Կաթողիկոսի ելույթը կհեռարձակվի 8 հեռուստաալիքներով ՀՀ-ն 2025թ․ պատրաստվում է վերցնել նոր վարկեր նախկին վարկերը փակելու համար Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել և չի լինելու. Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)
30
Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Փաշինյանը՝ սպանում է, Սիմոնյանը՝ թքում, Ավինյանի հայրը՝ վիրավորում Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «ANNA news»-ին (տեսանյութ) Նիկոլական, Փաշինյանի համար խարույկի շուրջ կիթառ նվագող Գիլոյանն «ՍՄՍ է ստացել», բայց... արտասահմանից «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Ալիևը ստացավ իր ուզածը, պատերազմը ավելի քան մոտ է, ՔՊ ներսում գզվռտոց է. տարվա ամփոփում․ ուղիղ Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան. Ուղիղ Պատերազմ Արցախում
Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր. Վարդան Օսկանյան (տեսանյութ) «Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Երևանում նոր տեսախցիկ է տեղադրվել Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին, Քոչարյանին և Սարգսյանին «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Հունվարի առաջին տասնօրյակը կլինի առանց տեղումների. Սուրենյան Կաթողիկոսի ելույթը կհեռարձակվի 8 հեռուստաալիքներով Վրաստանը նոր նախագահ ունի Իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «խաղաղության օրակարգի սահմանում»․ Տիգրան Աբրահամյան Աշնակի մշակույթի տան պատից ջնջել են Նժդեհի ու Մոնթեի նկարները, ինչ-որ «տանցոռների» պատկերներն են «նախշելու». նիկոլականները ցնծության ու հրճվանքի մեջ են Քաղաքապետարա՛ն, ձեր էս աթոռի ինստալյացիան կրեաԾիվ է (տեսանյութ) Երբ դատարկվեցին ռուսական զորանոցները, դրանք վերածվեցին ամերիկյան որբանոցների Ձյուն, բուք, մառախուղ․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին ՀՀ-ն 2025թ․ պատրաստվում է վերցնել նոր վարկեր նախկին վարկերը փակելու համար Գրեթե մեկ ամիս դիտահորի կափարիչը ծածկված է անվադողով Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա 173 մլն դրամ պետբյուջեից՝ 0 արդյունքի դիմաց Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել և չի լինելու. Կոնստանտին Զատուլին (տեսանյութ) Ադրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում ինքնաթիռի կործանման համար Շենգավիթում սկեսրայրը դանակահարել է հարսին Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի՝ Էթիկա սովորեցնելու գրառման տակ Փաշինյանը՝ սպանում է, Սիմոնյանը՝ թքում, Ավինյանի հայրը՝ վիրավորում Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Թանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ, բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «ANNA news»-ին (տեսանյութ)

Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում - 2. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «88-ին սկսված արցախյան շարժումը մեր պատմության, թերեւս, ամենաժողովրդական, մաքուր ու լուսավոր էջերից է։ Շարժմանն իրենց նվիրվածությամբ ու տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ մաս էին կազմում թե հեռավոր գյուղում իր տնամերձը մշակող պարզ գյուղացին, թե պատերազմի դաշտում մահապարտի կեցվածքով Արցախն ազատագրող հերոսը, թե մտավորական սերուցքը եւ թե, նույնիսկ, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչը։ Հիշենք թեկուզ ոչ անհայտ Սվո Ռաֆին (Ռաֆայել Բաղդասարյան), ով, ապրելով արտերկրում, շարժման ծանր օրերին Հայաստանին օգնում էր շատ հարցերով, ցուրտ ու անլույս տարիներին՝ նաեւ վառելանյութով…
Ադրբեջանը ազգաբնակչության քանակով, զենքի պաշարներով (ԽՍՀՄ-ի տարածաշրջանային ռազմական բազաները մնացել էին Ադրբեջանին), հարուստ ընդերքով, աշխարհագրական դիրքով ու բնական դաշնակիցներներով՝ անհամեմատ շատ ավելի նախընտրելի վիճակում էր, քան Հայաստանը։ Բայց, համազգային համախմբվածության ու ազատագրական պայքարին անմնացորդ նվիրվածության շնորհիվ, մենք կարողացանք թշնամուն հաղթել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ միջազգային դիվանագիտական հարթակներում։
Բայց…
1996Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ: ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ
90-ի գարնանը քաղաքացու ազատ քվեով ընտրված ՀՀ ԳԽ-ն իր պրոֆեսիոնալիզմով, ժողովրդի մոտ ունեցած վստահությամբ ու տված խոստումների իրականացմամբ, օրենսդրական մշակույթին տիրապետելու չափորոշիչներով, ընդունած կարեւորագույն փաստաթղթերով, մասնավորապես՝ ՀՀ Հռչակագրով ու նախաձեռնողական դիվանագիտությամբ՝ այդպես էլ անհասանելի մնաց մյուս բոլոր գումարումների խորհրդարանների համար։ Կարծում եմ անիմաստ եւ ծիծաղելի կլինի այսօրվա գործող ԱԺ-ն համեմատել այդ ԳԽ-ի հետ… ԳԽ-ն նախապատրաստեց եւ 91-ի աշնանն անցկացրեց նաեւ նախագահական առաջին ընտրությունն, ինչը նույնպես անցավ քաղաքացու քվեի ազատ կամաարտահայտությամբ։
Բայց, ցավոք, հետագայում թե՛ Սահմանադրական հանրաքվեն, թե՛ ԱԺ եւ հատկապես՝ 96-ի նախագահական ընտրություններն անցկացվեցին բացահայտ ընտրակեղծիքներով, որոնք լրջորեն հարվածեցին պետության միջազգային հեղինակությանը, իսկ ներքաղաքական կյանքում՝ պատճառ դարձան քաղաքական դաշտի բեւեռացման ու ագրեսիվ անհանդուրժողականության։ Ինչպես Բիշքեկյան արձանագրության դեպքում, այնպես էլ հատկապես 96-ի նախագահական ընտրությունները թիկուքից հարված էին քաղաքացու քվեով իշխանություն ձեւավորելու ինստիտուտին ու Հայաստանի ժողովրդավարության ապագային։ Օրվա իշխանությունների կողմից ընտրությունների բացահայտ կեղծումը նախադեպային դարձավ գրեթե մյուս բոլոր համապետական ընտրությունների համար։ Տարբերությունը ընդանենը կեղծելու տոկոսային հարաբերակցության մեջ էր։ Եվրոպական կառույցներն առաջին անգամ բացահայտ քննադատեցին մինչ այդ տարածաշրջանում համեմատաբար ժողովրդավարական համարում ունեցող մեր պետությանը։ Նույնիսկ Հեյդար Ալիեւը Լիսաբոնյան գագաթնաժողովում (96-ի դեկտեմբերի 3), վկայակոչելով միջազգային կառույցների կողմից նախագահական ընտրություններին տրված բացասական գնահատականները, փորձեց շահարկել այն՝ կապելով Արցախում տեղի ունեցող զարգացումներում Հայաստանի դերակատարության հետ։
Բանակին, եւ, ընդհանրապես,պետության ողնաշարին լուրջ հարված էր պատերազմի դաշտում հերոսական ստորագրություն թողած կառույցին ներքաղաքական զարգացումների մեջ ներքաշելը։ Այդպիսով օրվա իշխանությունները բանակը դարձրեցին ընտրակեղծարարություն եւ զոռբայություն ապահովող հիմնական գործիքներից մեկը, եւ հասարակության շրջանում բարձր համարում ունեցող բանակի հեղինակությունը յուրաքանչյուր նոր ընտրությունից հետո սկսվեց շարունակաբար ընկնել։
Անուրանալի է՝ Վազգեն Սարգսյանը մահապարտին հատուկ նվիրվածությամբ էր նետվել ազգային-ազատագրական պայքարի մեջ, դառնալով ազատամարտի խորհրդանիշներից մեկը։ Անշրջելի է Հայոց բանակի ստեղծման եւ կայացման գործում Վազգենի դերը։ Բայց ինքը կարող էր թույլ չտալ, որ բանակին եւ անձամբ իրեն ներքաշեն ներքաղաքական լաբիրինթի՝ հատկապես ընտրությունները կեղծելու գործընթացների մեջ։ Դա իր եւ օրվա քաղաքական իշխանության կոպտագույն սխալն էր, ինչը բավական թանկ նստեց պետության հետագա զարգացման վրա։
* * * * *
