ԿԸՀ-ն ստիպված կլինի առանձին տեղամասի վերաքվեարկություն նշանակել, թեպետ դատարանը մերժել է ԲՀԿ հայցերը «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ. Հովհաննիսյան
14
ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ «Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշումները. դիմում ենք մուտք անելու նաև ԿԸՀ». Արամ Օրբելյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ձևավորի. Ստեփան Դանիելյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Պատերազմ Արցախում
ԿԸՀ-ն ստիպված կլինի առանձին տեղամասի վերաքվեարկություն նշանակել, թեպետ դատարանը մերժել է ԲՀԿ հայցերը ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան Ինչպիսի՜ անակնկալ. «Թութը թափում ենք՝ հարցը հրատապ է. գյուղի 70 տոկոսը կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք լուծեն». Արմաշի բնակիչ «Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշումները. դիմում ենք մուտք անելու նաև ԿԸՀ». Արամ Օրբելյան Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցը Փաշինյանի դեմ. Հետք Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ. Հովհաննիսյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ձևավորի. Ստեփան Դանիելյան Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ

Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին. Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ, այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

«Խոսքի ազատության իրավունքով, խնդրում եմ, պարզապես լռեք։ Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ։ Պահքը առիթ է՝ լռության մեջ դիտարկելու մեր նախընթաց կեցությունը և փրկելու այն, ինչ իսպառ դեռ չի կորսվել, սրբագրելու և շտկվելու հանուն ապագայի։
 
Ո՞ւր պիտի հասնենք՝ ոտքի կոխան անելով անխտիր ամեն ինչ, արժեզրկելով ամեն սրբություն ու արժեք, մակերեսային և պարզունակ դարձնելով մեր ազգի անցյալի և ներկայի նվիրական մղումներն ու ձգտումները, վիճարկելով մեր գոյության իրավունքը։
 
Ի սեր Աստծո, կանգ առեք և գեթ առժամանակ լռեք։ Այն, ինչ տեսնում ենք, հոգեմտավոր սպանդ է, գրեթե ազգային ինքնասպանություն, մի ճահիճ, որն իր տիրույթում հայտնվածին երբեք առիթ չի տալիս փրկության։ Նկատելի մրցավազքի մեջ ոչինչ և ոչ մեկի չեք փրկի, եղածն էլ կկորցնենք։ Դրա իրավասությունը ոչ մեկին մեր ժողովուրդը չի ընծայել։
 
Սիրելիներ, մեր այսրոպեական հաղթանակները, որքան էլ որ թանկ ու գոհացուցիչ կարող են թվալ, արժեք չունեն և հաջորդ իսկ ակնթարթին՝ պատեհ կամ անպատեհ, վերաճում են նոր ողբերգության, պատճառում նոր ցավ և հուսալքություն։
 
Ի սեր Աստծո, կանգ առեք և մի ընկեք համընդհանուր հորձանապտույտի մեջ, ինչն անկարող է դարձնում մոլորեցուցիչ գաղափարական մեգի մեջ նշմարել ճշմարիտ ուղին։
 
Պետք է լռել, չհայհոյել, չայպանել, չվիրավորել, չհպարտանալ, չվատաբանել, չպիտակավորել, չզազրախոսել՝ այս բոլորը մեղք են, պետք է պարզապես լռել, հանդարտվել ու այդպիսով ունակ կլինենք ազգովի, ամենքս զատորոշելու այլ ձայներ, որոնք իսկ կուղենշեն անձնական և հավաքական վերընթացի ցանկալի ուղին։ Հենց լռության մեջ, ի վերջո, կարող եք լսել Աստծո՝ Արդարության, Սրբության և Ճշմարտության ձայնը։
 
Լուռ մնալը ևս պահեցողություն է։ Պետք է կարողանալ լռել, որպեսզի ատակ լինենք պատասխանատվությամբ իրագործելու ապագա հաղթություններն երաշխավորող վեհ առաքելությունը՝ ազգային ցանքը, որպեսզի մեր տեսակի ցորյանը լինի առողջ, ազնիվ, հասուն և բարեբեր։
 
Բարի պահեցողություն»,- նշել է Տեր Վահրամը։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>