Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
9
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ)

Ինչո՞ւ է սրընթաց անկում ապրում ամերիկյան դոլարի արժեքը ողջ աշխարհում

Ամերիկյան Newsweek  պարբերականի վերլուծաբան Հյու Քեմերոնի կարծիքով, Թրամփի կառավարման շրջանում ամերիկյան դոլարն անկում է ապրել արդեն  մոտ 10 տոկոսով:

Ըստ նրա՝ դրա պատճառն այն է, որ ներդրողները հրաժարվում են դոլարից և դոլարային ակտիվներից, ինչպիսիք են գանձապետական ​​պարտատոմսերը, ինչը պայմանավորված է գնաճով, պետական ​​պարտքի աճով և հարկաբյուջետային անպատասխանատվության նշաններով։

Բացի այդ, Թրամփի քննադատությունը ամերիկյան Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ) կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, անորոշություն է սերմանել Ամերիկայի ֆինանսական  համակարգի նկատմամբ: Երկար ժամանակ անվտանգ ապաստան համարվող դոլարը  այժմ վստահության համաշխարհային ճգնաժամ է ապրում:

«Կարճաժամկետ հեռանկարում տրամադրությունները, շուկայական դիրքերը և այն, թե ինչպես են ընկերությունները հեջավորում (ապրանքային և արժութային բորսաներում ռիսկերի ապահովագրման մեթոդ-խմբ.) արժութային ռիսկերը, կարող են զգալիորեն ազդել դոլարի փոխարժեքի վրա», - Newsweek-ին ասել է Oxford Economics-ի ԱՄՆ գլխավոր տնտեսագետի տեղակալ Մայքլ Փիրսը։ «Տարվա սկզբին շատ միջազգային ներդրողներ շարունակում էին գերակշռել դոլարային ակտիվներում, սակայն այս միտումը շրջվել է տարվա առաջին կեսին ԱՄՆ-ի համար ավելի հոռետեսական հեռանկարի ֆոնին՝ աշխարհի մնացած մասի համեմատ»։

Ըստ վերլուծաբանի, Թրամփի վարչակազմի ներսում կա հստակ գաղափարական բաժանում թույլ և ուժեղ դոլարի առավելությունների վերաբերյալ: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պաշտպանում էր ԱՄՆ դոլարի ուժը և գլոբալ կենտրոնական դիրքը պահպանելու գաղափարը, որը Թրամփը պարբերաբար կրկնել է։

Մինչդեռ, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նախկինում դատապարտել է դոլարի գերիշխանությունը և դրա՝ որպես աշխարհի առաջատար պահուստային արժույթի կարգավիճակը՝ որպես խոչընդոտ ամերիկացի արտադրողների և արտահանողների համար: Թրամփի կողմից Դաշնային պահուստային համակարգի խորհրդում նշանակված Սթիվեն Միրանը վաղուց իրեն դիրքավորում է որպես ուժեղ դոլարի քաղաքականության սկեպտիկ: Սա կազմում է այսպես կոչված «Մար-ա-Լագո համաձայնագրի» կենտրոնական հենասյունը՝ առևտուրը վերահավասարակշռելու և համաշխարհային տնտեսությունը Ամերիկայի օգտին վերափոխելու առաջարկվող տնտեսական ռազմավարություն:

Երեք ամիս առաջ, Թրամփը  խոսեց դոլարի թուլացման առավելությունների մասին՝ պնդելով, որ այլընտրանքը կարող է հուսահատեցնել զբոսաշրջիկներին և նշեց, որ շատ երկրներ դիտավորյալ թուլացնում են իրենց արժույթները՝ արտահանումն ավելի մրցունակ դարձնելու համար։

Սալեմի պետական ​​համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր Փիթեր Սայմոնը   նույնպես  այն կարծիքին է, որ դոլարի անկումը կարող է խթանել ամերիկյան արտահանումը։

Բացասական կողմը  ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներմուծմանը հարված է, որի կտրուկ անկումը արդեն իսկ կանխատեսվում էր օգոստոսի սկզբին՝ Թրամփի փոխադարձ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց հետո: Այս իրավիճակը զգալի գնաճային ներուժ ունի՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքների արժեքի աճը և լրացուցիչ ծախսերի հետագա բաշխումը մատակարարման շղթայի երկայնքով՝ մանրածախ առևտրականներից մինչև սպառողներ:

Ինչ վերաբերում է ապագային, ապա վերլուծաբանը բերում է ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Համակարգի (ԴՊՀ) -ի ներկայիս նախագահ Ջերոմ Փաուելի այն տեսակետը, թե «Դոլարը երկար տարիներ ամուր է եղել, և թվում է գերարժևորված, ուստի մենք կանխատեսում ենք, որ այն կշարունակի թուլանալ, թեև աստիճանաբար, առաջիկա տարիներին», նշելով, որ հատկապես մյուս տարվանից դոլարի հետագա անկումը կարող է ավելի տեսանելի թվերով արտահայտվել։

Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գալիք տարվանից Թրամփը կունենա սահմանադրական իրավունք՝ փոխել ԴՊՀ-ի ղեկավարին և նշանակել իր մարդուն, արդեն վարել ավելի համարձակ քաղաքականություն, դոլարի արժեքն էլ ավել իջեցնելու համար:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>