Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել
8
Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Պատերազմ Արցախում
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մի քանի մարդ վիրավորվել է Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»

Ուր՞ գնալ սովորելու

Ավարտվեցին բուհերի և դրանց կից դպրոցների քննությունները՝  հերթը քոլեջներինն  է․․․ Թերևս բարձրագույն հաստատություններին կից քոլեջները  ունեն իրեց առավելությունը՝  շրջանավարտը դուրս է գալիս քոլեջից, որպես դիպլոմավորված մասնագետ։ Բնականաբար դիպլոմը նրա առջև բացում է ոչ միայն համալսարանների, այլև մասնագիտությամբ աշխատելու դռները։ << Ո՞ր քոլեջը, ո՞ր մասնագիտությունը ընտրել>> սա թերևս ամենագլխավոր հարցն է հատկապես 9-րդ դասարանը ավարտածների շրջանակներում։ Իսկապես բարդ խնդիր է հատկապես որ բոլոր բուհերի քոլեջներն էլ ձգտում են ապահովել որակ և մասնագիտությունների ցանկն էլ  գրեթե նույնն է։ Թերև  պետք է նկատենք, որ մասնագիտական առումով տարբերվում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության 102 ամյա թոլեջը։ Որն՞ է այս կրթական հաստատության առանձնահատկությունը այս և ապագա ուսանողներին հետաքրքրող մի քանի հարցի շուրջ զրուցեցինք ՃՇՀԱՀ-ի միջին մասնագիտական քոլեջի տնօրեն, տնտեսական գթ, դոցենտ Անահիտ Հովհանիսյանի հետ։

-         Որն՞է ձեր քոլեջի առավելությունը,  ինչ՞ հնարավորություն է այն տալիս շրջանավարտին։

-         Մեր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի առավելությունն այն է, որ միակ շինարարական քոլեջն է Հայաստանում, որը գործում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքո: Համալսարանը բավականին ճանաչվածություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Համալսարանը և քոլեջը ունեն կնքված պայմանագրեր, որի արդյունքում մեր շրջանավարտները հնարավորություն են ստանում ուսումը շարունակել Հայաստանում կամ Հայաստանից դուրս:

-         Ինչ՞ ֆակուլտետներ կան և շատերը ուզում են հասկանալ ձեր շրջանավարտները միայն շինարարության ոլորտում կարող են աշխատել, թէ՞ այլ բնագավառներում ևս։

-         Քոլեջում գործում են տարբեր մասնագիտություններ՝ կապված ինչպես բուն շինարարության («Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում», «Քաղաքաշինական կադաստր»,  «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում», «Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և  սարքավորումների շահագործում», «Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում», «Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում կարգավորում և շահագործում», «Ջրամատակարարում և ջրահեռացում», «Դիզայն»), այնպես էլ տարբեր ոլորտների հետ՝ տնտեսագիտության, զբոսաշրջության, ծրագրավորման, մոդելավորման և այլն («Զբոսաշրջություն», «Մենեջմենթ», «Հաշվապահական հաշվառում», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Հագուստի մոդելավորում և նախագծում»), հետևաբար մեր շրջանավարտները կարող են աշխատել տարբեր ոլորտներում:

-         Կարող՞ է ուսանողը սովորելու ընթացքում աշխատել։

-         Ցանկալի չէ, որ ուսանողը աշխատի 1-ին և 2-րդ կուրսում, իսկ բարձր կուրսերում հնարավոր է, եթե չի խանգարում ուսումնական գործընթացին և գործող օրենքներին, օրենսդրությանը:

-         Ընդունելության համար ինչ՞ քննություններ պետք է հանձնեն և որ՞ դեպքում կարող են առանց քննություն հանձնելու ընդունվել ։

-         Ընդունելության ժամանակ քննություն են հանձնում միայն ոլորտային մասնագիտությունների դիմորդները՝ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությամբ դիմորդները միայն «Գծանկար» առարկայից, իսկ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդները՝ «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից:

-         Համագործակցության ինչ՞ ծրագրեր եք իրականացնում։

-         Համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության (Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա...), Գերմանիայի Դաշնային Հանրապետության և այլ երկրների հետ:

-         Ինչ՞ Դուք կկարևորեիք մրցունակ մասնագետ դառնալու համար։

-         Ինձ համար շատ կարևոր է այն, որ ուսանողը ընտրի այն մասնագիտությունը, որը իսկապես սիրում է, ձգտում ունի գիտելիքներ ստանալու և զարգացնելու այն: Մեր ազգը փոքրաքանակ լինելով կարող է հզորանալ կայուն գիտելիքների, առաջադիմության, կարգապահության, օրենքների իմացության, կատարման և պահպանման հիման վրա:

-         Տիկին Հովհանիսյան Դուք որպես փորձառու մասնագետ ին՞չ եք կարծում որն՞ է քոլեջի հաջողության գրավականը։

-         Հաջողության բանաձևը կարծում եմ ավանդույթների պահպանումն է և դրանց հիման վրա ժամանակի պահանջներին  համընթաց զարգացումը։ Մենք պարբերաբար վերանայում ենք  կրթական ծրագրերը և դրանց զարգացման ուղղված փոփոխություններ իրականացնում։ Ինչի վառ ապացույցն է հանդիսանում նոր ուսուցման ռազմավարական ծրագիրը, քանզի ներկայիս շուկան այլ է և ունի իրեն բնորոշ պահանջարկը: Քոլեջում ներդրվել են համեմատաբար նոր և  մեծ պահանջարկ ունեցող  մասնագիտություններ՝ «Քաղաքաշինական կադաստր», «Ջրամատակարարում և ջրահեռացում»,  «Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում»,   «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»,  «Հագուստի մոդելավորում և նախագծում»,  «Զբոսաշրջություն»,   «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում»,  «Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների մոնտաժում և շահագործում»:  Ուսուցման նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը ակնհայտ է դառնում ամբողջ աշխարհում: Դրա մասին են վկայում Լիսաբոնյան, Կոպենհագենյան և Բուլոնիայի պայմանագրերը: Այդ ուղղությամբ քոլեջում կատարվել են ուսումնական պլանների վերանայում, դասախոսական անձնակազմի վերապատրաստում, անգլերենի և համակարգչային ուսուցման որակի բարձրացում: Վերջնամշակման աշխատանքների համար ստեղծվել է մոդուլ  և այդ մոդուլով կազմակերպվել վերապատրաստման աշխատանքներ: Որակյալ և պահանջարկված կադրերի ապահովման համար բացի ծրագրային փոփոխություններից, քոլեջում կատարվել են վերանորոգման աշխատանքներ` ուսանողների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու նպատակով, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձվել գործատուների հետ նոր պայմանագրերի կնքմանը և պրակտիկաների անցկացման որակի ապահովմանը:

Խոսելով ավանդույթներից չեմ կարող չհիշատակել քոլեջի առաջին տնօրեն Ալեքսանդր Միքայելյանին, ով կարճ ժամանակահատվածում 1921թ-ին կադրերի սղության պայմաններում կարողացավ իր շուրջ համախմբել ժամանակին հրամայականին համապատասխանող մասնագետներին։ Շրջանավարտների մի ամբողջ ջոկատ դարձավ Միութենական և Հանրապետական անվանի գործիչներ, գիտության և տեխնիկայի ջատագովներ՝ Սամվել Սաֆարյանը, Հովիկ Մարգարյանը, ակադեմիկոս Սովետական Միության Գիտությունների ակադեմիայի պրոբլեմային մեխանիկայի բաժնի վարիչ, Սովետական Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ Նագուշ Հարությունյանը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորներ Վարազդատ Հարությունյանը, Արտաշես Մամիջանյանը, գրող պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Սահինյանը, Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի աէրոդինամիկայի ամբիոնի վարիչ դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Մեժլումյանը, ճարտարապետ Հովհաննես Հակոբյանը, Խորհրդային Միության գազային արդյունաբերության փոխնախարար Ռուդոլֆ Ասատրյանը և այլոք՝ այս ցանկը ամբողջությամբ լրացնելու համար երկար ժամանակ կպահանջվի։

Զրուցեց Ժասմեն Վիլյանը

Հ․Գ  Ի դեպ նշենք, որ ինչպես ՃՇՀԱՀ-ի այնպես էլ քոլեջի կրթական ծրագրերի որակի բարձրացումը համալսարանի գերակա խնդիրներից մեկն է և գտնվում է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուշադրության կենտրոնում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>