Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխհարային փորձը Մաս 1

Այսօր Հայաստանի դեմոկրատական ուղիով զարգացման հեռանկարը մտահոգում է բոլորին: Իրոք, երկրում փաստացի չեն գործում ընտրական ինստիտուտները և արդեն 27 տարի Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ներքևից, այլ վերարտադրվում է վերևից: Ինչու պետականության վերականգնումից 27 տարի անց մենք ստիպված արձանագրում ենք սույն փաստը: Փորձենք հասկանալ և նոր լուծումներ առաջարկել Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարը իրական դարձնելու համար: Հակառակի դեպքում մենք ոչ միայն տնտեսական զարգացում չենք ապահովի , այլև կունենանք ազգային անվտանգության լուրջ խնդիրներ:

Ինչ է ցույց տալիս այլ երկրների փորձը

Համաշխարհային փորձը ցույց է տալիս , որ տոտալիտար համակարգերից միանգամից դեմոկրատիային անցնելը հնարավոր չէ, նախ պետք է դրվեն դեմոկրատիայի հիմքերը, որից հետո միայն հնարավոր կլինի կառուցել դեմոկրատական հասարակություն:
Նախ պետք է լուծվեն հետևյալ խնդիրները.

-քաղաքական և դատական ինստիտուտների ստեղծումը

-անկախ մամուլի միջոցների ձևավորումը

-ազատական տնտեսության ինստիտուտների ձևավորումը և մրցակցային խաղի կանոնների հիմնումը

-ժամանակակից և կիրթ սեփականատերերի դասի ձևավորումը, որոնց մեծ մասը ժամանակակից պատկերացումներ ունեցող մարդիկ պետք է լինեն: Հատկապես դա վերաբերվում է խոշորներին, սեփականատերերին

-փոքր և միջին բիզնեսի աջակցումը, հասարակության մեջ, այսպես կոչված, միջին խավի ձևովորումը: Հենց այս շերտն է բոլոր հասարակություններում դեմոկրատիայի հիմքը: Եթե այս շերտը զարգացած չէ , ապա չի լինում նաև դեմոկրատական ինստիտուտների զարգացում: Սա աքսիոմա է

-դեպի արտահանող ուղղվածություն ունեցող տնտեսության ոլորտների խրախուսում ու աջակցում, այդ թվում նաև ֆինանսա-արդյունաբերական խմբավորումների/ՖԱԽ/ ստեղծման միջոցով, որպեսզի երկիրը կարողանա ավելի շատ արտահանել և ազգային տնտեսությունը կարողանա մրցունակ ապրանք արտահանել դեպի համաշխարհային շուկաներ: Առանց դրա երկրի զարգացում չի լինում

-ազգային դրամի ցածր կուրսի պահապանում , որպեսզի երկրից արտահանվող ապրանքները մրցունակ լինեն արտերկրի շուկաներում: Դա է ցույց տալիս ողջ համաշխհարային փորձը

-էժան աշխատանքի շուկայի ձևավորում, որպեսզի երկրից արտահանվող ապրանքների ինքնարժեքը ցածր լինի և, բնականաբար, մրցունակ լինի արտերկրի շուկաներում:

Բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած և դեմոկրատական, իրենց անցումային փուլերում լուծել են հենց այս խնդիրները: Սակայն ոչ բոլոր երկրներն են իրենց անցումային փուլն անցել դեմոկրատիայի նորմերը պահպանելով: Օրինակ, գրեթե ողջ Լատինական Ամերիկայի երկրները իրենց անցումային փուլերը անցել են կոշտ ավտորիտար զինվորական ռեժիմների միջոցով:

Նույն ուղիով են անցել նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրները:
Գեներալների իշխանությունից չեն խուսափել նույնիսկ մի շարք եվրոպական երկրներ /Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան և այլն/

Սակայն միշտ չէ , որ անցումային փուլը պետք է անցնել վերը նշված ճանապարհով:

Օրինակ հետպատերազմյան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և էլի մի շարք երկրներ անցումային փուլն անցան առանց կոշտ ավտորիտար ռեժիմների օգնության:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ճանապարհով անցան Արևելյան Եվրոպայի և Բալթյան տարածաշրջանի երկրները- Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան և այլն:

Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանի երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, ապա ցավոք մենք էապես տարբերվեցինք թե Բալթյան, և թե Արևելյան Եվրոպայի երկրներից` մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով, որոնք հետևյալն էին.

1. Տարածաշրջանի այս երեք երկրների դեմոկրատական ավանդույթների բացակայությունը անցյալում

2. Ավտորիտար ավանդույթեր ունեցող հարևանների շրջապատը /Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը անցյալում երբեք դեմոկրատական չեն եղել/

3. Կայացած դեմոկրատական կենտրոններից հեռու լինելը

4. Քաղաքակրթական, կրոնական և էթնիկ տարբերություններն ու փոխվստահության մթնոլորտի լիարժեք բացակայությունը

5. Տարածաշրջանում գրեթե անլուծելի մի շարք կոնֆլիկտների առկայությունը, որին գումարվել է նաև աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը

Նշանակում է արդյոք, որ մենք բոլորս դատապարտված ենք այս տարածաշրջանում ապրել առանց լավատեսական հեռանկարի: Կարծում ենք, որ ոչ պարզապես պետք է ունենալ քաղաքական կամք, ինտելեկտուալ թիմ և ճանապարհային քարտեզ դեպի զարգացման ուղի դուրս գալու համար , որի արդյունքում տեսանելի կդառնան

-և երկրի տնտեսական զարգացման հեռանկարը

-և դեմոկրատական ինստիտուտների ոչ թե ֆորմալ, այլ փաստացի զարգացման ճանապարհը

-և ղարաբաղյան խնդրի լուծման մեր համար ոչ վտանգավոր տարբերակները

-և երկրի դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ուղիները

- և երկրի միջազգային հեղինակության շեշտակի բարձրացման ճանապարհը

- և վերջապես, Հայաստան-Սփյուռք միասնական նոր և հզոր Հայկական Աշխարհի ձևավորման ուղին, որի արդյունքում Հայությունը կկարողանա իր արժանի տեղը ունենալ համաշխարհային զարգացման հարաբերություններում:

Երվանդ Բոզոյան. շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>