Սարսանգի մակարդակն իջել է Արցախում, հետևաբար մոտ ապագայում արցախցիները զրկվելու են էլեկտորէներգիայից, իսկ դրանից կախված է ամեն ինչ
Դիտել նաև
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
Սարսանգի մակարդակն իջել է Արցախում, հետևաբար մոտ ապագայում արցախցիները զրկվելու են էլեկտորէներգիայից, իսկ դրանից կախված է ամեն ինչ, քանի որ գազի գոյության մասին վաղուց են մոռացել։
Տրանսպորտ չկա, դրա հետևանքով բարդացել է կոմունիկացիան մարզերի միջև, քաղաքում էլ մարդիկ ստիպված են տեղաշարժվել բացառապես ոտքով։
Ուտելիքի մասին ավելորդ է գրել, քանի որ չկա, ուտելիք Արցախում չկա’, չկա’ ժողովուրդ, մարդիկ կիսասոված են։
Ճանապարը փակվել «Կարմիր խաչի» համար նույնպես։
Սիրելի հայրենակիցներ, այս ամենը ռեալ մարդկանց կյանքում է կատարվում, ռեալ հայերի։ 120000 ՀՀ քաղաքացի գտնվում է ծայրահեղ անմարդկային պայմաններում, միչև ե՞րբ ենք ազգովի մնալու էշի ականջում քնած, թե՞ մտածում եք ձեր լռությունը յուրաքանչյուրիդ ճակատագրին չի՞ անդրադառնալու։ Աշխարհով մեկ սփռված բազմաքանակ մտավորականներ ունենք, ամեն մեկն իրեն մի հանճար է երևակայում, քաղաքական գործիչներ, գեներալներ, հերոսներ ունեի՞նք… Իսկ կարո՞ղ է վերջիներս ուղղակի ֆանտազիա էին ու միայն Արցախի աղետն իրականություն…
Նարինե Ավանեսյան Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից
Նարինե Ավանեսյան Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից