Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան. փաստաբան
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռաֆայել ՄարտիրոսյանըԼ
«Հարգելի լրագրողներ, Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան։ Ժամը 01 դատական նիստ է նշանակված։ Դատական նիստից հետո պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Խնդրում եմ հաշվի առնել իրավիճակը»,- գրել է նա: