Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Ալիևն էլ գիտի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի էջը փակված չէ. Տիգրան Թորոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը 168. am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում վերլուծել է առկա իրավիճակը՝ հատկապես արտաքին-քաղաքական իրողությունների հետ կապված: 
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ելույթ ունենալով՝ ասել է, որ Հայաստանում քննարկվում է արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը: Ի՞նչ է դա:
«Արտադաշինքային պետություն» նշանակում է՝ կամավոր պետությունը ստանձնում է որևէ դաշինքի մաս չկազմելու պարտավորություն, ինչպիսին, օրինակ, Շվեյցարիան է։ Բայց դա միշտ չէ, որ հնարավոր է անել։ Խոսում են, որ թեման քննարկվում է հասարակական կազմակերպությունների՝ քաղաքացիական հասարակության հետ, բայց չի խոսվում մասնագետների մասին։ Ցավոք, այսօր երկրի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնում են մարդիկ, ովքեր չունեն գիտելիք ու փորձ։ Արտադաշինքային պետության մոտեցում էր ժամանակին որդեգրել նաև Թուրքմենբաշին, բայց ելնելով իրենց պետության իրողությունից։ Այն, ինչ մեր պարագայում է արվում, պարզապես լուրջ չէ«,-նշում է Տիգրան Թորոսյանը
Հարցազրույցի հիմնական ձևակերպումները.
ՌԴ-ն, իհարկե, շատ սխալներ է արել, բայց դա չի նշանակում՝ պետությունների փոխհարաբերություններում պետք է անցնել փողոցի ճղճղացող, իրար վերջին բառերով վիրավորող կանանց ռեժիմին։ Ռուսաստանի հետ պետք էր խոսել, հարցեր տալ, բայց դրա համար ձևեր կան։

Հետխորհրդային տարածքում Հայաստանը եղել է այն երկիրը, որը փորձել է քիչ թե շատ հավասարակշռություն պահպանել եվրոպական տարածքում ու ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Դա իր արդյունքը տվել է։ Այսօր բոլորովին այլ է իրողությունը։

Ավելի վատ հարաբերություններ, քան Հայաստանի հետ, այսօր որևէ հետխորհրդային պետության հետ Ռուսաստանը չունի, անգամ Վրաստանի հետ չունի նման վատ հարաբերություններ։

Ուղղակի սրան-նրան հաճոյանալով՝ երբեք ոչինչ չես ստանում։ Դու պետք է քաղաքական գործոն լինես։ Մենք այսօր գործոն չենք։ Հայաստանին չեն հարգում, Հայաստանի ուսին երբեմն թփթփացնում են, ուրիշ ոչինչ
։

Երբեք զենքի գործարքները դեռ ավարտին չհասած՝ դրանց մասին չեն բարձրաձայնում։ Անում են՝ լուսանկարվելու համար, ինչպես ժամանակին Су-31CM ռազմական օդանավերի դեպքում եղավ՝ Փաշինյանը լուսանկարվեց… Կարելի է խոսել ու լուսանկարվել, բայց դա մեր բանակին ոչինչ չի տալու։ Երբ չկա գիտելիք ու փորձ, նկարվելուց այն կողմ գործն առաջ չի գնում։

Իհարկե, Հայաստանը դատապարտված չէ անընդհատ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալ, որովհետև, ցավոք սրտի, անգամ ռուսներն այնքան են դրան սովորել, որ օգտագործում են հետևյալ ձևակերպումը՝ «Հայաստանն ո՞ւր պիտի փախչի»։ Բայց դաշնակցային հարաբերությունները երկար ժամանակ և լուրջ աշխատանք են պահանջում։ Այնպես չի լինում, որ դու որոշեցիր, դուրս եկար մի դաշնակցային հարաբերություններից ու արագ մտար մյուսի մեջ։ Նման բան հնարավոր չէ:

Տարածքային ամբողջականությունն ընդամենը ՄԱԿ-ի անդամ պետության համար պարտավորություն է ՄԱԿ-ի անդամ մյուս պետության նկատմամբ, որ չի հարձակվի նրա վրա ու տարածքներ չի բռնակցի։ Այս իշխանությունները չեն հասկանում՝ ինչ բան է տարածքային ամբողջականությունը
։

Պետությունը լուրջ բան է, ճղճիմ հարաբերությունների մակարդակի իջեցնելու գործիք չէ։ Մենք 32 տարվա պետություն ենք, բայց մեր խոսույթը նույնն է, ինչ 1980-ականներին։ Ոչ մի առաջընթաց չկա։

Հիմա կարողանում են կեղծել այն ամենը, ինչ եղել է ընդամենը մի քանի տարի առաջ։ Բայց փաստեր ու փաստաթղթեր կան, որոնք, ի վերջո, մի օր սեղանին են դրվելու։

Այդ ո՞ր գաղափարախոսության հիման վրա է Հայաստանը փոխում իր արտաքին քաղաքական կուրսը։ Եթե կա գաղափար, ներկայացրեք։

Առանց հասկանալու՝ մեկ դառնում են մոլի եվրոպասեր, մեկ՝ ռուսամետ։ Որևէ գիտելիք չունեցող մարդիկ այսօր հայտնվում են բրյուսելներում, լոնդոններում, փարիզներում, լուրջ դեմքերով լուսանկարվում են…

2007թ․ Մինսկի խմբի համանախագահները մեջտեղ բերեցին ինքնորոշման իրավունքի սկզբունքը ու դրան տեր էին մինչև 2021թ․հունիսը։ Հիմա ընդհանրապես ոչ ոք չի խոսում դրա մասին, անգամ Ֆրանսիան։ Ինչպե՞ս եղավ, որ 13 տարի շարունակ փաստաթղթեր էին մշակում, ու հիմա ոչ ոքի դա պետք չէ։

Այդպես եղավ, որովհետև տեր չկա։ Դա Հայաստանի վերաբերմունքի պատասխանն է։ Չկա սեփական խնդիրներին ու գաղափարներին տեր կանգնելու մոտեցում։ Եթե Հայաստանը դա չի անում, ինչի՞ պիտի ուրիշներն անեն։ Հայաստանին արհամարհում են, որովհետև տեր չկա, Հայաստանի իշխանությունը չի խոսում դրա մասին։
 

Բա եթե Ալմա Աթայի հռչակագիրն այնքան ուժ ուներ, որ չէր թողնում՝ Արցախն ինքնորոշվի, բա ի՞նչ էին անում 2007-ից մինչև 2021 թվականները։ 

2020թ․ պատերազմից հետո մենք շատ լավ հնարավորություն ստացանք՝ Արցախի անկախությունը ճանաչելու։ Դրա համար պետք էր աշխատել միջազգային կազմակերպությունների հետ, խոսել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, բայց ոչինչ չարվեց։ 

Իհարկե, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրն իրավական որևէ ուժ չունի։ Միակ բանը, որ կլիներ իրական վավերացում, եթե Արցախում հանրաքվե անցկացվեր։ Իսկ դրան, բնականաբար, Ադրբեջանը չէր գնա:

Ինչպես յուրաքանչյուր իշխանության, այնպես էլ այս իշխանության ժամանակը սահմանափակ է։ Եվ երբ իշխանության գա հայրենիքի գիտակցում, գիտելիք ու փորձ ունեցող իշխանություն, այս հարցերը նորից սեղանին են լինելու։ Խոսքն Արցախի անկախության կամ ինքնորոշման իրավունքի մասին է։ Ոմանք կարող են նույնիսկ քմծիծաղ տալ, բայց Արցախի ինքնորոշման իրավունքի էջը փակված չէ։

Նա, ով խոսում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու մասին, պետք է ունենա նաև երկրորդ կետը՝ Արցախի անկախության կամ ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը։ Հակառակ դեպքում դա կնշանակի մարդկանց տանել ու նոր աղետի մեջ գցել։ Թուրքերը լավ հիշողություն ունեն։ Ալիևը հիշում է, որ քիչ էր մնացել՝ Արցախը ճանաչվեր ու դառնար ՄԱԿ-ի անդամ պետություն։ Նա կփորձի դա թույլ չտալ ու հարցը հիմա փակել մեկընդմիշտ։

Ես ավելի քան համոզված եմ, որ Ալիևն ու Էրդողանը ոչինչ չեն կարող անել որևէ մեկի՝ իշխանության մնալ-չմնալու համար։ Դա Հայաստանի ժողովրդի ու քաղաքական ուժերի ներքին խնդիրն է։

Եվ Արցախի, և Հայաստանի Հանրապետության խնդիրն այժմ կենտրոնացել է Երևանում։ Չգիտեմ՝ քաղաքական ուժերը կհասկանա՞ն՝ ինչ է տեղի ունեցել։ Այսօր նոր որակ, գիտելիք ու կարողություն է պետք։ 

