Անձամբ Կոռնիձորում եմ, հետևում ենք գործընթացին․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
Եվրամիության դիտորդները հետևում են Հայաստանից Լաչին տանող ճանապարհի երթևեկությանը, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը անձամբ Կոռնիձորում է, որպեսզի հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է: «Լուրերի» հետ զրույցում ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է.
«Լաչինի միջանցքին հարող ՀՀ այս տարածքը մեր պատասխանատվության գոտում է: Մենք այստեղ ենք, որ դիտարկենք` ինչ է տեղի ունենում: Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել: Դեռևս չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ոչինչ չի կատարվում. ձեզ նման մենք էլ ենք հետևում:
Մեր դիտորդական առաքելության մեկնարկից ի վեր մենք իրականացրել ենք դիտարկումներ, պարեկություն` Ադրբեջանի սահմանի և շփման գծի երկայնքով: Մենք այցելում ենք նաև հակամարտությոնից տուժած գյուղեր և զեկուցում Բրյուսելին իրավիճակի մասին: Այդ զեկույցներով մենք նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որին աջակցում է ԵՄ-ն»: