«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
«Եթե նրան լսեին, կպատկերացնեին, թե Ռեմբոյի թոռն է». Բորիս Մուրազի Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը» ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։

Փաշինյանի նոր «զրոյական կետը» կզրոյացնի՞ արդյոք Հայաստանը (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Ирония судьбы, или С лёгким паром!» մեզ տվեց մի արտահայտություն, որը շատ առումներով համապատասխանում է մեր իրականությանը, միայն թեթև վերափոխմամբ: Եթե Էլդար Ռյազանովի հերոսներն ասում էին, որ «Каждый год 31 декабря мы с друзьями ходим в баню», ապա Հայաստանի դեպքում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ յուրաքանչյուր նոր քաղաքական ցիկլ սկսում է հարաբերությունների և բանակցությունների «զրոյական կետի» մասին արտահայտությամբ։
2019 թվականի ապրիլին (Դուբայում Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումներից հետո) Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանության գալուց հետո ինքը «ոչ թե ՀՀ նախորդ ղեկավարի կետից է բանակցությունները շարունակել, այլ սկսել է բանակցությունները սեփական կետից։ » Այսինքն՝ 2019 թվականին Փաշինյանը հրապարակայնորեն զրոյացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ողջ ժառանգություն, և դրան հաջորդած բոլոր գործընթացները Փաշիյանի անձնական պատասխանատվության շրջանակներում են։
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցում էր իր «զրոյական կետից» և բանակցում «այն ինչ ուզում էր»՝ հայտարարելով, որ Հայաստանը գործնականում ապացուցել է, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Նա գնեց զենքեր, որոնք կա՛մ անմիջապես ոչնչացվեցին 44-օրյա պատերազմի մեկնարկին, կա՛մ երբեք չմտավ մարտի դաշտ, ինչպես Սու-30ՍՄ կործանիչները։ Արդյունքում՝ մենք ստացանք պատերազմ, պարտություն, ձախողում բանակցային գործընթացում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից և Արցախի Հանրապետության անկում՝ գրեթե մեկ տարվա շրջափակումից հետո։
2020 թվականի նոյեմբերի 9-ից և հատկապես 2021-ի արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը, բայց մենք դարձյալ ստացանք պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ, պարտություն։
Սակայն, դատելով դեկտեմբերի 14-ի հայտարարությունից, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դասեր չքաղեց 2020-ին տեղի ունեցածից, Արցախի հետ կատարվածից, այլև շարունակում է իրականացնել ճիշտ նույն քաղաքականությունը, որը մեզ հասցրեց ազգային փլուզման 2020 և 2023 թվականներին։
Այս անգամ, առանց Արցախի, Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին տեղի ունեցած գերիների փոխանակումը «կարելի է «զրոյական կետ» համարել Երևանի և Բաքվի հարաբերություններում։
Մի կողմ թողնենք, որ այս հայտարարությամբ Փաշինյանը «զրոյականացրեց» դեռևս Ադրբեջանում գտնվող մի քանի տասնյակ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և նշենք, որ Փաշինյանի «զրոյականացումը» Ադրբեջանի շարունակվող պահանջների ֆոնին, Եվրահանձնաժողովի ղեկավար Շառլ Միշելի անորոշ հայտարարությունների ֆոնին, թե իրականության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը» կարող է միջազգային երաշխավորներ չունենալ, մենք կարող ենք նշել, որ «զրոյական կետը» այս համատեքստում նշանակում է բանակցությունների շարունակություն՝ ադրբեջանա-թուրքական օրակարգով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, ապա և՛ Ալիևը, և՛ Էրդողանը, և՛ թուրք ու ադրբեջանցի մի շարք պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, թե այս պահին ինչ են ուզում Հայաստանից.
— Արցախի հարցի վերջնական փակումը՝ Արցախի անվերապահ ճանաչումն Ադրբեջանի կազմում, ինչպես նաև ապագայում «հայկական ռևանշիզմի դեմ» երաշխիքների ամրագրում.
— Այսպես կոչված անկլավների անվերապահ հանձնում Բաքվի վերահսկողությանը.
— Հայաստանը պետք է ապահովի, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների «վերադարձը» Հայաստանի Հանրապետություն.
— Ադրբեջանի մի հատվածի և Նախիջևանի կապը Հայաստանի տարածքով. այդ հաղորդակցությունների կառուցման ծախսերը պետք է հոգան Հայաստանը կամ Եվրամիությունը, և հետագայում դրանք պիտի գործեն առանց մաքսային խոչընդոտների (Ալիևը փաստացի միջանցք է պահանջում, բայց այլ ձևակերպմամբ, որպեսզի չխանգարի Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ խաբել հայ ժողովրդին). Ի դեպ, Հայաստանով հենց միջանցքի պահանջը նախօրեին փաստացի հաստատել էր նույն Շառլ Միշելը.
— Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ինչը հնարավորություն կտա հռչակել «Չորրորդ հանրապետության ստեղծումը»՝ դրանով իսկ հրաժարվելով Անկախության ներկայիս հռչակագրից.
— Հայկական ատոմակայանի փակում.
— «Ղարաբաղի օկուպացիայի» տարիներին «Հայաստանի կողմից Ադրբեջանի տնտեսությանը հասցված վնասի փոխհատուցման» վճարում։

Արդեն մեկ անգամ չէ, որ նշվել է, որ Բաքուն, Անկարան և հավաքական Արևմուտքը շտապում են «զրոյացնել Հայաստանը», քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի հարցով, և այդ շտապողականությունը ուժեղանում է ուկրաինական զորքերի իրավիճակի վատթարացման և Ռուսաստանի Դաշնության զորքերի՝ ողջ ճակատով առաջխաղացման հետ։
Թե ինչ կլինի Ալիևի, Էրդողանի և հավաքական Արևմուտքի պահանջների կատարումից հետո, դժվար չէ կռահել, և ամեն ինչ կարող է ավարտվել նրանով, որ Փաշինյանը մեկ այլ բունկերից ստորագրի «Հայաստանի Հանրապետության պետականության լուծարման» փաստաթուղթը, և հետո հայտարարի, որ «Ռուսաստանի Դաշնության լուծարմանը այլընտրանք չկար»:
Թուրքիան և Ադրբեջանը սպասում են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կզրոյացնի Հայաստանը: Թե ինչ է ակնկալում հայ ժողովուրդն ու նրա ռազմաքաղաքական վերնախավը, հայտնի է միայն իրենց…
Այս իրավիճակում աչքի է զարնում ոչ միայն այն, որ «կուլիսային մոդերատորները» չեն փոխում անգամ սցենարն ու դրա մասնակիցների «ռեպլիկնետը», այլ նաև այն, որ Հայաստանի ղեկավարությունը և նրա մոտեցումները միջազգային քաղաքականության նկատմամբ նույնպես չեն փոխվել, և տարօրինակ է, որ հայ հասարակության մեջ այս բոլոր պայմաններում ինչ-որ մեկը դեռ կարծում է, որ Փաշինյանի ներկայիս քաղաքականության վերջնական արդյունքը կարող է ինչ-որ կերպ տարբերվել 2020 թվականին տեղի ունեցածից։ Բայց այս քաղաքականության հիմնական զոհը լինելու է արդեն հենց Հայաստանը…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>