Արցախում հովհարային անջատումներն ու դիզվառելիքի պակասը խնդիրներ են հարուցել նաև ոռոգման համակարգում
Դիտել նաև
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հետպատերազմյան շրջանում պետության կողմից բավական ներդրումներ են կատարվել ոռոգման համակարգերի ուղղությամբ, ինչը հնարավորություն է տվել եռապատկել ոռոգելի տարածքները, որի նպատակը պարենային անվտանգություն խնդրի լուծումն էր:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 18-ին տված հարցազրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:
«Այս պայմաններում, երբ չունենք դիզվառելիք, որպեսզի հովհարային անջատումների ժամանակ կարողանանք օգտագործել դիզելային գեներատորները, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում ոռոգման ուղղությամբ: Ոռոգումը, մեծամասամբ՝ 75 տոկոսով, կատարվում է մեխանիկական եղանակով՝ արտեզյանների կամ պոմպերի միջոցով: Հոսանքի բացակայություն ազդում է նաև այս ուղղության վրա»,-նշել է նախարարը:

