Երևանն անտերության մատնելու մաստեր կլասս (տեսանյութ) Փաշինյանական Հայաստանի «ինքնիշխանությունը» չպետք է տարածվի «Զանգեզուրի միջանցքի» վրա Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են
18
Դավիթաշենում Եղվարդի խճուղին անցել է ջրի տակ Երևանը կրկին Վենետիկի է վերածվել Աղետն անխուսափելի է դառնում. Արարատ Միրզոյանը և Էրդողանը կհանդիպեն ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ. դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը հիշեցնելը ԱԺ-ն այսուհետ համարում է լկտի պահվածք Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է․ինչ կապ ունի Աղազարյանի որդին Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Անդրանիկ Թևանյան Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է Որքան շատ փող են հատկացնում քաղաքային իշխանությանը, այնքան վիճակն ավելի անմխիթար է դառնում.Մանուկ Սուքիասյան Փաշինյանի Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Պատերազմ Արցախում
Նորանկախ պատմության մեջ Փաշինյանն ամենավախկոտ ու անվճռական ղեկավարն է. Լևոն Զուրաբյան Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը Նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում. Արմեն Աշոտյան Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի նոր ատոմային ռեակտորի կառուցման հարցում, այլապես... Թե բա` արժանապատիվ տրանսպորտ Անվտանգության հատուկ միջոցառումներ՝ ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում Այսօր հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան Դավիթաշենում Եղվարդի խճուղին անցել է ջրի տակ Երևանը կրկին Վենետիկի է վերածվել Երևանն անտերության մատնելու մաստեր կլասս (տեսանյութ) Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած» Բարձրաստիճան պաշտոնյայի որդին հարվածներ է հասցրել պարեկին, բայց նրան չեն ձերբակալել. հաղորադգրություն Աղետն անխուսափելի է դառնում. Արարատ Միրզոյանը և Էրդողանը կհանդիպեն Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ. դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը հիշեցնելը ԱԺ-ն այսուհետ համարում է լկտի պահվածք Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն Քոչարյան Փաշինյանական Հայաստանի «ինքնիշխանությունը» չպետք է տարածվի «Զանգեզուրի միջանցքի» վրա Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է․ինչ կապ ունի Աղազարյանի որդին ՔՊ-ի ասֆալտապատման ձախողումը և բյուջեի մսխումը (տեսանյութ) Փաշինյանը կարող է համաձայնել Թուրքիայի պայմաններին․ Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը չունի ռազմավարություն և տեսլական․ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը EADaily-ին Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են Անվտանգության աշխատակիցը մոտենում է թիկունքից և Ռուբեն Հակոբյանի ուսից քաշում. Տեսանյութ Մի ճանապարհ կա Անկախության հռչակագիրը պահելու՝ օր առաջ ազատվել այս չարիքից. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. Կոչուբաև. Տեսանյութ «Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկի նոր նախագիծը (տեսանյութ) Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Անդրանիկ Թևանյան Վարդան Օսկանյան. Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու ու աբսուրդային պահանջներ է դնելու

Այս խմբակը թե՛ ինքն է հայտնվել թակարդում, թե՛ մեր ժողովրդին է խցկում այդ թակարդի մեջ

«Հրապարակը» գրում է. «Մինչեւ Փաշինյանն իր ԱԳ նախարարի հետ վայելում է ամառային հանգիստը, տարածաշրջանային զարգացումներն արագանալու միտումներ են ցույց տալիս։ Երկամսյա դադարից հետո Թուրքիայի Ազգային անվտանգության խորhրդի նիստ անցկացվեց՝ Էրդողանի գլխավորությամբ։ Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, նախօրեին կայանալիք նիստին քննարկվելու էր նաեւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն ու խաղաղության պայմանագիրը: 
Ուշագրավ զուգադիպությամբ, նույն օրը Հայաստանի ԱԽՔ-ն հանդիպեց ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ հայկական կողմը նշել էր նրա պաշտոնի միայն առաջին մասը՝ հավանաբար, ՄԽ-ն լուծարելու ադրբեջանական պահանջի համատեքստում։ Բոնո-ԱԽՔ հանդիպման մասին միայն պրոտոկոլային տեքստ տարածվեց, թե քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին: Թե կոնկրետ որ՝ չնշվեց։ Ամերիկյան կողմը, հիշեցնենք, խոսել էր «բարդ ընտրության եւ ծանր փոխզիջումների» անհրաժեշտության մասին, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է՝ միակողմանի զիջումների գնացող ՀՀ իշխանությունը պետք է նոր, էլ ավելի ծանր զիջումների պատրաստվի։ Թերեւս նկատի ունեն Սյունիքով ճանապարհը՝ «Զանգեզուրի միջանցք»-ը, որը թուրքական ռազմավարական ծրագիր է։

