Ադրբեջանական սադրանքից զոհված Արմո Աբգարյանին եւ Գագիկ Բալայանին հողին հանձնեցին
Արցախի Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանին եւ Գագիկ Բալայանին այսօր՝ հունիսի 30-ին, Արցախում հողին հանձնեցին: Նշենք, որ Արմո Աբգարյանը եւ Գագիկ Բալայանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին: Արմո Աբգարյանը 54 տարեկան էր, Գագիկ Բալայանը՝ 36: Նրանք կամավոր մեկնել էին ծառայության, երկուսն էլ երեխա ունեին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադեւոսյանը եւ Գագիկ Բալայանը: