվում է» հետաքրքասեր հայացքներից և միայն քաղաքի որոշ հատվածներից են ընդամենը նշմարվում նրա՝ ճերմակավուն զանգակատունն ու արևի տակ փայլող խաչը։

Շուրջ 200-ամյա ուղղափառ այդ եկեղեցին 19-րդ դարում Գյումրիում կառուցված առաջին քարաշեն քրիստոնեական տաճարն է։

Հեռավոր 1836 թվականին կայսր Նիկոլայ 1-ինի կողմից հաստատվում է Գյումրիում ուղղափառ եկեղեցու կառուցման նախագիծը: Իսկ արդեն 1837թ․-ին կայսրն անձամբ է այցելում Գյումրի ու իր ձեռքով դնում է եկեղեցու առաջին հիմնաքարը:

Գյումրի այցի մասին Նիկոլայ 1-ինը հիշում է․ «Ես դրեցի ուղղափառ տաճարի առաջին քարը, որը պետք է կառուցվի ի պատիվ Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու և Գյումրին վերանվանեցի Ալեքսանդրապոլ»։

Պահպանվել է նաև Նիկոլայ 1-ին կայսեր հրովարտակը եկեղեցու հիմնարկման մասին, որտեղ գրված է․«Քրիստոսի ծննդից հետո՝ 1837թ․ հոկտեմբերի 4-ի օրը, կայսր Նիկոլայ 1-ինը հիմնեց այս տաճարը Սուրբ նահատակ կայսրուհի Ալեքսանդրայի անունով»։

Ամենևին էլ պատահական չէր, որ Նիկոլայ 1-ին կայսրն անձամբ է այցելում ռուսական ընդլայնված կայսրության ծայրամասում ծվարած Գյումրի բնակավայրը՝ Ալեքսանդրապոլ ամրոցի կառուցումն իր աչքերով տեսնելու և ուղղափառ տաճարի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար:

19-րդ դարի 30-ական թթ սկզբներին ռուսական կայսրությունում կյանքի էր կոչվում ամրոցների կառուցման այսպես ասած մեգածրագիր: Ռուսական կայսրության սահմաններին՝ ռազմավարական տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող հատվածներում ժամանակի ռազմական ինժեներիայի բարձր արհեստավարժությամբ 10 ամրոցներ են կառուցվում:

Դրանցից մեկը Գյումրիում կառուցվող Ալեքսանդրապոլ ամրոցն էր, որը գտնվում էր անմիջապես ռուս-թուրքական սահմանին:

Գյումրու ամրոցն անկյունաքարային նշանակություն ուներ կայսրության հարավ-արևմտյան սահմանների պաշտպանության համար, ինչպես նաև հնարավոր պատերազմի դեպքում դիտարկվում էր որպես պլացդարմ Թուրքիայի վրա հարձակվելու համար:

Բնականաբար, ռազմական նման օբյեկտի կառուցումը կարևորվում էր ցարի մակարդակով։ Իսկ ուղղափառ վեհաշուք տաճարի առկայությունը հենց ամրոցում միայն ընդգծում էր ռազմական այդ կառույցի նշանակությունը:

Տաճարի նախագիծը մշակվել է ինժեներ-գնդապետ Ռուդենկովի կողմից․ նախածի համաձայն՝ այն կարող էր տեղավորել միաժամանակ 800 հավատացյալի: Ըստ ռուսական որոշ աղբյուրների՝ եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ա. Շտաուբերտի տիպային նախագծով:

Սբ Ալեքսանդրա եկեղեցու շինարարությունը վստահվել է հայ քարտաշ-որմնադիր վարպետներին: Վարպետ-շինարարներից հիշատակվում է միայն ուստա Գինոսի անունը, որը եղել է էսնաֆության ուստաբաշի:

Պատահական չէ, որ հենց հայ շինարարներին է պատվիրվել տաճարի կառուցումը՝ նրանց արհեստավարժությունը հայտնի էր տարածաշրջանում հազարամյակներով: Մյուս կողմից շինարարության մեջ այդ տարածաշրջանից արդյունահանվող տուֆի օգտագործման վարպետությանը լավագույնս տիրապետում էին հայ արհեստավորները։

Տաճարի շինարարությունը տևել է 5 տարի: Եկեղեցին օծվել է 1842թ․-ին:

Սբ Ալեքսանդրա տաճարը հիմնականում ծառայել է ռուս ուղղափառ զինվորականությանը: Հազարավոր զինվորներ այս եկեղեցում են օրհնություն ստացել ռազմական գործողություններից առաջ: Պահպանվել են նաև եկեղեցու պատմական լուսանկարները, որոնք արվել են 1870-80-ականներին Գյումրի այցելած լուսանկարիչներ Նիկիտինի ու Երմակովի կողմից:

Հիշատակման է արժանի այն փաստը, որ Սբ Ալեքսանդրա տաճարում է գտնվել Նիկոլայ 1-ինի նվիրած Հայր Աստծո սրբապատկերը (4.5х2.5), որի հեղինակն է Կ. Բրյուլովը։ Ինչպես նաև այստեղ է պահվել անհայտ անձի կողմից նվիրաբերված արժեքավոր պաստառ/դրոշ՝ «Արդահանի գրավումը. 1877թ. մայիսի 2» գրառմամբ:

Ցարի կողմից հիմնարկված ուղղափառ եկեղեցուն 20-րդ դարասկզբին ողբերգական ճակատագիր էր սպասվում: Օգտվելով 1917թ․-ին Ռուսական կայսրության անկման փաստից՝ թուրքական բանակը 1918-ի գարնանը ներխուժում է Հարավային Կովկաս, իսկ մայիսի 15-ին թուրքերը գրավում են Գյումրին։

Ալեքսանդրապոլի ամրոց է ներխուժում թուրքական մինչև 160 հոգանոց ջոկատը։ Բերդի կայազորի հիմնական ուժերն այդ ժամանակ գտնվում էին Ալեքսանդրապոլից դուրս։ Բերդում կային զինվորների 2 դասակ, կայազորի սպաների կանայք և երեխաներ, որոնք դուրս են գալիս բերդի պահեստային դարպասներով և թաքնվում Ախուրյան գետի կիրճում։

Տեսնելով եկեղեցին՝ թուրքերը որոշում են պղծել ու թալանել ուղղափառ հավատքի այդ սրբավայրը։

Սակայն գնդի քահանա Մատվեյ Միրոնովին հաջողվում է փակել եկեղեցու պատուհաններն ու ծանր դռների բոլոր փեղկերը։ Տաճարի դռները բացելու թուրքերի փորձերը՝ նույնիսկ փոքր հրետանու կիրառմամբ, անհաջողության են մատնվում: Եկեղեցի ներխուժելու ու թալանելու ձախողված փորձերից գազազած թուրք զինվորները հրկիզում են եկեղեցին։ Այն ամբողջությամբ այրվում է, խիզախ քահանա Մատվեյ Միրոնովը նույնպես ողջ-ողջ հրկիզվում է եկեղեցու ներսում։

1920թ-ին Հայաստանում հաստատվում են սովետական կարգեր, սկսվում են հալածանքներ ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ ևս։ Ուստի այդ տարիներին ավելորդ էր ակնկալել եկեղեցու վերակառուցումը։ Շուրջ 90 տարի եկեղեցին մնում է խոնարհված:

2008 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հովանավորությամբ սկսվում են եկեղեցու վերականգնողական աշխատանքները, իսկ 2009 թվականի մայիսի 8-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի օրհնությամբ եկեղեցին օծվում է Մարկոս ​​եպս. Եգորևսկու կողմից։ Եկեղեցու վերականգնման ժամանակ վերանորովում է նաև 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմում զոհված գեներալ Ֆ.Ա. Գուբսկոյի հուշակոթողը, որը նախկինում գտնվում էր եկեղեցու բակում:

Այդ օրվանից ի վեր Սուրբ Ալեքսանդրա եկեղեցին հոգևոր լիարժեք կյանք է վարում՝ անխոնջ ծառայելով իր հավատացյալ հոտին։

Հեղինակ՝ Դերենիկ Մալխասյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>