Նախագահական կեղծված ընտրություններից հետո Բաղրամյան փողոցը լցված էր բազմահազարանոց ցուցարարներով։ Պահանջում էինք կամ ընտրությունների արդյուքների վերահաշվարկ, կամ՝ նոր ընտրությունների անցկացում։ Օրվա իշխանությունների պահվածքը բացահայտ ագրեսիվ ու մերժողական էր։ Նրանք հասկանում էին, որ երկրորդ փուլի կամ նոր ընտրությունների դեպքում հաղթելու է ընդդիմության միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։ Ցավոք, մեր կողմից հանրահավաքի ընթացքում ոչ բոլոր հնարավոր զարգացումները հաշվարկելու պատճառով միտինգի մասնակիցներն ենթակվեցին սադրանքի եւ ներխուժեցին խորհրդարանի շենք, որտեղ գտնվում էր ԿԸՀ-ը։ Տպավորությունն այպիսին էր, թե ուժային կառույցները նախապես տեղյակ էին եւ սպասում էին նման զարգացումների։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ սկսեցին բացահայտ բռնութուններ։ Բազմաթիվ քաղաքացիների հետ միասին, նաեւ ԱԺ մի քանի պատգամավորներով հայտնվեցինք ՀՀ Ազգային անվտանգության նախարարության նկուղներում, որն այդ ժամանակ ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։ Սեպտեմբերի 26-ի գիշերը պատգամավոր Սեյրան Ավագյանին եւ ինձ Վազգեն Սարգսյանի հրահանգով, իր թիկնապահները ձեռբակալեցին եւ, կապելով մեր աչքերը, տարան անհայտ ուղղությամբ։ Մինչեւ լուսադեմ պահեցին մի խոնավ նկուղում, որտեղ մեզ հսկում էին դիմակավորված զինվորականներ։ Առավոտյան տարան Անվտանգություն նախարարություն, բայց այդպես էլ մեզ չհաջողվեց ճշտել, թե մինչեւ այդտեղ բերելը որտեղ էին մեզ փակել։ Ակնհայտ էր, որ անօրինական էր Վազգեն Սարգսյանի կողմից մեզ ձերբակալելը, ինչն այդպես էլ համապատասխան կառույցների կողմից անհրաժեշտ գնահատականի չարժանացավ։ Հաջորդ օրը ԱԺ արտահերթ նիստում մեզ, մի քանի պատգամավորների հետ միասին, զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով կալանավորեցին։
Երբ միջազգային կառույցների դատապարտող հայտարարությունների ճնշման տակ դուրս եկանք կալանավայրերից, ինձ համար պարզ դարձավ, որ պետական գրեթե բոլոր՝ մասնավորապես ԱԺ-ն, ուժային եւ դատա-իրավական ոլորտի բոլոր կառույցները, իրենց ղեկավարների հետ միասին, գործում էին Վազգեն Սարգսյանի ենթակայության տակ։ Եւ այդ կարգավիճակը բավական երկար ձգվեց, ինչը հասցրեց 98-ի փետրվարյան իշխանափոխության։ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը հիմնականում պայմանավորված էր ոչ այնքան Արցախի հարցի հետ կապված իր հրաժարականի դիմումում նշված քաղաքական հիմնավորումներով, որքան նախագահական կեղծված ընտրությունների պատճառով հասարակության շրջանում իր հեղինակության զգալի անկումով։ Եթե չկեղծվեին ընտրությունները եւ Տեր-Պետրոսյանը ունենար 91-ի նախագահական ընտրությունների լիգիտիմության սահմանը, համոզված եմ, որ նա հրաժարական չէր տա։ Միջազգային կառույցներն ու պետությունների ղեկավարները նույնպես տեսնում էին, որ պետության ներսում դրության տերը Վազգեն Սարգսյանն է եւ որպես գործընկեր-պարտնյորի՝ հիմնականում նրա հետ էին քննարկում իրենց հետաքրքրող հարցերը։
Իսկ այդ շրջանում արդեն բավականին լուրջ հիմնավորվել էր «պոլի փեդ լինի՝ միայն ՀՀՇ լինի»՝ իշխանական հատնի կարգախոսը։ Եւ երբ այն համադրվեց «եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի՝ նրան իշխանություն տվող չկա»՝ ոչ անհայտ կարգախոսի հետ, ամեն բան ժամանակի ու տարածության մեջ իր «տեղն» ընկավ։
Այդ պահից հիմնավորապես գցվեցին այն հրեշածին ծննդատան հիմքերը, որտեղ պետք է սաղմնավորվեր եւ լույս աշխարհ գար ծնողներին պատերազմի գոտում թողած եւ Զինված ուժերում ծառայությունից խուսափած ազգակործան պատուհասը։
Հ.Գ. «…Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը…»։
Հ.Թումանյանի նամակը Ավ.Իսահակյանին»։
Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan