Ալավերդիում ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել
Փաստ» օրաթերթը գրում է.
«Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթման «օպերացիային» զուգահեռ ուշագրավ տեղեկություններ են ստացվում ոչ միայն քպականների, այլև ոստիկանների պահվածքի հետ կապված։ Ի մասնավորի, կան տեղեկություններ, որ նիստի նախորդ օրը Երևանից և Վանաձորից Ալավերդի է տեղափոխվել մի քանի հարյուր ոստիկան՝ քաղաքում «կարգ պահպանելու», իսկ իրականում ՔՊ-ի շահերը պաշտպանելու նպատակով։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել և ցանկացած դրվագի արձագանքել են ընդգծված կոպտությամբ։ Հատկապես աչքի են ընկել ոստիկանների գործողությունները ղեկավարող «շեֆական» կազմի ներկայացուցիչները։ Թերթի տեղեկություններով, գոնե երեկվա երեկոյի դրությամբ ոստիկանական ուժերը դեռ Ալավերդիում էին՝ հնարավոր զարգացումներն ու գործընթացները ճնշելու նպատակով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում