Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
20
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Պատերազմ Արցախում
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Պայքարը շարունակվում է» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ «Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան ՔՊ-ական Սարիկ Մինասյանի խուլիգանական վարքը համացանցում Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ)

Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել՝ «Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը» վերնագրով։

«Ի՞նչ հոկտեմբերի 5-ի խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ընթացիկ ռեժիմով տեղի է ունենում ցեղասպանություն, բնակչության զանգվածային տեղահանում, ապօրինի անցակետ` կամայական «ձերբակալություններով», Արցախի քաղաքական ղեկավարությանն ուղղված սպառնալիքներով ու շանտաժով, երբ ցանկացած բանակում ծառայած հայ տղամարդու սպառնում են ինչ-որ ցուցակներով։ Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։ Բաքվի բանտերում մինչ այս պահը բազմաթիվ հայ գերիներ կան, որոնց թիվն ամեն օր ավելանում է անցակետի «շնորհիվ»։ Հայաստանը պարտավոր է, նախքան որևէ պայմանագրի ստորագրման մասին խոսելը, նախ խոսել այս բոլոր հարցերի մասին՝ պահանջելով բոլոր գերիների ազատ արձակումը, հայ մարդկանց «առևանգման ցուցակների» վերացում, անցակետային ստուգման վերացում։ Միջազգային հանրությունը, միջնորդ պետությունները պարտավոր են վերջապես իրենց «մեծի պես» պահել. իրենց իներտությամբ, անտարբերությամբ գերտերությունները, միջազգային համայնքը մեծապես նպաստել են այսօր Արցախում և նրա շուրջ տիրող իրավիճակի ձևավորմանը, և Հայաստանը պետք է ձևակերպի նրանց կողմից մեզ ունեցած այդ պարտքը։ Միջազգային հանրությունը, խնդրի կարգավորման մեջ ներքաշված բոլոր խոշոր ուժերը մեզ, այո, պարտք են, քանի որ այդպես էլ չեն արել որևէ իրական քայլ՝ ի հակադրություն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ցեղասպան վարքի։ Այս ամենն իհարկե Հայաստանը պետք է համակարգի՝ որպես պետություն, և այդ պատճառով է անհրաժեշտ, որ Հայաստանում լինեն ադեկվատ իշխանություններ։

Կա ավելի կարևոր հարց, առանց որը հաշվի առնելու չի կարելի մտածել որևէ միջազգայնորեն հավաստված փաստաթղթի ստորագրման մասին. արցախահայության՝ այսօրվա այս շոկային, տարերային ելքն իր հայրենիքից միմիայն Ադրբեջանի կողմից սարսափելի ծավալների հասնող ռազմական ագրեսիայի արդյունքն է, և այս հսկա գաղթը միայն առաջին շոկային արձագանքն է, ինչն ամենևին չի նշանակում «Արցախի հարցի» փակում։ Վաղը Արցախը շարունակելու է գոյություն ունենալ իր տեղում՝ իր պատմությամբ, իր մշակութային արժեքներով, որպես հայկական հազարամյա հող։ Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս պահին, Արցախում մնում է թե´ մշակութային ու պատմական, և թե´ նաև գույքային ժառանգությունը, որը պատկանում է միայն և միայն Արցախի ժողովրդին, և որի վրա որևէ հավակնություն չի կարող ունենալ ոչ ոք։ Արցախի հարցի շուրջ դիվանագիտությունը հիմա ոչ թե պետք է մարի, այլ հակառակը՝ մտնի նոր փուլ, նոր տրամաբանություն ստանա։ Միայն թշնամուն և գուցե որոշ արտաքին ուժերի է ձեռնտու Արցախի հարցը փակված համարել։ Հայաստանը, եթե ցանկանում է մնալ կենսունակ որպես պետություն, անպայման պետք է ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ։ Չպիտի մոռանալ, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակում են հանդիսանալ իրենց տների, հողատարածքների, այգիների, մնացյալ գույքի տերերը, և այդ ամենը երաշխավորված է փաստաթղթերով, սեփականության իրավունքով։ Արցախն իր ամեն անկյունով, իր բոլոր մշակութային, պատմական, բնության հուշարձաններով և մյուս արժեքներով շարունակում է պատկանել Արցախի ժողովրդին՝ անկախ այս պահին կատարվողից, և Ադրբեջանն ամենևին չպիտի մարսի իր ձեռքի գործ հանդիսացող այս բռնի զանգվածային գաղթը։ Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով։

Ռուբեն Վարդանյանը և բորենիների խրախճանքը

Մեր աչքի առաջ` 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ իսկական գաղթ է տեղի ունենում` մի դար առաջվա դաժանությամբ։ Բռնի տեղահանման ճանապարհին՝ Բերձոր-Դեր Զորից ելքի ճանապարհին անցակետ է գործում, որտեղ որոշվում է` ով կանցնի առաջ, ով` ոչ։ Առաջ էլ թշնամին մեկուսացնում ու վնասազերծում էր հայ մտավորականությանը ու «ազգի ջոջերին», հիմա էլ սկսել է նույնն անել, բայց հանկարծ հայ հանրության մի զանգված, ակնհայտ ուղղորդված քարոզչությամբ ոգևորված, հավանություն է տալիս թշնամի պետության քայլերին։

Ո՞րն է հայկական շահը` Ռուբեն Վարդանյանի` Բաքվում հայտնվելու հարցում, ու՞մ է դա ձեռնտու, և ինչպե՞ս կարող են այսքան աղետից հետո Բաքվի և հայաստանյան հանրության որևէ շերտի շահերը համընկնել։ Իշխանությունների շահերի պաշտպան որոշ գործիչների ակնհայտ թշնամական, պրովոկատիվ տեքստերը և դրանցից անմիջապես հետո Ռ. Վարդանյանի ձերբակալությունն ուղիղ կասկած են ստեղծում ՀՀ իշխանությունների և Բաքվի ինչ-ինչ անհայտ շահերի համընկնման շուրջ, ինչով և պայմանավորված է հանրության ներսում ուղղորդված, կազմակերպված քարոզչական արշավը։

Անկախ որևէ մեկի հնարավոր համակրանք-հակակրանքից, Ռ. Վարդանյանը վերջին մեկ տարին անցկացրել է Արցախում` իր անհամեմատ բարեկեցիկ կյանքի փոխարեն նախընտրելով ծանր շրջափակման փուլն անցնել Արցախի ժողովրդի կողքին, թեպետ բազմաթիվ տգեղ քարոզչական արշավներից և պաշտոնազրկումից հետո կարող էր հանգիստ խղճով թողնել և գնալ։ Ինչու՞ են ոմանք, ուրեմն, թույլ տալիս իրենց` ուրախանալ Բաքվի հակաօրինական գործողություններով, ինչո՞ւ է հանրությունը կուլ տալիս ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական խայծը։ Իշխանությունների, որոնց քայլերի պատճառով այսօր մեր աչքի առաջ հայկական պատմության մեջ առաջին անգամ հայերը տեղահանվում են ամբողջ Արցախից, որոնց քաղաքականության պատճառով պատմության մեջ առաջին անգամ մենք կանգնած ենք հայկական Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ։

Եվ վերջում` ինձ չի թողնում միտքը, որ եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը և տոնելու են նրա հետ։ Այդ մարդկանց ցանկը, ցավոք, շատ բազմազան է` ՔՊ ողջ վերնախավից, տարբեր արվեստագետներից, քաղաքական գործիչներից մինչև բժիշկ և տաքսիստ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>