Մեր իշխանությունը ոչ միայն իրեն տիրոջ պես չի պահում, այլև ով ինչ ուզում է, այս իշխանությունը նվիրում է։

Ես վստահ եմ՝ Եվրոպայում 10 մարդ չեք գտնի, ով գիտի Շառլ Միշելի անունը։ Միակ բանը ֆոն դեր Լայենի հետ գզվռտոցն էր, թե ով է ավելի բարձր պաշտոն զբաղեցնում։ 

Բոլորն էլ տեսնում են՝ անտեր մի մաս է մնացել, ամեն մեկն ուզում է Հայաստանից փախցնել իրենը։

Եթե անգամ ստորագրվի ինչ-որ բան՝ «Խաղաղության պայմանագիր», դա չէ կարևորը։ Ավելի կարևոր է՝ո՞վ է գալու, ինչպե՞ս, ինչպե՞ս է աշխատելու պետական համակարգը։ Մեր խնդիրն այն է՝ ինչպիսի՞ն է լինելու վաղվա Հայաստանը։ Արդյո՞ք Հայաստանում ձևավորվում են քաղաքական ուժեր, ովքեր պատրաստ են այդ ծանր բեռը տանել։

Այն կուսակցությունները, որոնք այսօր չեն արձագանքում Հայաստանի խնդիրներին, իրենք են փակում իրենց։ Հայաստանը լուրջ վերափոխումների կարիք ունի։ Սրա մասին ոչ ոք չի խոսում։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կա, բայց այն իրավական ուժ չունի։ Այնտեղ արդեն անելու բան էլ չկա։ Մնացել է չարաբաստիկ Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Ալիևն ու Էրդողանն ինչ հայտարարում են, Հայաստանն անում է։ Ինչպես ողջ այս ընթացքում, հիմա էլ Փաշինյանի քայլերը տրամաբանությունից զուրկ են։ Հայաստանի խնդիրը ոչ թե այդ ճանապարհի բացվել-չբացվել է, այլ այն, որ հայտարարի՝ ոչ թե ռուսները, այլ իրենք են վերահսկելու ճանապարհը։

ՀՀ վարչապետի ո՞ր լիազորության հիման վրա հանձնվեցին Քարվաճառն ու Քաշաթաղը։ Հայտարարվում էր՝ բոլորը կանգնում են իրենց տեղերում։ Ո՞ւր է, կանգնա՞ծ են իրենց տեղերում։ Նոյեմբերի 9–ի հայտարարության այն կետերն են կատարվել, որոնք օգտակար են Ադրբեջանի համար։

Եվլախում բանակցություններ չեն եղել․ մի կողմը գնացել է, որ լսի՝ ինչ է իրեն թելադրում մյուս կողմը։ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը սովորական թղթի կտոր է, որը ոչ մի արժեք չունի։

Փախստականի կարգավիճակը կարևոր է Արցախի պետության վերականգնման տեսանկյունից։ Այդ կարգավիճակը պետք է, որ ասվի՝ այս մարդկանց հայրենիքն այլ տեղ է։ Արցախցիների հետ պետք է աշխատել։ Հակառակ դեպքում մարդիկ կվերցնեն իրենց կարգավիճակն ու կհեռանան այստեղից։ Նրանց պետք է հասցնել, որ Արցախը հնարավոր է հետ բերել, ծանր աշխատանքով, շատ ավելի բարդ, քան դա հնարավոր էր մինչև սեպտեմբերի 19-ը, բայց հնարավոր է։

Քանի՞ անգամ եք լսել, որ Հայաստանի իշխանությունները խոսեն Ադրբեջանից հայ փախստականների մասին, որոնց թիվը մի քանի անգամ ավելի մեծ է, քան ադրբեջանցի փախստականներինը։ Չկա՛։ Ո՛չ մի անգամ։ Հենց սա է ուժ տալիս Ադրբեջանին։

Ժողովրդին մեղադրել պետք չէ։ Այդ ժողովրդին գաղափար տվող է պետք, առաջնորդ, ու նա կդառնա այն ժողովուրդը, որը 1990-ականներին էր՝ հաղթանակ կերտող, ազգային գաղափարներով առաջնորդվող։

Որևէ նորմալ մարդու համար Արցախի պետականության վերականգնումը չի կարող նպատակ չլինել։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>