Արմեն Գրիգորյանը, ըստ հաղորդագրության, վերահաստատել է համապարփակ ու երկարատեւ խաղաղության գնալու հայկական կողմի հանձնառությունը: Այսինքն՝ ընդունել է ամերիկաթուրքական պայմանը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մի փոքր ավելին է հայտնել հանդիպման մասին։ «Այժմ եկել է ժամանակը` ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վեր հանել Հարավային Կովկասի սոցիալական եւ տնտեսական ներուժը»,- «Ազատությանն» ասել են դեսպանատնից։ Որ տարածաշրջանի տնտեսական ներուժն ԱՄՆ-ն կապում է, այսպես կոչված, կոմունիկացիաների հետ, նորություն չէ, եւ այդ մասին Օ՛Բրայենը պարզ ասել էր, իսկ որ միջանցքի բացումը Թուրքիայի նախապայման-ուլտիմատումն է ու կրկին քողարկվում է Հարավային Կովկասի տնտեսական զարգացման քողի տակ, քանիցս բաց տեքստով ու ամենաբարձր մակարդակով է հայտարարել Անկարան։

Օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս Էրդողանը խոսել էր այդ մասին, թե «Զանգեզուրի միջանցքի բացումը կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի եզրափակիչ քայլը եւ դրական արդյունքներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրների համար»։
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակ»-ին ասում է՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո, թուրքական հարյուրամյա երազանքի եւ պանթուրքական հեռահար ծրագրերի իրականացման համար որոշիչ հանգամանք է, պետք չէ զարմանալ, որ Թուրքիան ամեն քայլի կգնա եւ գնում է՝ դրան հասնելու համար: 
«Ադրբեջանի միջոցով այն դարձել է չարաբաստիկ խաղաղության պայմանագրի հանգրվանային քայլերից մեկը: Դրան են կապակցվում նաեւ հնարածին «ադրբեջանցի փախստականների» վերադարձի եւ նրանց անվտանգության ապահովման հարցերը: Դրանք թուրք-ադրբեջանական տանդեմն առաջ է բերել եւ բանակցային գործընթացի շրջանակներում քննարկման առարկա դարձրել մի հստակ նպատակով՝ ամենակարճ ժամկետներում Հայաստանի տարածքը վերածել թուրք-ադրբեջանական էթնոսի գերակայությամբ տարածքի՝ դրանով իսկ վերջ դնելով Հայաստանի՝ որպես հայի հայրենիքի հարցին: Այդպես են տեսնում նրանք «հայկական հարցի» փակումը: Դա վերջակետ կդնի ոչ միայն Արցախ հայերի վերադարձի խնդրին, այլեւ Արեւմտյան Հայաստանի ու Հայոց ցեղասպանության հարցի արծարծմանը՝ ընդհանրապես: Հիշենք Էրդողանի խոսքերը 44-օրյա պատերազմի ավարտի կապակցությամբ կայացած շքերթի ժամանակ՝ օսմանյան մարդասպաններին փառաբանելիս։ Այլ խնդիր է, թե ինչու է Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, շտապում եւ փորձում ի վերջո այդ միջանցքը բացել: Բազմիցս նշել եմ, որ արեւմտյան հեռահար ծրագրերի համար կրիտիկական է Հարավային Կովկասը Միջին Ասիային կապող լոգիստիկ օղակների ստեղծումը, ինչի մասին արդեն բացեիբաց խոսում են ամերիկյան քաղաքական շրջանակներից: Այդ ծրագրի համար կարեւոր է, որ կապուղիները շրջանցեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը: Այսպես կոչված, «միջանցքի» տրամադրումը նախապայման է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացման համար, առանց որի անհնարին է լինելու, մի կողմից, պահանջել ռուսական զինուժի դուրսբերումը Հայաստանից՝ «Թուրքիայից այլեւս սպառնալիք չկա» թեզի ներքո, մյուս կողմից, այն կարեւորագույն դեր է կատարելու ծանր սպառազինությունների տեղափոխման համար դեպի Արցախի օկուպացված տարածքներ՝ Իրանի դեմ հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելիս»,- բացատրում է դիվանագետը:

Աղաջանյանի խոսքով՝ Ադրբեջանը հանձնառություն ունի, որի համար էլ Արցախը զոհաբերվեց եւ որպես նվեր մատուցվեց Ադրբեջանին: Սակայն Ալիեւն ամենեւին ցանկություն չունի ի կատար ածելու իր հանձնառությունները, այսինքն՝ Իրանի դեմ ճակատ բացել, որը, ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում, որեւէ դրական ելք չի կարող երաշխավորել: Այդ է պատճառը, ըստ մեր զրուցակցի, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս խուսափել այդ չարաբաստիկ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ առաջադրում է հարցեր, որոնք, մի կողմից, խիստ ցավոտ են թե՛ Հայաստան պետության, թե՛ հայ ժողովրդի համար, մյուս կողմից՝ իրականացման համար տեւական ժամանակ են պահանջում: 

«Նա հույս ունի, որ կկարողանա, ի վերջո, խուսափել այդ հանձնառություններից, սակայն Արեւմուտքը շտապում է: Դրա վկայությունն են նաեւ Լոնդոնում հանդիպման փորձը, Լուի Բոնոյի այցը եւ ակտիվ ջանքերը՝ ինչ-որ թուղթ ստորագրելու, որը հնարավոր կլինի ներկայացնել խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի ներքո: Հընթացս նաեւ հերթական զիջումներ են պարտադրվում հայկական կողմին: Ցավոք, մեր երկրի կառավարման ղեկին նստած անձը եւ նրան շրջապատող խմբակը թե՛ իրենք են հայտնվել թակարդում, որից ելք չեն տեսնում, բացի պարտադրանքները բավարարելը, թե՛ մեր ժողովրդին են խցկում այդ թակարդի մեջ: Արեւմուտքը շտապում է, որովհետեւ բոլոր ճակատներում կորցնում է: 
Այդ կենտրոնների համար կենսական է դարձել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումը, որը կարող է շրջադարձի հանգեցնել ուկրաինական ճակատում: Կենսական է դարձել նաեւ Իրանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելը, որը շրջադարձային կդառնա իսրայելական ճակատում: Այս ամենում հանգուցային են դարձել Սյունիքն ու դրանով անցնող ճանապարհը: Նրանց պետք է այդ հարցերը լուծել, որպեսզի մոտավորապես օգոստոսի կեսերից նախատեսվող մի վերջին հուժկու հարվածի՝ ռազմական քայլերի համար բարենպաստ պայմաններ ստեղծեն ու ապահովեն դրա հաջողությունը՝ ինչպես Ռուսաստանի ամբողջ պարագծով թեժ կետեր ստեղծելով, այնպես էլ Իրանի դեմ նման թեժ կետեր ստեղծելով: 

Արդեն արաբական աշխարհը սկսում է համախմբվել, իսկ դա նշանակում է Իսրայելի պարտություն եւ ամերիկյան ազդեցության նվազում Մերձավոր Արեւելքում: Դա բերելու է նաեւ այդ տարածաշրջանում թուրքական դերակատարման նվազման: Հաջողության պարագայում նրանք հույս ունեն վերականգնել Արեւմուտքի խարխլված աշխարհաքաղաքական դիրքերը՝ կրկին անգամ հեգեմոնիայի շարունակման համար հող նախապատրաստելով»,- աշխարհաքաղաքական խաղն այսպես է տեսնում փորձառու դիվանագետը, ում կարծիքով, թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը շատ լավ են հասկանում այս քայլերի կործանարար հետեւանքներն իրենց պետությունների համար: 

Սա է պատճառը, որ, ըստ մեր զրուցակցի, նրանք չափազանց զգուշավոր ու մտածված գործողություններով, արդեն երրորդ տարին, չեզոքացնում են այդ քայլերը՝ ի դերեւ հանելով անգլոամերիկյան կազմաքանդիչ ծրագրերը: Մինչդեռ ՀՀ իշխանությունների ձեռամբ, մեր պետությունն ու մեր ազգը դրվել են այդ ծրագրերի զոհասեղանին․ արդեն իսկ Արցախը կորսվել է, գոյաբանական սպառնալիքի տակ է հայտնվել Հայաստանը՝ որպես հայի հայրենիքի վերջին պատառ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan