Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
30
Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը Պատերազմ Արցախում
Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին Դիլիջանը մերժեց Նիկոլ Փաշինյանին Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ ՔՊ-ականները նորից իրենց հին գործին են անցել՝ ասֆալտից քվե մուրալ Մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյան

Ալի Խամենեիի համարձակ ուղերձները Փաշինյանին․ ի՞նչ է հասկացրել ԻԻՀ հոգևոր առաջնորդը Փաշինյանին

Աշխատանքային այցով հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Մինչ բուն արարողությունը Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, ինչպես նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

ՀՀ կառավարության փոխանցմամբ, Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:

«Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի»,- ասված է հայկական կողմի տարածած սեղմ հաղորդագրությունում։

Իսկ իրանական մամուլը, մասնավորապես՝ «Մեհր» գործակալությունը, տարածել է Սեյեդ Ալի Խամենեիի խոսքն ավելի ծավալուն և բովանդակային, քան պարզապես շնորհակալությունն է։

Հաշվի առնելով Իսլամական Հանրապետության հստակ քաղաքականությունը հարևան երկրների հետ, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում, Այաթոլլա Խամենեին ընդգծել է.

«Մենք հաստատակամորեն հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, և երկու երկրների համագործակցությունը կշարունակվի հստակ շահերի հիման վրա և առանց հաշվի առնելու այլոց քաղաքականությունը»: ԻԻՀ հոգևոր առաջնորդը հերթական անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի համարում, որ Զանգեզուրի միջանցքը բխում է Հայաստանի շահերից։ Այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ օտարերկրացիներին չպետք է թույլ տալ սահմանափակումներ ստեղծել այլ երկրների հարաբերություններում հարևանների հետ՝ հավելելով, որ այն, ինչն ապահովում է երկրների անվտանգությունն ու բարեկեցությունը, հույսն իրենց և մերձավորների վրա դնելն է։

Ըստ էության անդրադառնալով Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հիսուս Քրիստոսի վիրավորական պատկերմանը՝ Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է․ «Մեր կարծիքով, աստվածային կրոնների սուրբ գործիչների, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի հասցեին այս վիրավորանքները դատապարտելի են»: Ուշագրավ է, թե ինչու է ՀՀ կառավարությունը Խամենեիի հետ հանդիպումը ներկայացրել ամենասեղմ ձևաչափով այն դեպքում, երբ հայկական կողմի համար կարևոր ուղերձներ են հնչել։

Ի տարբերություն Փաշինյան-Խամենեի հանդիպման, Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարությունը տարածել է էականորեն ավելի երկար հաղորդագրություն, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ծրագրին, ռեգիոնալ կայունությանը։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումները Հայաստանի հետ հարաբերությունների, ռեգիոնալ զարգացումների առնչությամբ չեն փոխվել, գուցե ձևակերպումներն են փոխվում և շեշտադրումները։

Ըստ նրա, ԻԻՀ նախագահը, իհարկե, զբաղվում է հարաբերությունների գործնական մասով, իսկ դիրքորոշումները թելադրվում են ամենաբարձր հոգևոր առաջնորդի մակարդակով։

Վերլուծաբանը կարևորեց Սեյեդ Ալի Խամենեիի դիտարկումները։ Նրա վստահեցմամբ, ինչպես նախկինում, ԻԻՀ համար ՀՀ սահմանների անխախտելիության հարցն ամենակարևորն է։

«Եթե չեմ սխալվում, ճանապարհների վերաբերյալ իրանական կողմն ուղիղ առաջին անգամ է նման դիրքորոշում հայտնում, որը կարևոր է, քանի որ, այդ դիրքորոշման հետ մեկտեղ՝ ենթադրվում է Իրանի աջակցությունն այդ հարցում ՀՀ դիրքորոշմանը։ Այսինքն՝ սա պետք է որ աջակցող հայտարարություն դառնա հայկական կողմի համար։

Այլ հարց է, թե ինչու է այս փուլում այդ մասին հայտարարվում, երբ տևական ժամանակ այս մասին անդրադարձերը կրում են բավականին դիվանագիտական փաթեթավորում»,- ասաց Սալամին։ Նա նաև գտնում է, որ Խամենեիի դիտարկումների հաջորդ մասը վերաբերում է ՀՀ-Արևմուտք հարաբերություններին։

«Իրանը նախընտրում է, որ Արևմուտքը չսահմանափակի ՀՀ հարաբերությունները ռեգիոնալ գործընկերների և հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասաց վերլուծաբանը։ Նրա խոսքով, Իրանի համար կարևոր է ՀՀ տարածքային ամբողջականությունը, այսպես կոչված, միջանցքի անթույլատրելիությունն ու հայ-իրանական հարաբերությունների խորացումն առանց Արևմուտքի ազդեցության։ «Կարծում եմ՝ օլիմպիական թեմատիկային անդրադարձը ևս պատահական չէր, որը ցույց էր տալիս հարաբերությունների սերտությունը, այն, որ ՀՀ-ն քրիստոնյա է, և թեման գուցե խորթ չլինի նաև հայկական կողմի համար, ինչպես նաև կապ ունի այստեղ հայ-ֆրանսիական հարաբերությունների հարցը, ամենայն հավանականությամբ»,- նկատեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>