Բեռներն Արցախ մտցնելու զարտուղի ճանապարհ են մտածել
Երեկվանից ադրբեջանական բեռնատարները Արցախ ուղարկված «հումանիտար» օգնության անվան տակ կանգնած են Ակնա-Ասկերան ճանապարհին, որտեղ արցախցիները նստացույց են իրականացնում՝ ամեն կերպ հրաժարվելով այդ «հումանիտար» օգնությունից:
Արցախցիները վստահեցնում են, որ երբեք, ոչ մի գնով թշնամու օգնությունը չեն ընդունի:
Քիչ առաջ Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները, փորձել են իրենց ավտոմեքենաներով բեռները անցկացնել Ստեփանակերտ, սակայն հանդիպել են արցախցիների դիմադրությանը, որոնք ոչ մի կերպ թույլ չեն տվել, որ որևէ բեռ մտնի Արցախի տարածք:
Մեր աղբյուրները պատմեցին, որ ադրբեջանցիները, տեսնելով արցախցիների վճռականությունը, առաջարկել են ռուս խաղաղապահներին` իրենց մեքենաներով անցկացնել բեռները: Բայց երբ ռուս խաղաղապահներն իրենց մեքենաներով ներկայացել են Ասկերանի անցակետ, այդ ընթացքում բանակցել են Արցախի ներկայացուցիչների հետ եւ համոզվելով, որ ցանկացած պարագայում արցախցիներն այդ օգնությունը չեն ընդունելու՝ ձեռնունայն հետ են վերադարձել: