«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում

Թուրքական «անտեսանելի ձեռքը» Բեռլինում Բայրամովի և Միրզոյանի բանակցություններում (տեսանյութ)

2023 թվականի սցենարը կրկնվում է միլիմետրի ճշգրտությամբ:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Հայ-ադրբեջանական բանակցությունները երկար տարիներ ուղեկցվել են շփման գծում տեղի ունեցող միջադեպերով: Իրավիճակը մնացել է անփոփոխ նաև 2020 թվականից հետո. դիվանագիտական ճնշումը Ադրբեջանը համատեղում է ռազմական ճնշումների հետ։
Երկար դադարից հետո Բեռլինում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, և բավական չէ, որ այդ բանակցությունները տեղի են ունենում Սումգայիթյան ողբերգության հերթական տարելիցի օրը, հենց այսօր էլ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։
Բեռլինի բանակցություններում կա ևս 2 նրբություն. ինչպես նախկինում Ադրբեջանը ցանկանում էր, բանակցություններն ընթանում են առանց միջնորդների, այնպես էլ բանակցություններին մասնակցում է նաև Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը, որպես Թուրքիայի հետ բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ, առաջին անգամը չէ, որ մասնակցում է Երևանի և Բաքվի բանակցություններին։ Դա եղել էր նաև 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում։ Դեռ 2023 թվականին արդիական էին հետևյալ հարցերը՝ ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ նպատակով և ի՞նչ կարգավիճակով է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին։ Արդյոք հայ-թուրքական հարաբերություններն ընդգրկված են հայ-ադրբեջանական բանակցություններում, արդյոք այս երկու գործընթացները փոխկապակցված են։
Դեռևս 2023 թվականի մայիսին ակնհայտ էր, որ Ռուբինյանի ներկայությունը Վաշինգտոնում Երևանի և Բաքվի բանակցություններին պայմանավորված էր նրանով, որ գործընթացի շրջանակներում հաշվի էին առնվել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Կարևոր է նաև հիշել, թե ինչ հաջորդեց 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած բանակցություններին։ Հունիսին Հակարիի կամրջի վրա կասկածելի միջադեպ տեղի ունեցավ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում դրոշը բարձրացնելու փորձով, որին փորձեցին հակազդել ռուս խաղաղապահները (չնայած Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն այլ կերպ է ներկայացրել իրականությունը և ռուսներին մեղադրել է Ադրբեջանին օգնելու մեջ), որից հետո կամրջի վրա կրակոցներ էին հնչել, և դրանից հետո Ադրբեջանն ամբողջությամբ փակել էր Լաչինի միջանցքը։
Իսկ ընդամենը մի քանի ամիս անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցից հետո, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, ինչն ավարտվեց էթնիկ զտումներով և հայերի արտաքսմամբ իրենց պատմական հայրենիքից։
Կրկին նշենք, որ 2023 թվականի իրադարձությունների շղթայում կարևոր հանգրվանը հենց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն էին, որոնց ուշադրության կենտրոնում էր նաև թուրքական տարածաշրջանային շահերի պահպանման հարցը։ Եվ ահա Արցախի անկումից հետո իրավիճակը կրկնվում է միլիմետրի ճշգրտությամբ, չեն փոխվում անգամ գործող անձինք և նրանց գործողությունների ալգորիթմը․․․
Ինչ վերաբերում է բանակցային ողջ գործընթացի տրամաբանությանը, ապա պետք է հստակ արձանագրել, որ եթե մենք շարունակենք տեսնել Արևմուտքի հովանու ներքո Ադրբեջանի համաձայնությամբ բանակցությունների ակտիվացմանը, դա կնշանակի, որ Բաքուն, ինչպես 2023 թվականին, այնպես էլ հիմա ուզում է ստանալ ամեն ինչ:
Եթե 2023-ին «ամեն ինչ» դա Արցախն էր, ապա հիմա «ամեն ինչ» կարող է լինել արդեն Հայաստանը… Ի վերջո, հենց այս քաղաքական նախագծով էլ արտահերթ ընտրությունների գնաց Իլհամ Ալիևը 2024 թվականի փետրվարին․․․
Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>