Վրաստանում ի պատիվ Հեյդար Ալիևի 100-ամյակի կառուցվելու է դրամատիկական թատրոն
Ի պատիվ Հեյդար Ալիևի 100-ամյակի Թբիլիսիում կառուցվելու է ադրբեջանական դրամատիկական թատրոն։ Նախագծի համաձայն՝ շինարարության ընթացքում թատրոնի ընդհանուր մակերեսը կկազմի 2565 քմ, ինչը վկայում է Ադրբեջանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցության մասին: Թե թատրոնի շենքի մակերեսը ինչերի մասին կարող է վկայել, դե մի կողմ:
Armlur.am-ը հաղորդում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով Թբիլիսիի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի հիմնադրման արարողության ժամանակ, ասել է. «Վրաստանի կառավարությունը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը», – նշել է նա:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունենում Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը։
Մեր կողմից նկատենք, որ խիստ տարակուսելի է, որ ոչինչ չի հաղորդվում այդ «խաղաղասիրական» ու «բարձր մշակույթին» առնչվող իրադարձությանը Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին: Նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը երևի սրտնեղել է իր հոր հիշատակի հանդեպ նման արհամարհական պահվածքից: