Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Խաղահրապարակում

Քաղաքում մի պահ կար, երբ եթե անգամ հրապարակը լռում էր, շենքերի պատերը, քամին, ծառերը, բոլորն ասում էին. «Ղա-րա-բա-ղը մերն է» :

Գիշերվա ամենաուշ ժամին մայթին հայտնված մոմլաթե տոպրակն ընկնում էր քամու բերան ու նորից թվում էր, թե դրա քստքստոցի մեջ լսվում է «Ղա-րա-բա-ղը մերն է» -ն: Հենց այդ օրերին, իսկ ավելի ճշգրիտ՝ փետրվարի քսանութից անմիջապես հետո, Սեդրակը շատ զգույշ, բանալիով փակեց Բաքվի իր նոր ստացած բնակարանի դուռն ու աննկատ, հնարավորին չափ սովորոկան բան անելու տեսք ընդունած, անձայն դուրս եկավ իր տան բակից՝ քաղաքից հանելով ընտանիքը: Նա առաջիններից էր, որ հստակ զգաց վտանգը, չսպասեց, չհուսաց, որոշեց միանգամից՝ բնազդի հրահանգով:

Երևան եկան աղմկալի մի օր, երբ քաղաքի գլխավոր դարձած հրապարակը, շենքերը, փողոցները, քամին, ծառերը վանկարկում էին «Ղա-րա-բա-ղը մերն է» :

Շատ դուր եկավ Սեդրակին տեսարանը, մթնոլորտը, միասնությունը: Դուր գալը հասկանալի էր, ինքը Ղարաբաղում էր ծնվել, հետո հորեղբայրը տարել էր քաղաք կրթության ու գործի դնելու: «Ուրեմն, Ղարաբաղը մերն է» ,- հրճվում էր Սեդրակը, լցվում էր հոգին: Դե, Ղարաբաղը միշտ էլ իրենն էր, բայց, որ անծանոթ մարդիկ այսքան ոգևորված ասում են, որ իր Ղարաբաղը նաև իրենցն է՝ մի տեսակ հոգին լցվում էր ու նաև ամեն կանչով ավելի էր հանդարտվում նոր բնակարանը թողնելու ու քաղաքից փախչելու որոշման ճիշտ լինելու կասկածը, որ խարդախ հիվանդության նման ամեն առավոտ արթնանում էր ամբողջ կյանքում սեփական բնակարանի մասին երազող մարդու հերոսական բաներ վանկարկող շարքային հոգում, բայց մինչև քաղաք իջնելը կասկածի հետքը մարում էր: Կյանքը հերոսության էր դրդում:

Աղջկան հետը բերում էր հրապարակ, թեև փոքր էր երեխան ու հոգնում էր: Բայց Սեդրակին հարազատ վկա էր պետք, որ տեսներ, թե ոնց է իր մանկության երկրի, հայրենիք-մայրենիքի համար ամբողջ Երևանը գոռում: Փառավորվում էր հոգին: Բարձր հասակն ավելի էր բարձրանում, ու թիկնեղ մեջքին չորսամյա աղջկան դնելով՝ չէր էլ նկատում, ոնց են երեխայի կոշիկների տակերը քսվում դեմքին, մաքուր վերնաշապիկին: Հո չէին գոռում:

Բայց գարնան կողմ կրքերը հանդարտվեցին մի պահ, ու որպես տան ու ունեցվածքի տեր, ինքը պիտի որոշում կայացներ: Գարնան կողմ «Ղարաբաղը մերն է» -ի փոխարեն Սեդրակը ավելի հաճախ բարեկամների ու ընկերների շրջանում մի ուրիշ հարց սկսեց տալ. «բա սկի հոքյումաթ չկա՞» : «Հոքյումաթը» պետությունն էր: Պետություն էր արդեն ուզում Սեդրակը, ուզում էր տարիների գիշերային աշխատանքի արդյունք իր նոր բնակարանը: Երբ ուրիշները գործից տուն էին գնում, ինքը գնում էր երկրորդ աշխատանքի, ու միշտ քունը տանում էր, բայց արդեն խնայդրամարկղում գումար ուներ ու դեղին «Ժիգուլի»:

Ու հիմա կամաց-կամաց պետություն էր ուզում Սեդրակը, որ պաշտպանի իր վաստակածը, տունը, իրավունքը: Կարոտում էր, երբ ամեն օր ավելի պարզ էր հասկանում, որ կորցնելու է: Երբ ունեցածը հիշելով հասավ իր նոր բնակարանի տան դռան դիմացի օլիմպիական արջուկի նկարով պալավիկին՝ Սեդրակը մի անգամ էլ ինքն իրեն ու բարեկամներին հարցրեց.« բա սկի հոքյումաթ չկա՞» ու մի առավոտ որոշեց վերադառնալ՝ ձևակերպելով, թե՝ «Գնամ տեսնեմ` ինչ եմ անում» :

Դեռ պատերազմ չկար, առաջին վայրենությունն արդեն արել ու սսկվել էին, երկրորդին դեռ երկու տարի կար:

Վերադարձել էր Բաքու: Տան բակում ոչ ոք ոչինչ չէր ասել, չէին էլ հարցրել ուր էիր, հասկացել էին: Իրենք էլ սուս-փուս սկսել էին ապրել: Վախը քողարկել էին «ոչինչ չի եղել» դեմքի արտահայտության տակ ու ապրել էին, ինչպես կինն էր ասում. «նիժե տրավի, տիշե վադի» :

Նոր բնակարանը երկրորդ հարկում էր՝ բակի անցուդարձի կենտրոնում: Բակի փոքրերը խաղալիս են եղել, ու երեխան էլ էր ուզել բակ իջնել: Մայրը իջեցրել է պատուհանների տակ ու բարձրացել վերև՝ համ ճաշ էր եփել, համ հսկիչի նման հետևել փոքրիկի խաղին: Ճաշապատրաստումի ամենաստեղծագործ պահին, հանկարծ լսել է ռիթմիկ մանկական վանկարկումներ: Գլուխը դուրս է հանել ու տեսել բակի ադրբեջանցի երեխաները շարվել են զույգ-զույգ ու բակով մեկ գնում ու գոռում են. «Գարաբախ բիզիմ դիր»: Խաղ են խաղում, իրենք էլ դա են լսել ամբողջ տարին: Փոքրիկ աղջկան էլ են խաղացրել, ու վարդագույն բանտը դեղին մազերի մեջ անհնար մեծ աչքերով աղջիկ-երեխան, շարքի հետևից հասնելով, հայերեն վանկարկել է. «Ղա-րա-բա-ղը մերն է» ...Խաղ են խաղացել, մեկը մյուսին չի էլ լսել, ամեն մեկը կրկնել է իր լսածը, ու իրենք չեն էլ իմացել, որ իրենք բարիկադների, իսկ մի քանի տարի անց՝ խրամատների հակառակ կողմերում են՝ միասին, համաքայլ, համերաշխ վանկարկել են.«Գա-րա-բաղ, բի-զիմ դիր» ու «Ղա-րա-բա-ղը մերն է» :

Լուսինե Հովհաննիսյան

Hetq.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>