Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար
«Հրապարակ»-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչ է կատարվում Վ․ Բրյուսովի անվան համալսարանում՝ այսօր մեկնարկած դասադուլի համատեքստում։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսովի համալսարանի ղեկավարությունը կոպտորեն խախտել են խաղաղ հավաքներ, անելու, այդ թվում՝ դասադուլի դիմելու բազմաթիվ ուսանողների սահմանադրական իրավունքն ու ազատությունները:
Երբ երթը մոտեցավ այդ բուհին, մի շարք ուսանողներ կարողացան միանալ համաժողովրդական ընդվզմանը, իսկ մյուսների առաջ դուռը փակվել էր ու դրվել ոստիկանական ուժեղացված հսկողության տակ:
Պարզվում է, որ բուհի ներսում էլ վարչակազմի ներկայացուցիչներն իրենց շատ վատ են դրսևորել: