Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը քիչ է մնացել վրաերթի ենթարկի հերթական քաղաքացուն
Դիտել նաև
Փաշինյանի հին ընկերները արտոնյա՞լ են
Ստի ու կեղծիքի 6-ամյակ․ 7or TV
Ինչո՞ւ են ԱՄՆ-ի կոնգրեսականները ժամանել Հայաստան
ՔՊ առանձին դեմքեր, հեծանվորդին կից արբանյակներ. նրանց վրա է դրված «ԵՄ-ին անդամագրվելու» խաղարկումը. Տիգրան Աբրահամյան
Փաշինյանը բացառապես միանձնյա որոշումներ է կայացնում ու իր թիմակիցների տեսակետը հաշվի չի էլ առնում
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։ Սրանք երբեք չեն ուղղվի…։
Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Լեո-Պարոնյան խաչմերուկում 2022 թ. ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։