Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին մասնակցել է Ազգային ժողովի նիստին, որի օրակարգում ներառված էր ԱՀ նախագահի 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2023 թվականի միջոցառումների ծրագրի մասին հարցը:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերում էին իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և Արցախի շրջափակման դիմակայման քայլերին: