Ականի պայթյունից զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին տեղեկանցում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

